Home » 2011 » Հունվար » 31
Մեր կայքի հարգելի ընթերցողներ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անգլիական "Պրեմիեր լիգայի" հերթական տուրի ամենագրավիչ հանդիպումը` "Մանչեսթեր Յունայթեդ"-"Ասթոն Վիլա": Այժմ խոսենք ավելի մանրամասն: ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 503 | Добавил: mu | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Սթոք Սիթիի" թուրք հարձակվող Տունջայ Սանլին պայմանագիր է կնքել գերմանական "Վոլֆսբուրգի" հետ: Խաղացողն արդեն անցել է բժշկական հետազոտությունը: "Գայլերի" գլխավոր մարզիչ Սթիվ Մակլարենը փորձում է ուժեղացնել հարձակման գիծը, քանի որ հարձակման առաջատար Էդին Ջեկոն այս ձմեռ տեղափոխվել է "Մանչեսթեր Սիթի":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 523 | Добавил: mu | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Նյուքասլի" 21-ամյա հարձակվող Էնդրյու Քերոլը այժմ արդեն "Լիվերպուլի" ֆուտբոլիստ է: Այդ մասին հաղորդում է "մերսիսայդյան" ակումբի պաշտոնական կայքը: "Նյուքասլը" բաժանվել է իր առաջատարից 35 միլիոն եվրոյի դիմաց:
Քերոլը այժմ գտնվում է Լիվերպուլում, շուտով բժշկական բուժզննում կանցնի և մոտակա ժամերս պայմանագիր կստորագրի թիմի հետ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 525 | Добавил: mu | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

Անգլիական հանրահայտ BBC ռադիոկայանի տեղեկացմամբ` անգլիական թիմերը պայմանավորվել են իսպանացի հարձակվող Ֆեռնանդո Տորեսի տրանսֆերի վերաբերյալ, և իսպանացին ըստ մեզ հասած տեղեկատվության արդեն պատրաստվում է բժշկական հետազոտություն անցնել Լոնդոնում: Թե որքան արժեցավ Տորեսը Ռոման Աբրամովիչին, առայժմ չի հաղորդվում: Հենց նոր "մերսիսայդյան" թիմի պաշտոնական կայքում նշվեց, որ Տորեսն այսուհետ "Չելսիի" ֆուտբոլիստ է:
Մենք մոտակա օրերի ընթացքում Ձեզ տեղյակ կպահենք տրանսֆերի ամեն մանրամասնությունների մասին:

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 518 | Добавил: mu | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Չելսին" և պորտուգալական "Բենֆիկան" ի վերջո համաձայնության եկան: Բրազիալացի կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիզը "Չելսի" դժվարին բանակցությունների արդյունքում տեղափոխվեց 20 միլիոն եվրոյի դիմաց: Ըստ պայմանագրի կետերից մեկի` "Բենֆիկան" և "Չելսին" ընկերական հանդիպում են անցկացնելու ամռանը, որի ողջ հասույթը կստանա "Բենֆիկան":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 550 | Добавил: mu | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

Մինչև խաղացողների վերահայտավորման վերջին օրը թուրինյան "Յուվենտուսը" հույս ունի թիմն ուժեղացնել Մադրիդի "Ռեալին" պատկանող հոլանդացի կիսապաշտպան Ռոյսթոն Դրենտեով, ով վարձավճարային հիմունքներով խաղում է "Հերկուլեսում":  ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 464 | Добавил: Hartsat | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

Մադրիդի "Ատլետիկո" ֆուտբոլային ակումբի նախագահ Էնրիկե Սերեսոն հայտարարել է, որ եթե Սերխիո Ագուերոյի համար արժանի գումար առաջարկվի, ֆուտբոլիստը կարող է հեռանալ ակումբից. "Եթե Ֆլորենտինոն ("Ռեալի" նախագահը) կամ թե մեկ ուրիշն ինձ այս պահին վճարի 45 մլն եվրո և Ագուերոն էլ համաձայն լինի մեզ լքելուն, ապա մենք կվաճառենք նրան: Ցանկացած խաղացող ցանկանում է խաղալ իր երազանքների թիմում": ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 464 | Добавил: Hartsat | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

Ինչպես տեղեկացնում է TotalFootball.am հայկական ֆուտբոլային կայքը, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արարատ Առաքելյանի անունը բացակայում է Անթալիա մեկնած Դոնեցկի "Մետալուրգի" ֆուտբոլիստների ցուցակից:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը մասնակցեց դոնեցկյան թիմի նոր մարզչի` Անդրեյ Գորդեևի գլխավորությամբ կազմակերպված առաջին հավաքին, սակայն երկրորդ հավաքին նա չի  մասնակցի: Հավելենք, որ Թուրքիա մեկնողների ցուցակում նշված է եղել Արտակ Դաշյանի անունը: Այժմ Արարատը պատրաստվում է վերադառնալ հարազատ "Բանանց":

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 428 | Добавил: Hartsat | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

Հայաստանի երիտասարդական հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստ Լևոն Հայրապետյանն իր ֆուտբոլային կարիերան կշարունակի լեհական Գդանսկ քաղաքի "Լեխիա" ակումբում: ... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 451 | Добавил: Hartsat | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

Փետրվարի 1-ին ժամը 12.00-ին "Արմենիա–Մարիոթ" հյուրանոցի "Փառանձեմ թագուհի" սրահում տեղի կունենա "Շիրակ" ֆուտբոլային ակումբի այս տարվա անդրանիկ մամուլի ասուլիսը։ Ասուլիսին ներկա կգտնվեն "Շիրակ" ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Գեորգի Մաթևոսյանը և թիմի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը։ Ասուլիսի ընթացքում կներկայացվի նաև "Շիրակ" ֆուտբոլային ակումբը նոր հանդերձանքը։

"Շիրակ ՖԱ"-ի մամուլի քարտուղարություն

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 373 | Добавил: Hartsat | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

Ինչպես տեղեկացնում է հայկական TotalFootball.am կայքը, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանն այս օրերին գտնվում է Կիսլովոդսկում, որտեղ մասնակցում է "Ուֆա" ակումբի մարզումներին: ... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 400 | Добавил: Hartsat | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան խոստովանել է, որ չի ափսոսում հարազատ "Վալենսիայից" "Մանչեսթեր Սիթի" տեղափոխվելու համար: ... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 431 | Добавил: Hartsat | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

Գերմանիայի առաջնության  20-րդ տուրում "Վերդերի" հետ հանդիպմանը "Բավարիայի" հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը իր հարաբերություններն է շատ կոշտ ձևով պարզել մյունխենցիների ադամանդ Թոմաս Մյուլլերի հետ: Ռոբենը հանդիպման երկրորդ խաղակեսում բռնել է Մյուլլերի շնչափողից այն բանից հետո, երբ վերջինս դժգոհող ժեստերով ցույց  է տվել հոլանդացուն, որ պետք չէ այդքան եսասեր լինել, երբ գնդակը նրա մոտ է հայտնվում:  Այդ ամենը տեսավ ողջ աշխարհը, և այսօր մի շարք հայտնի դեմքեր անդրադարձան այս միջադեպին:
Նախ խնդրին անդրադարձել է հոլանդացի ֆուտբոլիստը. "Ես ատում եմ, երբ թիմի խաղընկերներս անընդահատ բարձրացնում են ձեռքերը և բողոքում: Դա անհարգալից վերաբերմունք է: Մենք միասնական թիմ ենք: Մենք պետք է օրինակ ծառայենք և այդքան չստոր ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 398 | Добавил: Hartsat | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

Ինչպես հայտնում են անգլիական սպորտային լրատվամիջոցները, Լոնդոնի "Տոտենհեմի" իռլանդացի 30-ամյա հարձակվող Ռոբի Քինը մինչև այս մրցաշրջանի ավարտը հանդես կգա "Վեսթ Հեմում":

Հավելենք, որ "մրճահարներն" Իռլանդիայի հավաքականի ավագին վարձակալել են այն նախապայմանով, որ "Պրեմիեր լիգայում" տեղը պահպանելու դեպքում նրա հետ երկամյա պայմանագիր կկնքվի: Քինը հույս է հայտնել, որ "Վեսթ Հեմը" կմնա բարձրագույն դիվիզիոնում, ավելին` ինքը կանի իր ուժերի գերագույնը:

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 376 | Добавил: Hartsat | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

Կատալոնական "Բարսելոնայի" նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրույֆը նշել է, որ կատալոնական ակումբը չպետք է թուլացնի իր զգոնությունը, չնայած այն հանգամանքին, որ Մադրիդի "Ռեալը" Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում "Օսասունայից" կրած պարտությունից հետո "կապտանռնագույններից" ետ է մնում արդեն յոթ միավորով:

"Չէի ասի, թե Լա Լիգայի չեմպիոնության հարցն արդեն լուծված է: Այո, յոթ միավորը, իրոք, շատ է, սակայն չարժե երբեք մադրիդցիներին անտեսել: Հիմա "Ռեալը" "Բարսելոնայից" ետ է մնում, բայց, ինչպես միշտ, Մոուրինյոն կփորձի ետ բերել կորցրածը: "Բարսելոնան" հիմա հրաշալի   է խաղում,  սակայն այդքան էլ հեշտ չէ հաղթական ընթացքը շարունակելը"-ասել է Կրույֆը:

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 427 | Добавил: Hartsat | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի "Օսասունայի" հետ արտագնա խաղից հետո (հանդիպումն ավարտվել է մադրիդցիների պարտությամբ` 0:1) խոստովանել է, որ Պամպլոնայում հավաքված երկրպագուների պահվածքը որոշակի դժվարություններ է ստեղծել իր թիմի համար: Հիշեցնենք, որ մադրիդցիների հարձակման ժամանակ  երկրպագուներն անընդհատ ավելորդ գնդակներ էին նետում խաղադաշտ:

"Իսպանիայում սովորական բան է, երբ խաղի ընթացքում գնդակներ են  անհետանում, իսկ հետո նրանք նետվում են  խաղադաշտ, ինչի պատճառով մրցավարը պետք է  հանդիպումը կանգնեցնի: Երկրպագուների այդ հնարքները հոգեբանորեն ճնշում են: Ես խելագար չեմ և դրանով չեմ պատճառաբանի մեր թիմի պարտությունը: Ֆուտբոլիստները մինչև վերջ ամեն ինչ արեցին հաղթանակի համար, ու ոչ մի վատ բան չեմ կարող ասել իմ թիմի մասին»,-մարզչի խոսք ... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 446 | Добавил: Hartsat | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

Թուրինյան "Յուվենտուսի" պաշտպան Նիկոլյա Լեգրոտալյեն առաջիկա ժամերին կթռչի  Միլան` պայմանագիր կնքելու համանուն ակումբի հետ:

Goal.com կայքը նշում է, որ 34-ամյա պաշտպանը դադարեց հայտնվել թուրինյան թիմի հիմնական կազմում այն բանից հետո, ինչ "Յուվենտուսը" գլխավորեց իտալացի մասնագետ Լուիջի դել Ներին, ով հույսեր է կապում հիմնականում Բոնուչչի և Կյելինի զույգի հետ:

Հավելենք, որ Լեգրոտալյեն պատրաստվում է երկու տարվա պայմանագիր կնքել Բերլուսկոնիի թիմի հետ: "Միլանի" պաշտոնական կայքում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Նիկոլյան արդեն ստորագրել է նախնական պայմանագիր` նախատեսված մինչև այս տարվա հունիսի 30-ը:

Սպասվում է, որ Լեգրոտալյեն թիմու ... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 436 | Добавил: Hartsat | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

Ինչպես հայտնում է Sky Sports լրատվական ծառայությունը, անգլիական "Նյուքասլի" խենթ ու խելառ կիսապաշտպան Ջոուի Բարտոնն առաջիկայում նոր պայմանագիր կկնքի իր ակումբի հետ: Ակումբի ղեկավարությունն արդեն նախնական համաձայնության է եկել ֆուտբոլիստի հետ երկարաժամկետ համագործակցության շուրջ: Հավելենք, որ Բարտոնի ներկայիս պայմանագրի ավարտին դեռ 1.5 տարի կա:

"Բանակցությունները հաջող են ընթանում: Մենք հույս ունենք, որ գործարքը շատ շուտով կկանայա: Ջոուին սիրով է խաղում "Նյուքասլում" և նա երջանիկ կլինի կնքել  նոր պայմանագիր",-ասել է խաղացողի գործակալ Վիլի Մակքեյը:

Հիշ ... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 378 | Добавил: Hartsat | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

Իտալիայի Ա Սերիայի առաջնության հարթական տուրում երկրի չեմպիոն "Ինտերը" սեփական հարկի տակ ընդունեց "Պալերմոյին": Հանդիպման հերոս դարձավ դաշտի տերերի` "ներաձուրրիների" ձմեռային գլխավոր ձեռքբերումը` Ջիանպաոլո Պացցինին: Նա խաղադաշտ դուրս եկավ միայն երկրորդ խաղակեսում, երբ "Ինտերը" պարտվում էր 0-2 հաշվով, սակայն կարողացավ դառնալ երկու գոլի հեղինակ և 11մ. հարված վաստակել, որն էլ իրացրեց թիմի լավագույն ռմբարկու Սամուել Էտո'ոն և "Ինտերին" հաղթանակ պարգևեց:
Ա Սերիայի 22-րդ տուրի մյուս հանդիպումների արդյունքները հետևյալն են`
"Լացիո"-"Ֆիորենտինա" 2-0
"Կատանիա"-"Միլան" 0-2
"Բրեշիա"-"Կիևո" 0-3
"Բոլոնիա"-"Ռոմա"  Հտձ.
"Կալյարի"-"Բարի" 2-1
"Ջենոա"-"Պարմա" 3-1
"Լեչե"-"Չեզենա" 1-1
"Նապոլի"-"Սամպդորիա" 4-0
"Յուվենթուս"-"Ուդինեզե" 1-2
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 413 | Добавил: REAl | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

Կատալոնական "Բարսելոնայի" բրազիլացի աջ եզրային պաշտպան Դանիել Ալվեշը վերջնականապես որոշել է մնալ Կատալոնիայում: Նա շուտով կերկարաձգի իր պայմանագրի ժամկետը, քանի որ չի ցանկանում հանդես գալ Անգլիայում` "Մանչեսթեր Սիթիում", որը բրազիացուն խոստանում էր աստղաբաշխական անձնական պայմանագիր: Ալվեսի նման որոշումը մեծ մասամբ կապված է այն հանգամանքով, թր բրազիլացին չի հավատում "քաղաքաբնակների"` գերակումբ դառնալու ծրագրին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 415 | Добавил: Hartsat | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Marca թերթի լրագրողի հետ զրույցում այսպես է մեկնաբանել իր թիմի` "Օսասունայից" կրած երեկվա պարտությունը. "Կարող եմ վստահորեն ասել` մենք արժանի չէինք այսպիսի պարտության, բայց ամեն դեպքում մեր մրցակիցն արժանիորեն է հաղթել: Եթե հաշվի առնենք, թե ինչպես էին նրանք պայքարում, ապա կարելի է ասել, որ սա նրանց ուժերի առավելագույնն էր: Մրցավարի գործողություններից որևէ դժգոհություն չունեմ. նա երեկվա հանդիպումը հոյակապ սպասարկեց: Իմ խաղացողները նույնպես լավ խաղացին, և ես որևէ խնդիր չեմ տեսնում նրանց մեղադրելու այս ծանր պարտության համար: Իսկ ահա. ինչ վերաբերում է մեր և "Բարսայի" միջև գոյություն ունեցող միավորների տարբերությանը, ապա դրությունն իրոք դժվարին է մեզ համար":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 469 | Добавил: Hartsat | Дата: 31.01.2011 | Комментарии (0)