Home » 2011 » Հունվար » 02
Մադրիդի "Ռեալի" արգենտինացի սուպերհարձակվող Գոնսալո Հիգուայինը չի կարող իր թիմին օգնել առնվազն ևս երեք ամիս ծանր վնասվածքի պատճառով:
Հարձակվողն այնուամենայնիվ կարիք ունի վիրահատվելու, որպեսզի լիարժեքորեն ազատվի մեջքի ճողվածքից: 
Հիշեցնենք, որ Իգուայինն այս տարի "սերուցքայինների" կազմում մասնակցել է 15 հանդիպման` դառնալով 10 գոլի հեղինակ:

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 487 | Добавил: Hayk | Дата: 02.01.2011 | Комментарии (0)

Ինչպես տեղեկացնում է անգլիական Daily Mirror թերթը, "Լիվերպուլը" լուրջ մտադրություն ունի ուժեղացնելու թիմի կենտրոնական պաշտպանությունը: Այդ պատճառով էլ աչք է դրել բրեմենյան "Վերդերի" գերմանացի պաշտպան Պիեր Մերտեսակերի վրա: Գերմանական թիմն իր առաջա-տարի համար պահանջում է առնվազն 12 մլն ֆունտ ստեռլինգ, բայց այդ գումարը կարող է նվազել, քանի որ Մերտեսակերի պայմանագիրը բրեմենցիների հետ ուժի մեջ է մինչև 2012թ.:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում գերմանացու վրա աչք էր դրել Լոնդոնի "Արսենալը":

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 395 | Добавил: Hayk | Дата: 02.01.2011 | Комментарии (0)

Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է Կապանի «Գանձասար» ֆուտբոլային թիմի նոր գլխավոր մարզիչ: Նա այդ ակումբի ղեկավարության հետ աշխատանքային պայմանագիր է կնքել մեկ տարով: Նախորդ մրցաշրջանում «Գանձասարը» մարզում էր Ալբերտ Սարգսյանը: 
«Գանձասարը» սկսել է նոր մրցաշրջանի նախապատրաստությունը: 
2011-ի հունվարի 7-22-ը թիմը ուսումնամարզական հավաք է անցկացնելու Երևանի ֆուտբոլի ակադեմիայում:
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 430 | Добавил: Hayk | Дата: 02.01.2011 | Комментарии (0)

 Մոուրինյոն ամեն ինչ կանի, որպեսզի թիմն ունենա առնվազն 9 խաղ:

Այսպես այդ շարքը սկսվում է «Խետաֆեի» հետ առաջիկա հանդիպումով: Ընդամենը 3 օր հետո թիմը կմեկնի Վալենսիա, որպեսզի անցկացնի պատասխան խաղ «Լևանտեի» հետ գավաթային մրցավեճում. առաջին խաղում սեփական հարկի տակ արքայական թիմը հաղթել է 8-0 հաշվով: Հունվարի 9 ին` կիրակի օրը, «Ռեալը» կանցկացնի սեփական հարկի տակ առաջին հանդիպումը նոր տարում` «Վիլյառեալի» հետ: Հետո «սերուցքայինները» նորից խաղադաշտ կվերադառնան գավաթային մրցավեճով (հունվարի 12 կամ 13): Հանդիպումների շարքը կշարունակվի «Ալմերիայի» հետ խաղով (հունվարի 15 կամ 16): Այս հանդիպումից հետո գավա ... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 356 | Добавил: Hayk | Дата: 02.01.2011 | Комментарии (0)

2010 թվականն արդեն պատմության գիրկն է անցել, իսկ այս նոր տարին իր հետ բերել է նոր ծրագրեր ու նպատակներ: Իսպանական Marca հանդեսը ներկայացնում է այն խնդիրները, որոնց լուծումը «Ռեալը» իր առաջ դնելու է և խաղադաշտում, և իր գրասենյակում:

ԱՆԵԾՔԻ ԱՎԱՐՏԸ - Պարտությունների շարքը «Բարսելոնայից» «Ռեալի» պատմության մեջ ամենաերկարն է ու երևի թե ամենացավալին, քանի որ թշնամին մի քանի անգամ վիրավորել է «Ռեալի» արժանապատվությունը` ջախջախիչ հաղթանակներ տոնելով:

2 տարի երկրի չեմպիոնությունը «Բարսելոնային» զիջելուց հետո «Ռեալը» ցանկանում է 2011 թվականին դառնալ չեմպիոն ու նվաճել մի բարձունք, որը շատերի համար անհավանական է թվում: Բայց ինչպես ցույց տվ ... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 345 | Добавил: Hartsat | Дата: 02.01.2011 | Комментарии (0)