Home » 2011 » Հունվար » 31 » Կրույֆը կարծում է, որ դեռ պետք է պայքարել
19:44
Կրույֆը կարծում է, որ դեռ պետք է պայքարել

Կատալոնական "Բարսելոնայի" նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրույֆը նշել է, որ կատալոնական ակումբը չպետք է թուլացնի իր զգոնությունը, չնայած այն հանգամանքին, որ Մադրիդի "Ռեալը" Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում "Օսասունայից" կրած պարտությունից հետո "կապտանռնագույններից" ետ է մնում արդեն յոթ միավորով:

"Չէի ասի, թե Լա Լիգայի չեմպիոնության հարցն արդեն լուծված է: Այո, յոթ միավորը, իրոք, շատ է, սակայն չարժե երբեք մադրիդցիներին անտեսել: Հիմա "Ռեալը" "Բարսելոնայից" ետ է մնում, բայց, ինչպես միշտ, Մոուրինյոն կփորձի ետ բերել կորցրածը: "Բարսելոնան" հիմա հրաշալի   է խաղում,  սակայն այդքան էլ հեշտ չէ հաղթական ընթացքը շարունակելը"-ասել է Կրույֆը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 428 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0