Home » 2011 » Հունվար » 20
Գերմանական "Մայակ" ռադիոկայանը հաղորդում է, որ այսօր կանգնեցվել է գուշակ-ութոտնուկ Պաուլի հուշաքարը ութոտնուկի հարազատ Օբերհաուզենի կենդանաբանական այգում: Հիշեցնենք, որ ամենահայտնի ծովային կենդանին մահացել էր հոկտեմբերին, ուստի Օբերհաուզենի կենդանաբանական այգու ղեկավարությունը դեռ վաղուց էր ցանկանում կանգնեցնել ութոտնուկի հուշաքարը, որն ունի նաև տուրիստական բնույթ:
Նշենք, որ ութոտնուկի համար պատվիրվել է գնդակաձև ոսկե սկահակ, որով էլ ութոտնուկը կտեղադրվի հուշաքարի տակ:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 972 | Добавил: Hayk | Дата: 20.01.2011 | Комментарии (0)

Աշխարհի 2009 և 2010 թթ. լավագույն ֆուտբոլիստ Լեոնել Մեսսին հարցազրույց է տվել Goal.com  ֆուտբոլային կայքին:
Հարցազրույցի ժամանակ Մեսսին անդրադարձել է այն քննադատություններին, որոնք հնչել էին իր հասցեին երկրորդ անգամ "Ոսկե գնդակին" արժանանալուց հետո:
Հարցազրույցի առավել հետաքրքրական մասերը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
"Ոչ ոքի առաջ և ոչ մի բանի համար չեմ ցա ... Կարդալ ավելին
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 429 | Добавил: Hayk | Дата: 20.01.2011 | Комментарии (0)

Պեպ Գվարդիոլայի թիմը վերջապես ճաշակեց պարտության դառնությունը, որը ցավալի էր կատալոնցիների համար միայն այն առումով, որ ընդհատվեց անպարտելի հանդիպումների շարքը:
Երեկ "Բարսելոնան" հյուրընկալվել էր "Բետիսին"՝ Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպում անցկացնելու համար: "Բարսելոնան" առաջին խաղում ջախջախիչ 5-0 հաշվով հաղթանակ էր տոնել "Բետիսի" նկատմամբ, որի համար երեկ խաղադաշտ դուրս եկավ թիմի ոչ հիմնական կազմով:
"Բետիսի" ֆուտբոլիստներին հաջողվեց հաղթ ... Կարդալ ավելին
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 484 | Добавил: Hayk | Дата: 20.01.2011 | Комментарии (0)

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում հայտնվել է հաղորդագրություն, որը հերքում է մամուլի այն հաղորդագրությունները, որոնց համաձայն 2022թ.-ի Աշխարհի առաջնությունը կարող է անցկացվել ձմռանը:
"Այս պահին միջազգային խաղացանկը փոխելու որևէ կոնկրետ պլան չկա: 2022թ.-ի Աշխարհի առաջնության պոտենցիալ տեղափոխությունն ամռանից ձմեռ պետք է նախաձեռնվի Քաթարի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից և ենթակա է քննարկման ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի կողմից",- ասված է հայտարարության մեջ:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 458 | Добавил: Hayk | Дата: 20.01.2011 | Комментарии (0)

Մադրիդի "Ռեալի" և Իսպանիայի ազգային հավաքականի հիմնական  դարպասապահ Իկեր Կասիլիասը մեկնաբանել է այն խոսակցությունները, թե ամռանը ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ցանկանում է լքել մադրիդյան ակումբը:
"Ժոզե Մոուրինիոն ցանկանում է մնալ "Ռեալում", իր հերթին "Ռեալն" էլ է նույնը ցանկանում: Ես կարող եմ խոսել դրա մասին վստահորեն, քանի որ թիմի ավագն եմ: Ժոզեին հիանալի հայտնի է, որ մեր թիմը երիտասարդ է և այն կառուցելու համար ժամանակ է անհրաժեշտ: Նա սիրում է այս քաղաքն ու մեր ակումբը: Մենք գիտենք, որ "Ռեալն" ընդունակ է ավելիին, սակայն, կրկնվեմ, որ մենք երիտասարդ թիմ ենք և ամեն ինչ դեռ առջևում է",- իսպանական Onda Cero պարբերականին ասել է Կասիլիասը: ... Կարդալ ավելին
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 472 | Добавил: Hayk | Дата: 20.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Չելսիի" հարձակվող Դիդիե Դրոգբան համոզված է, որ "Չելսիի" անհաջողությունների պատճառը կապված է թիմի փորձառու ֆուտբոլիստներ Բալաքի, Դեկուի, Բելետիի, Ջո Քոուլի և Կարվալիոյի հեռացման հետ:
Անգլիական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հարձակվողը նշել է. "Վնասվածքի պատճառով շատ կորուստներ ունեցանք, ինչպես նաև թիմը փոխվել է նախորդ տարվա համեմատ: Կորցրեցինք հինգ նշանավոր ֆուտբոլիստներ՝ Բալաքին, Դեկուին, Բելետիին, Ջո Քոուլին և Կարվալիոյին: Ճի՛շտ է, նրանց փոխարինեցին լավ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Բրուման, Կակուտան, Մաքեհրան և Վան Աանհոլդը, սակայն նրանց ժամանակ է պետք թիմին հարմարվելու և փորձառություն ձեռք բերելու համար":
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 445 | Добавил: Hayk | Дата: 20.01.2011 | Комментарии (0)

Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գոլահար Քրիշտիանո Ռոնալդուն Մադրիդի "Ատլետիկոյի" հետ պատասխան խաղից առաջ հարցազրույց է տվել իսպանական 

Marca

 պարբերականին, որում նշել. "Մադրիդի "Ատլետիկոյի" և "Ռեալի" միջև պատասխան հանդիպումն անցնելու է շատ հետաքրքիր և այն լինելու է այն բացառիկ հանդիպումներից մեկը, որը պետք է որ դուր գա ֆուտբոլի բոլորի երկրպագուներին: Այս դերբիները ինձ շատ են դուր գալիս, քանի որ նախ շատ է տարբերվում մնացածներից, և երկրորդ` այն դուր է գալիս բոլոր ֆուտբոլասերներին":
Ռոնալդուն ասել է նաև, որ չնայած իրենք Մադրիդի "Սանտիագո Բեռնաբեո" մարզադաշտում հաղթանակի են հասել 3:1 հաշվով, բայց և այնպես ամեն ... Կարդալ ավելին
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 484 | Добавил: Hayk | Дата: 20.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Բլեքբերնի" հնդիկ սեփականատերերը շարունակում են փորձեր կատարել հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում համաշխարհային ֆուտբոլի աստղ ձեռք բերելու համար: Ռոնալդինյոյին և Բեքհեմին չկարողանալով ձեռք բերել` ակումբի ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել "Վիլյառեալի" նախկին և այժմյան արգենտինական "Բոկա Խունիորսում" հանդես եկող Խուան Ռամոն Ռիկելմեին: 32-ամյա խաղացողի գործակալը հայտարարել է, որ ինքն արդեն հանդիպել է "Բլեքբերնի" ղեկավարության հետ, բայց թե ինչպիսի եզրակացության են եկել, առայժմ չի հաղորդվում:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 464 | Добавил: mu | Дата: 20.01.2011 | Комментарии (0)

Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի առաջատար Քրիշտիանո Ռոնալդուն "Ատլետիկո" Մադրիդի հետ նախախաղային ասուլիսի ժամանակ իտալական La Gazzetta dello Sport պարբերականին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ "Մանչեսթեր Սիթիի" իտալացի ֆուտբոլիստ Մարիո Բալոտելին լավ կաներ փակեր բերանը և կենտրոնանար խաղի վրա. "Մարիոն հրաշալի ֆուտբոլիստ է, բայց նա շատ հաճախ հայտնվում է տարբեր սկանդալների կենտրոնում: Նա իրեն համարում է մոլորակի լավագույն խաղացողը Մեսսիից հետո, սակայն դա այնքան էլ այդպես չէ: Անգլիայի առաջնությունում հաջողության կարելի է հասնել մարզիչների խորհուրդները լսելու և քրտնաջան աշխատելու արդյունքում",-նշել է "կարմիր սատանաների" նախկին և "սերուցքայինների" այժմյան ֆուտբոլիստը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 420 | Добавил: mu | Дата: 20.01.2011 | Комментарии (0)

Իսպանիայում այս մի քանի օրերի խոսակցությունների հիմնական մասը վերաբերում է "Վիլիառեալի" պաշտպան Խուան Կապդևիլյային, ով երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ և նրա կազմում հանդես կգա մինչև 2013թ.-ը: Տեղեկացնենք, որ Կապդևիլյան "Վիլիառեալ" է տեղափոխվել "Դեպորտիվոյից" 2007թ.-ի ամռանը, իսկ այս մրցաշրջանում նա "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլում թիմի հիմանական կազմում անցկացրել է 5 հանդիպում, և նրա ջանքերով "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլի D խմբում իսպանական ակումբը զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
Այժմ տեղափոխվենք Գերմանիա, որտեղ Մյունխենի "Բավարիայի" ղեկավարությունը պտարաստ է վաճառել Մարկ վան Բոմելին, եթե նրան գնող ակումբն իրենց վճարի մի կլորիկ գումար: Հոլանդացի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել իտալական "Ինտերն" ու "Միլանը ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 426 | Добавил: Hayk | Дата: 20.01.2011 | Комментарии (0)

Միլանի "Ինտերը" հիանալի է հանդես գալիս բրազիլացի Լեոնարդոյի ղեկավարությամբ, քանի որ թիմը նրա առաջնորդությամբ անցկացրած հինգ հանդիպումներում տոնել է նույնքան հաղթանակ:
Երեկ իտալական ակումբը սեփական հարկի տակ անցկացրեց "Չեզենայի" հետ հետաձգված հանդիպումը, որում վերջինիս նկատմամբ 3-2 հաշվով հաղթանակի հասավ: Հանդիպման առաջին քառորդից հետո "Ինտերը" հաշվի մեջ առաջ անցավ երկու գնդակով, որոնք մրցակցի դարպասն ուղարկեցին Դիեգո Միլիտոն և Սամուել Էտո'ն: Սակայն հ ... Կարդալ ավելին
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 442 | Добавил: Hayk | Дата: 20.01.2011 | Комментарии (0)

Իտալական La Gazzetta dello Sport պարբերականի տեղեկատվության համաձայն իտալական "Յուվենթուսի" ղեկավարությունը պաշտոնական առաջարկով դիմել է "Սևիլիային", որպեսզի թիմի բրազիլացի հարձակվող Լուիս Ֆաբիանոն մինչև ամառ վարձավճարով հանդես գա թուրինյան ակումբում, ինչին իսպանական ակումբը պատասխանել է, որ 30-ամյա ֆուտբոլիստին բաց կթողնի միայն կանոնավոր տրանսֆերի դեպքում և նրա համար պահանջել է 10 մլն. եվրո:
Նշվում է, որ Լուիս Ֆաբիանոն "Յուվենթուս" տեղափոխվելու իր համաձայնությունը տվել է, իսկ վերջինիս գործակալն արդեն հասցրել է թուրինյան ակումբի տեխնիկական տնօրեն Բեբե Մարոտայի հետ համաձայնեցնել կնքվելիք պայմանագրի բ ... Կարդալ ավելին
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 441 | Добавил: Hayk | Дата: 20.01.2011 | Комментарии (0)

Նախկինում իտալական "Ինտերի" և "Լացիոյի" ճանաչված ֆուտբոլիստ արգենտինացի Դիեգո Սիմեոնեն կրկին վերադարձել է Իտալիա, սակայն այս անգամ մարզչի կարգավիճակով: Արգենտինացին Կատանիայի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Մարկո Ջիաբաոլոյին:
Դիեգո Սիմեոնեի համար Արգենտինայի սահմաններից դուրս դա մարզչական առաջին աշխատանքն է, քանի որ ֆուտբոլին հրաժեշտ տալուց հետո նա գլխավորել է արգենտինական "Էստուդիադեսը", "Ռիվեր Փլեյթը" և "Սան Լորենցոն", որոնցից առաջին երկուսի հետ երկու անգամ հռչակվել է երկրի չեմպիոն:
"Կատանիայի" ղեկավարությունը հույս ունի, որ Սիմեոնեն կկարողանա լավագույնս ղեկավարել թիմը, քանի որ սիցիլական ակումբում հանդես են գալիս 11 արգենտինացիներ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 435 | Добавил: Hayk | Дата: 20.01.2011 | Комментарии (0)

Իսպանական AS պարբերականը տեղեկացնում է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզադաշտերում կատարվող բռնությունների դեմ պայքարող կոմիտեն անցկացնում է հետաքննություն Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի "Ատլետիկո" Մադրիդ-"Մալյորկա" հանդիպման ժամանակ տիբունաներում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Հանդիպումը սպասարկած մրցավար Միգել Անխել Գոմեսը պաշտոնական հաշվետվության մեջ նշել է, որ "Ատլետիկոյի" երկրպագուները ողջ խաղի ընթացքում ոչ պատշաճ արտահայտություններ են արել Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի ... Կարդալ ավելին
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 435 | Добавил: Hayk | Дата: 20.01.2011 | Комментарии (0)

2010թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը, ով մասնակցում է Անթալիայում ընթացող Կրասնոդարի "Կուբան" ակումբի ուսումնամարզական հավաքին, վնասվածք է ստացել հունվարի 18-ին կայացած ստուգողական խաղի ժամանակ:
Կրասնոդարյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է թիմի բժիշկ Ալեքսանդր Լինսկիի խոսքերը. "Որոշ ժամանակով մարզումներից ազատվել է մեզ հետ հավաք անցկացնող Կառլեն Մկրտչյանը: Նրան խորհուրդ է տրվել դադար վերցնել աճուկային կապանների բորբոքման սրացման պատճառով":
Նշենք, որ Կառլեն Մկրտչյանից բացի նույն հանդիպման ընթացքում տարբեր աստիճանի լրջության ... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 427 | Добавил: Hayk | Дата: 20.01.2011 | Комментарии (0)

ՈւԵՖԱ-ն հրապարակել է 2010թ.-ի խորհրդանշական հավաքականը, որի կազմից վեցն աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականից են, իսկ այդ վեցից հինգն էլ ներկայացնում են կատալոնական "Բարսելոնա" ակումբը:
Ընդհանուր առմամբ, կատալոնյան ակումբից, ՈւԵՖԱ-ի վարկածով խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են վեց ֆուտբոլիստներ, քանի որ, բացի իսպանացիներ Պիկեից, Պույոլից, Չավիից, Ինյեստայից և Վիլյայից, այդ ցանկում է նաև աշխարհի լավագույն ֆուտբոլիստ արգենտինացի Լեոնել Մեսսին:
Իսպանացի, բայց "Բարսելոնան" չներկայացնող միակ ֆուտբոլիստը մադրիդյան "Ռեալի" դարպասապահ Իկեր Կասիլյասն է: "Արքայական ակումբից" ներկայացված է նաև Քրիշտիանո Ռոնալդուն: ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 425 | Добавил: Hayk | Дата: 20.01.2011 | Комментарии (0)

La Parisien իսպանական հանդեսի երեկ ուշ երեկոյան տարածած տեղեկատվության համաձայն Մադրիդի "Ռեալի" եզրային պաշտպան Սերխիո Ռամոսը դադարեցրել է նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններն ակումբի ղեկավարության հետ, թեև մի քանի ամիս առաջ նշվել էր, թե ամեն ինչ հարթ կանցնի ու իսպանացի աշխարհի չեմպիոնը նոր պայմանագիր կկնքի:
Նշվում է, որ ֆուտբոլիստն այդ քայլին գնացել է թիմի առաջատար ֆուտբոլիստ Քրիշտիանո Ռոնալդույի հետ անձնական հողի վրա ծագած վիճաբանությունից հետո: Ամեն ինչ կապված է այդ անսպասելի ընդհարման հետ, քանի որ հենց դրանից հե ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 404 | Добавил: Hayk | Дата: 20.01.2011 | Комментарии (0)

Իսպանական AS հանդեսն այսօր` վաղ առավոտյան, մի հոդված է հրապարակել, որում հոդվածի հեղինակը համոզմունք է հայտնում, որ Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամռանը, այնուամենայնիվ, կհեռանա իր զբաղեցրած պաշտոնից:
Չնայած Մոուրինյոյի բացատրություններին և ահռելի ցան ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 418 | Добавил: Hayk | Дата: 20.01.2011 | Комментарии (0)

Երեկ Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի հարձակվող Քրիշտիանո Ռոնալդուն իսպանական Marca պարբերականին տված հարցազրույցում խոսել է իր, ակումբի և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում պորտուգալացու հարցազրույցը.
"Այն, որ ես ու Մոուրինյոն իրար լավ ե ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 379 | Добавил: Hayk | Дата: 20.01.2011 | Комментарии (0)