Home » 2011 » Հունվար » 22
Անգլիական "Պրեմիեր լիգայի" 24-րդ տուրի "Յունայթեդ"-"Բիրհմինգեմ" համդիպումից հետո Բեն Ֆոստերը հաստատ գոնե մեկ վայրկյան զղջաց "Յունայթեդից" հեռանալու համար, չնայած նրան "Մանչեսթերում" պահել ցանկացողներ չկային: Դիմիտար Բերբատովը հերթական անգամ ապացուցեց, որ ինքը Եվրոպայի ամենաքիչ բացահայտված տաղանդն է: "Օլդ Թրաֆֆորդից" այս տարի միավոր են "փախցրել" միայն "Սանդերլենդի" խաղացողները. "Պրեմիեր լիգայի" մյուս ակումբները, առանց բացառության, պարտվել են: "Յունայթեդի" վստահ տնային հանդիպումների արդյունքում թիմը մեծ շանսեր ունի հաղթել առաջնությունը: 
"Ուեյն Ռունին նորից գոլ չի խփում",- այս արտահայտությունը, հաստատ, "կարմիր սատանաների" երկրպագուների շուրթերից լսվում էր ժամեր առաջ: Եվ դա ամենևին էլ չի նշանակում, թե "շրեկը" վատ էր խաղում. Ուեյնը ֆանտաստիկ ֆուտբոլ էր խաղում, սակայն առանց խփած գնդակների: Այն հարցին, թե ո՞վ է մոլորակի լավագու ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 552 | Добавил: mu | Дата: 22.01.2011 | Комментарии (0)

Հայաստանի չեմպիոն "Փյունիկը", որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Սոչիում, երկու ստուգողական խաղ կանցկացնի: Հունվարի 25-ին "Փյունիկի" մրցակիցը կլինի Կուրսկի "Ավանգարդը", իսկ 29-ին` Սոչիի "Ժեմչուժինան":
2010թ. "Փյունիկը" միայն մեկ ստուգողական խաղ է անցկացրել, երբ Երևանում "Շիրակի" դեմ խաղում գրանցվեց 0-0 հաշիվը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 367 | Добавил: Hayk | Дата: 22.01.2011 | Комментарии (0)

Ռուսական "Զենիթը" գերմանական "Քյոլնի" և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Լուկաշ Պոդոլսուն գնելու համար պաշտոնական առաջարկ է արել: Ինչպես տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը, ռուսական ակումբը պատրաստ է գերմանացու համար 15 միլիոն եվրո առաջարկել:
Ինքը՝ ֆուտբոլիստը, արդեն հայտարարել էր այն մասին, որ իրեն հայտնի է "Զենիթի" հետաքրքրության մասին, սակայն "Քյոլնի" ղեկաավարությունը դեռևս մտադիր չէ հրաժարվել Պոդոլսկուց:

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 405 | Добавил: Hayk | Дата: 22.01.2011 | Комментарии (0)

Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը գրում է, որ Դոնեցկի "Շախտյորը" կարող է պայմանագիր ստրագրել Ռումինիայի ազգային հավաքականի հարձակվող Ադրիան Մուտուի հետ:
Թերթի տեղեկատվությամբ հանքափորները պատրաստ են 32-ամյա հարձակվողին տարեկան 3 մլն. եվրոյի պայմանագիր առաջարկել:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 433 | Добавил: Hayk | Дата: 22.01.2011 | Комментарии (0)

Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ այս մրցաշրջանում "Մանչեսթեր Յունայթեդը" կարող է կրկնել 7 տարվա վաղեմության "Արսենալի" նվաճումը. այն ժամանակ լոնդոնցիները ոչ մի պարտություն չկրեցին անգլիական "Պրեմիեր լիգայում":
"Անկասկած "Մանչեսթերը" կարող է կրկնել մեր նվաճումը: Դեռևս ոչ ոք չի կարողացել նրանց պարտության մատնել: Հաջողությունը նրանց կողմից է,- հայտարարել է ֆրանսիացի մասնագետը,- ընդհանրապես հասկանալի է պարտությունների սյունյակում "0" թողնելու ցանկությունը: Երբ առաջնության ավարտին 16 խաղ է մնում, դու մտածում ես միայն առաջնությունում հաղթելու մասին, բայց երբ առջևում ընդամենը հինգ խաղ է, ապա ծնվում է ինչ-որ յուրահատուկ բան անելու միտքը":
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյ ... Կարդալ ավելին
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 425 | Добавил: Hayk | Дата: 22.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը թալանվել է՝ Իսպանիայի գավաթի խաղարկության Մադրիդի "Ատլետիկո"–Մադրիդի "Ռեալ" հանդիպմանը ներկա գտնվելով: Միջադեպը տեղի է ունեցել Մադրիդի "Վիսենտե Կալդերոն" մարզադաշտի մոտակայքում, որտեղ Հարին զբոսնում էր իր օգնական Քևին Բոնդի հետ:
"Մենք զբոսնում էինք մարզադաշտի շրջակայքում և այնտեղ ֆանտաստիկ մթնոլորտ էր: Ես կրպակներից մեկից կոնֆետներ գնեցի, իսկ որոշ ժամանակ անց ինձ  մոտ երկու տղա ծնկի իջան: Հետո ես զգացի, որ ինչ-որ մեկը քաշում է վերարկուիցս: Արդյունքում նրանք տարան իմ փողերը և կրեդիտ-քարտը",- ասել է Հարի Ռեդնապը լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ: "Հուսով եմ, որ Քևինը նրանց կողմից չէր: Չէ որ նրա գրպաններում ընդամենը մի քանի ֆունտ էր:  ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 425 | Добавил: Hayk | Дата: 22.01.2011 | Комментарии (0)

Իսպանական Մադրիդի "Ռեալի" նախկին հոլանդացի առաջատար ֆուտբոլիստ Ուեսլի Սնեյդերը համոզված է, որ իր թիմն իտալական "Ա Սերիայում" կշարունակի ներկայիս հաղթարշավը, կհասնի և առաջ կացնի իր հարևան "Միլանից", որն այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Իսպանացի Ռաֆա Բենիտեսի գլխավորությամբ "Ինտերը" մղձավանջային օրեր ապրեց՝ կորցնելով շատ միավորներ,  սակայն Լեոնարդոյի գալուց հետո թիմը հինգ հնարավորից տոնել է նույնքան հաղթանակներ:
"Հավատում եմ, որ Միլանի "Ինտերը" կարող է շարունակել հաջողությունների շարքը: "Միլանն" ուժեղ է, սակայն մենք նույնպես: Մենք աշխատում և ամեն ինչ անում ենք միայն հաղթանակի հասնելու համար",- ասել է Սնեյդերը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 430 | Добавил: Hayk | Дата: 22.01.2011 | Комментарии (0)

Իտալական "Միլանի" և Շվեդիային ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ ներկայիս "Միլանում" տեղ չկա Մարիո Բալոտելիի համար, որը չնայած նրան, որ պաշտպանում է անգլիական "Մանչեսթեր Սիթիի" մարզական պատիվը, սակայն չի թաքցնում իր մեծ ցանությունն իտալական ակումբում հանդես գալու վերաբերյալ:
"Այժմյան "Միլանում" տեղ չկա Բալոտելիի համար: Թիմում կան Իբրահիմովիչը, Կասանոն, Ռոբինյոն, Պատոն և Ինձագին, իսկ վերջինս վնասվածք ունի: Որքա՞ն հարձակվողներ եք ուզում` վե՞ց:  Ի՞նչ պիտի անենք հետո. չլինի՞ խաղալու ենք 4-6 սխեմայով",- ասել է Իբրահիմովիչը: "Միլանի" շվեդ հարձակվողը ավելացրել է. "Ներկայիս "Միլանն" ամենաամբողջականն է և ուժեղը՝ համեմատած անցյալի թիմի հետ, սակայն դա Գալիա ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 448 | Добавил: Hayk | Дата: 22.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Մանչեսթեր Սիթին" մտադիր է մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակումը ձեռք բերել "Այաքսի" հոլանդացի աջ եզրային պաշտպան Գրիգորի Վան դեր Վիլլին:
Ավելի վաղ "քաղաքաբնակները" 27 մլն ֆունտ էին վճարել գերմանական "Վոլֆսբուրգին" բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի դիմաց: Այժմ Ռոբերտո Մանչինին մտադիր է երկրորդ խոշոր տրանսֆերն իրականացնել. այս մասին թիմի գլխավոր մարզիչն ակնարկել է հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ինչպես հայտնում է Manchester Evening News թերթը, "Սիթիի" երեք ղեկավարները, այդ թվում` տեխնիկական տնօրեն Մայք Ռիգը, այցելել են "Այաքս"-"Ֆեյենորդ" հանդիպմանը` անձամբ դիտելու 22-ամյա Վան դեր Վիլի խաղը:
Վան դեր Վիլը վաղուց է հայտնվել Եվրոպայի առաջատար ակումբների ուշադրության կենտրոնում: Ավելի վաղ նրա ծառայություններով հետաքրքրված էին լոնդոնյան "Չելսին" և գերմանական գրանդ "Բավարիան":
Հավելենք, որ պաշտպանի պայմանագիրը գործում է մինչ 2013թ. և  որպես պայմ ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 443 | Добавил: Hartsat | Дата: 22.01.2011 | Комментарии (1)

Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մտածում է այն մասին, թե ինչպես օգնի իր երիտասարդ հարձակվողին, որը երկար ժամանակ չի կարողանում գոլի հեղինակ դառնալ: Այս մրցարջանում Բոյանը 16 հանդիպում է անցկացրել կատալոնական ակումբի մարզաշապիկով և ընդամենը երեք գոլ է խփել: Ինքը՝ Կրկիչը, նույնպես հիասթափված է նման արդյունավետությունից. այս մասին տեղեկացնում է կատալոնական El Mundo Deportivo պարբերականը:

Իսպանիայի գավաթի խաղարկությունում "Բետիսից" կրած պարտությունից հետո Բոյանը լրագրողին ասել էր հետևյալը. "Անձամբ ես ուրախ եմ, որ օգնում էի պաշտպանությանը և գնդակ չէի կորցնում": Սակայն նրա դեմքից երևում էր, որ նա շատ է տխրում գոլեր չխփելու պատճառով:

... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 437 | Добавил: Hartsat | Дата: 22.01.2011 | Комментарии (1)

Իտալական "Ռոմայի" բրազիլացի հարձակվող Ադրիանոն աջ ուսի վնասվածք է ստացել "Լացիոյի" դեմ գավաթային հանդիպման ժամանակ. այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Դեռևս հայտնի չէ, թե ինչքան շամանակ կպահանջվի վնասվածքը բուժելու համար, ըստ նախնական բժշկական եզրակացության առնվազն մեկ ամիս խաղացողը չի կարող խաղալ:
Հավելենք, որ 29-ամյա հարձակվողը հռոմեական թիմի կազմում ընդհանուր առմամբ արդեն վեց լիարժեք հանդիպում է անցկացրել ու դեռևս գոլ չի խփել:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 459 | Добавил: Hartsat | Дата: 22.01.2011 | Комментарии (0)

Բուլղարացի կենտրոնական պաշտպան Նիկոլայ Նիկոլովը վերադարձել է երևանյան "Բանանց"։ Նիկոլովն այս օրերին Անթալիայում մասնակցում է "Բանանցի" ուսումնամարզական հավաքին։
Հիշեցնենք, որ 2010թ. Հայաստանի առաջնության ավարտից հետո Նիկոլայ Նիկոլովը հեռացավ "Բանանցից"` նոր, ավելի բարձրակարգ ակումբ փնտրելու հույսով։ Որոշ ժամանակ անց ակումբից հեռացավ նաև մեկ այլ կենտրոնական պաշտպան` Արարատ Առաքելյանը, որի տրանսֆերը պատկանում է Դոնեցկի "Մետալուրգին"։ Դրանից հետո երևանյան թիմը խիստ կարիք ունի բարձրակարգ կենտրոնական պաշտպանների:
Իդեպ, ներկայումս "Բանանցում" փորձաշրջան է անցնում նաև սերբ պաշտպան։
... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 426 | Добавил: Hartsat | Дата: 22.01.2011 | Комментарии (0)

Թուրինի "Յուվենթուսի" նախկին գլխավոր սպորտային տնօրեն Լուչիանո Մոջիի կարծիքով, Ա Սերիայի հեղիանկությունը գնալով ընկնում է, քանի որ երկրի առաջատար ակումբները տաղանդավոր իտալացի երիտասարդ ֆուտբոլիստների փոխարեն  նախընտրում են էժան, բայց անորակ լեգեոներներին:
"Իտալական ֆուտբոլը մահացել է, լավագույն դեպքում մահամերձ է. խոսքերիս ապացույցի համար հիանալի օրինակ կարող է ծառայել մեր ազգային հավաքականը, որտեղ չկան տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներ: "Նապոլին", "Ինտերը", "Միլանը" հիանալի թիմեր են, բայց նրանց կազմերում չկան իտալացի ֆուտբոլիստներ, քանի որ երկրի առաջատար ակումբները նախընտրում են արտասահմանցի ֆուտբոլիստներ գնել",- Goal.com Ֆուտբոլային կայքի լրագրողի հետ զրույցում անկեղծացել է Մոջին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 384 | Добавил: Hartsat | Дата: 22.01.2011 | Комментарии (0)

Հայաստանի փոխչեմպիոն Երևանի "Բանանցը" Բելեքում ընկերական հանդիպում է անցկացրել Դոնեցկի "Մետալուրգի" հետ եւ զիջել 0:3 հաշվով:
34-րդ րոպեին հաշիվը բացել է Մգունին, իսկ 43-րդ րոպեին սևամորթ խաղացողը դուբլ է ձեւակերպել: 85-րդ րոպեին էլ "Մետալուրգի" կազմից աչքի է ընկել Տկաչեւը:
Հավելենք, որ Արարատ Առաքելյանը եւ Արտակ Դաշյանը «Մետալուրգի» կազմում մասնակցել են հանդիպման 2-րդ խաղակեսին:

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 469 | Добавил: Hartsat | Дата: 22.01.2011 | Комментарии (0)

Մենք պարբերաբար Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բոլոր նշանակալի տրանսֆերները, որոնք տեղի են ունենում ֆուտբոլային աշխարհում: Բնականաբար, բոլորին չենք կարող անդրադառնալ առանձին-առանձին, այդ պատճառով որոշեցինք ներկայացնել մի ցանկ, որում առկա են մինչ այժմ կայացած բոլոր տրանսֆերները:

Ցուցակի կազմելուն մեծ օգնություն է ցույց տվել համաշխարհային Goal.com կայքը:

* Տեղափոխվել է ազատ խաղացողի կարգավիճակով

** Տեղափոխվել է վարձավճարով

... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 424 | Добавил: Hartsat | Дата: 22.01.2011 | Комментарии (0)