Home » 2011 » Հունվար » 07
Լոնդոնի "Արսենալի" երիտասարդ կիսապաշտպան Արոն Ռեմզին անցած տարվա փետրվարից սկսած առաջին անգամ հայտավորվել է թիմի կազմում վաղը կայանալիք "Լիդսի" դեմ հանդիպմանը գավաթի խաղարկության շրջանակներում: Նշենք, որ Ռեմզին վերականգնվել էր վնասվածքից մի քանի ամիս առաջ և ավելի քան մեկ ամիս հանդես էր գալիս "Նոթինգեմ Ֆորեստ" ակումբում վարձավճարով:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 371 | Добавил: mu | Дата: 07.01.2011 | Комментарии (0)

Գանայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սալի Մունտարին հայտնվել է անգլիական "Կատուների" գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսի ուշադրության կենտրոնում: "Սանդեռլենդի" գլխավոր մարզիչն այդպիսով կփորձի ամրապնդել թիմի միջին գիծը: Կհամաձայնի արդյոք Մունտարին միանալ իր հայրենակից Ասամոա Գյանին, դեռևս պարզ չէ, համենայն դեպս դա կապված է այն բանի հետ, թե արդյոք "Ինտերի" նորանշանակ գլխավոր մարզիչ Լեոնարդոն հույսեր է կապում այդ խաղացողի հետ, թե ոչ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 531 | Добавил: mu | Дата: 07.01.2011 | Комментарии (0)

Անգլիացի ձախ եզրային պաշտպան Ուեյն Բրիջին, ով անգործության է մատնված "Սիթիում", Ժերար Ուլյեն դեմ չէր լինի տեսնել "Վիլայի" կազմում վարձավճարային հիմունքներով: 
"Մանչեսթեր Սիթիի" պաշտպան Զաբալետայի երեքխաղյա որակազրկումը հանված է, և այժմ խաղացողը կարող է մասնակցել գավաթի խաղարկության` "Լեսթերի" դեմ հանդիպմանը: Հիշեցնենք, որ խաղացողը կարմիր քարտի էր արժանացել արսենալցի Բակարի Սանյայի հետ ընդհարվելու արդյունքում` "Արսենալի" դեմ հանդիպման վերջին րոպեին: 
"Սանդեռլենդում" վարձավճարային հիմունքներով հանդես եկող Դենի Ուելբեկը խնդիրներ ունի ծնկի հետ և չի կարող օգնել թիմին մոտակա մի քանի հանդիպումների ընթացքում: 
"Յունայթեդի" նորեկ, դանիացի դարպասապահ Անդերս Լինդեգարդը թիմում հանդես կգա 34 համարի մարզաշապիկով:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 534 | Добавил: mu | Дата: 07.01.2011 | Комментарии (0)

"Տոտենհեմ Հոթսպուրը" պայմանագիր է ստորագրել ՀԱՀ-ի ազգային հավաքականի պաշտպան Բոնգանի Կումալոյի հետ: 
Ոչ պաշտոնական տվյալներով, անգլիական ակումբը խաղացողին ձեռք է բերել 1,5 միլիոն ֆունտի դիմաց հարավաֆրիկական "Սուպերսպորտ Յունայթեդ" թիմից: "Տոտենհեմի" սկաուտները նկատել են խաղացողին Մունդիալ 2010-ի ժամանակ, որտեղ Կումալոն խաղացել է հավաքականի բոլոր երեք հանդիպումներում, անգամ գոլ ուղարկել ֆրանսիացիների դարպասը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 514 | Добавил: mu | Дата: 07.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" լեգենդար կիսապաշտպան Ռոյ Քինը, ով առաջին քայլերն է կատարում մարզչական աշխատանքում, հեռացված է "Իպսվիչի" գլխավոր մարզչի պաշտոնից: Նա այդ թիմում աշխատեց շուրջ 20 ամիս: "Իպսվիչի" ղեկավարությունը մեծ հույսեր էր կապում Քինի հետ, սակայն "Չեմպիոնշիպից" "Պրեմիեր լիգա" տեղափոխվելու փոխարեն թիմը պայքարում է առաջնությունից դուրս չմնալու համար: 
Հիշեցնեմ, որ Քինին հաջողվել էր նախկինում "Սանդեռլենդին" դուրս բերել "Պրեմիեր լիգա", սակայն նույնը վիճակված չէր անել "Իպսվիչի" հետ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 351 | Добавил: mu | Дата: 07.01.2011 | Комментарии (0)

Լոնդոնյան "Չելսին" այս ամառ կարող է համալրվել շատ բարձրակարգ ու երիտասարդ խաղացող-ներով: Մի քանի օր առաջ մենք տեղեկացրել էինք, որ "արիստոկրատները" փորձ են կատարելու գնել պորտուգալական "Բենֆիկայի" երիտասարդ պաշտպան Դավիդ Լուիզին, իսկ այսօր Անգլիա-յից լուրեր ստացվեցին, թե Աբրամովիչը կարող է գնել նաև Մադրիդի "Ատլետիկոյի" առաջատար Սերխիո Ագուեռոյին, որի միջոցով կարող է զգալիորեն ուժեղացնել թիմի հարձակման գիծը: 
Հիշեցնենք, որ անցած ամառ "Չելսին" արդեն փորձե ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 384 | Добавил: Hayk | Дата: 07.01.2011 | Комментарии (0)

Իտալական "Ինտերի" բրազիլացի կիսապաշտպան Ամանտինո Մանսինին տեղափոխվել է բրազիլական "Ատլետիկո Մինեյրո" ակումբ: 30-ամյա բրազիլացին իր հարազատ ակումբի հետ 2 տարվա պայմանագիր է կնքել:
Հիշեցնենք, որ հենց "Ատլետիկո Մինեյրոյում" է Մանսինին սկսել ֆուտբոլային իր առաջին քայլերը

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 422 | Добавил: Hayk | Дата: 07.01.2011 | Комментарии (0)

Ադրբեջանական Azerisport պարբերականը տեղեկացնում է, որ անգլիական "Էվերթոնը" աչք է դրել ադրբեջանական "Նեֆթիի" կիսապաշտպան Արազ Աբդուլաևի վրա, ում մոտ ժամանակներս "իրիսների" ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել: Նրանք արդեն մեկնել են Բաքու 18-ամյա կիսապաշտպանին պաշտոնական առաջարկ անելու համար:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 380 | Добавил: Hayk | Дата: 07.01.2011 | Комментарии (0)

"Լևանտեի" գլխավոր մարզիչ Լուիս Գարսիան "Ռեալի" հետ ունեցած խաղից հետո իսպանական Marca պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ "Ռեալի" նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակը լավ է, բայց ցավոք ակումբը չի կարողացել ավելի առաջ գնալ, քանի որ առաջին խաղում այն "սերուցքայիններից" պարտվել էր 8:0 հաշվով: Նա նշել է, որ ցանկանում է շնորհակալություն հայտնել ակումբի երկրպագուներից, որոնք ամբողջ խաղի ընթացքում շարունակում էին երկրպագել ակումբին: Նա ասել է, որ այդ խաղում "Ռեալի" դուրս բերած կազմը չի կարելի ասել երկրորդական, քանի որ այնտեղ խաղում էին այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք կարող էին նաև խաղալ հիմնական կազմում:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 427 | Добавил: Hayk | Дата: 07.01.2011 | Комментарии (0)

Անգլիական Mirror պարբերականի տեղեկացմամբ "Տոտենհեմի" խորվաթ պաշտպան Վեդրան Չոռլուկան մոտ ժամանակներս հնարավոր է, որ կլքի ակումբը, քանի որ "խթանների" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապի "պատճառով" 24-ամյա ֆուտբոլիստը տեղ չի գտնում "Տոտենհեմի" հիմնական կազմում: Հիմանական հավակնորդ ակումբները "Լիվերպուլն" ու "Յուվենթուսն" են: "Տոտենհեմը" հեշտ կհրաժարվի իր պաշտպանից, քանի որ ցանկանում է ուժեղացնել իր պաշտպանական գիծը, իսկ Չոռլուկայի վաճառքից ստացված գումարն անհրաժեշտ է այդ ձեռքբերումների համար:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 411 | Добавил: Hayk | Дата: 07.01.2011 | Комментарии (0)

Kicker պարբերականի տեղեկացմամբ Լևերկուզենի "Բայերնի" գերմանացի կիսապաշտպան Միխաիլ Բալլաքն արդեն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել գերմանական ակումբի խաղերին: Նշենք, որ երեկ "Բայերնի" 34-ամյա վետերանը ակումբի հետ ընկերական հանդիպում է անցկացնել "Ռոտ-Վայս Օբերհաուզենի" հետ, որում խաղացել է մեկ ամբողջական խաղակես:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 342 | Добавил: Hayk | Дата: 07.01.2011 | Комментарии (0)

"Վոլսբուրգից" "Մանչեսթեր Սիթի" տեղափոխված բոսնիացի հարձակվող Էդին Ձեկոն Sky Sports պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ չնայած նրան, որ ինքն արդեն տեղափոխվել է "Մանչեսթեր Սիթի", բայց և այնպես չի ցանկանում "Չեմպիոնների լիգան" փոխել "Եվրոպայի լիգայով" և ամեն ինչ կանի, որ "քաղաքաբնակները" հայտնվեն "Չեմպիոնների լիգայում", որտեղ խաղալն իր համար նոր ձեռքբերումների սկիզբ կդառնա:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 371 | Добавил: Hayk | Дата: 07.01.2011 | Комментарии (0)

"Ֆիորենտինայի" ռումինացի հարձակվող Ադրիան Մուտուն որոշել է հատուկ մամուլի ասուլիս անցկացնել, որտեղ լրագրողներին կբացատրի, թե ինչու է ցանկանում հեռանալ ակումբից: Football Italia-ի տեղեկացմամբ վաղը ռումինացի հարձակվողը լրագրողներին կբացատրի իր ֆուտբոլային կարիերայում տեղի ունեցած վերջին դեպքերը: Որոշ ասեկոսեներ պնդում են, որ ֆուտբոլիստը որոշել է հեռանալ ակումբից այն բանից հետո, երբ իմացել է, որ "մանուշակների" ղեկավարությունը չի ցանկանում իրեն վաճառել "Չեզենային", իսկ վերջինիս ղեկավարությունը ռումինացուն խոստացել է, որ ավելի շատ կլինի հիմնական կազմում և կստանա ավելի շատ խաղային պրակտիկա, քան նա ուներ "Ֆիորենտինայում":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 429 | Добавил: Hayk | Дата: 07.01.2011 | Комментарии (0)

Լոնդոնի "Չելսիի" գլխավոր մարզիչը չի հեռանում, ավելի ճիշտ նրան չեն հեռացնում: Թիմի ղեկավարությունը շատ լավ է գիտակցում, որ Անչելոտտին հիմա լավագույն տարբերակն է, քանի որ այսպես կոչված "S.O.S." մարզիչներից միայն Դոն Կառլոն է, որ տվյալ պահին կարող է գլխավորել "արիստոկրատներին": Հիշեցնենք, որ "Չելսին" տվյալ պահին պայքարում է լավագույն քառյակ մտնելու համար, սակայն անգամ ամենահամարձակները չեն համարձակվում լոնդոնցիներին տեսնել չեմպիոնական մրցավազքից դուրս, որը առայժմ վստահորեն գլխավորում է "Յունայթեդը":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 419 | Добавил: mu | Дата: 07.01.2011 | Комментарии (0)

Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է լուրերն այն մասին, որ 2012թ.-ին Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոյին հեռացնելու դեպքում ազգային հավաքականը կմարզի Հարի Ռեդնապ և Դևիդ Բեքհեմ զույգը: Այսօր այսպիսի լուրեր էին շրջանառվում անգլիական մամուլում, քանի որ "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը ցանկանում է ամերիկյան "Լոս-Անջելես Գալաքսիից" ձեռք բերել անգլիացի 35-ամյա կիսապաշտպան Դևիդ Բեքհեմին մինչև MLS-ի սկսվելը: Լրագրողները ենթադրեցին, որ այդ համագործակցությունը երկար տևողություն կունենա և հետագայում իր ազդեցությունը կունենա Անգլիայի ազգային հավաքականի մարզչական շտաբի վրա:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 391 | Добавил: Hayk | Дата: 07.01.2011 | Комментарии (0)

Հանցագործները ցանկանում էին Մեծ Բրիտանիա տեղափոխել 4000 դոլարի թմրանյութ, որը թաքցված էր նկարի մեջ: Նշենք, որ նկարի վրա պատկերված էր "Մանչեսթեր Սիթիի" տոգոլեսցի հարձակվող Էմանուել Ադեբայորը, իսկ նկարը պետք է Տոգոյից տեղափոխվեր Լոնդոն, սակայն ոստիկանների շնորհիվ թմրանյութը հայտնաբերվել է և առգրավվել:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 434 | Добавил: Hayk | Дата: 07.01.2011 | Комментарии (0)