ամստերդամյան «Այաքսի» ուրուգվայցի գոլահարը մոտ օրերս կարող է
հայտնվել անգլիական Պրեմիեր լիգայում։ Ուրուգվայի հավաքականի խաղացողի
ծառայություններով հետաքրքրվում են «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը»: Սուարեսի տրանսֆերը գնահատվում է առնվազն 23 միլիոն եվրո։ Տվյալ պահին
ֆավորիտ է համարվում լիվերպուլյան ակումբը, սակայն «Տոտենհեմի» պատասխան
առաջարկը կարող է փոխել իրավիճակը։ Հոլանդական ԶԼՄ-ների տվյալներով`
«Այաքսը» պատրաստվում է շահավետ վաճառել իր առաջատարներից մեկին, որպեսզի լավ
գումար ստանա նոր ձեռքբերումների համար։
|
"Լոս-Անջելես Գելաքսիի” ահգլիացի կիսապաշտպան
Դևիդ Բեքհեմն սկսել է մարզվել լոնդոնյան "Տոտենհեմի” հետ` չսպասելով ակումբների միջև
ընթացող բանակցությունների ավարտին:
"Տոտենհեմի” գլխավոր մարզիչ Հարի
Ռեդնապի խոսքերով, առայժմ պարզ չէ` կկարողանա արդյոք լոնդոնյան ակումբը
համաձայնության գալ Բեքհեմի պաշտոնական վարձակալության վերաբերյալ, բայց նա
ուրախ կլինի, եթե փորձառու կիսապաշտպանն իր թիմի հետ գոնե մի քանի մարզում
անցկացնի:
|
Երևանի «Ուլիս» է վերադարձել վրացի ֆուտբոլիստ Լևան Ակոբիան. այս մասին տեղեկացնում է «Ֆուտբոլ+» շաբաթաթերթը։ Հավանականությունը մեծ է, որ վրացի փորձառու պաշտպանի հետ 1 տարվա պայմանագիր կկնքվի։ Արդեն հայտնի է, որ «Ուլիսը» ձեռք է բերել նաև «Արարատի» նախկին առաջատար
խաղացող Ռենատոյին։
|
Կապանի "Գանձասարն" այս տարի էլ
կմասնակցի Աշգաբադում կայանալիք "Թուրքմենբաշիի գավաթի" հերթական խաղարկությանը, որը կայանալու է
փետրվարի 19-28-ը: Նախորդ տարի կապանցիները հաջող հանդես չեկան`
խմբային մրցաշարում գրավելով միայն վերջին տեղը, բայց այս անգամ
թիմը կձգտի ավելի հաջող հանդես գալ: Թիմը մրցաշարին կմեկնի
Թուրքիայից, որտեղ փետրվարի 4-18-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք: Այժմ "Գանձասարն" իր առաջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում
Ավանում գտնվող ֆուտբոլային ակադեմիայում:
|
Հայաստանի հավաքականի թեկնածու հարձակվող
Եղյա Յավրույանը Թել-Ավիվի «Բնեյ-Յեհուդայից» Աշկելոնի «Հապոել» է
տեղափոխվել:
Գործարքի
ֆինանսական կողմը դեռևս հստակեցված չէ: Հավելենք, որ աշկելոնյան ակումբը միայն
նախորդ տարի է բարձրագույն լիգայում հանդես գալու իրավունք վաստակել:
|
Անգլիական Tutto Mercato Web համացանցային կայքի հավաստմամբ անգլիական "Չելսիի" գործակալները հետաքրքրված են ֆրանսիական "Լիոնի" բրազիլացի պաշտպան Միշել Բաստոսով: Այդ տրանսֆերի համար "Լիոնի" ղեկավարությունը ցանկանում է ստանալ 22 մլն. ֆունտ ստեռլին: Հիշեցնենք, որ բրազիլացի պաշտպանի պայմանագիրը Ֆրանսիայի յոթակի չեմպիոնի հետ ավարտվում է 2013թ.-ի ամռանը:
|
Մի քանի օր առաջ շշուկներ էին պտտվում այն մասին, որ Մուհամեդ Սիսոկոն կարող է "Յուվենթուսից" տեղափոխվել "Ջենոա", սակայն անձամբ կիսապաշտպանը լրատվամիջոցներին հայտնել է, որ չի ցանկանում տեղափոխվել "Ջենոա", այլ ցանկանում է իր ուժերը փորձել անգլիական "Պրեմիեր լիգայում": Իտալական SportItalia պարբերականի տեղեկացմամբ կիսպաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում անգլիական "Ասթոն Վիլլա" ակումբը:
|
Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իտալացի մարզիչ Ռոբերտո Մանչինին վստահ է նոր "քաղաքաբնակ" դարձած բոսնիացի հարձակվող Էդին Ձեկոյի ուժերի վրա և կարծում է, որ շատ կարճ ժամանակում բոսնիացին կդառնա ակումբի կարևոր ֆուտբոլիստներից մեկը: Մարզիչն անգլիական Sky Sports պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ շատ ուրախ է, որ Ձեկոն դարձել է "քաղաքաբնակ" ու լիովին վստահում է նրան: Նա նշել է նաև, որ Ձեկոյին իրենք ցանկանում էին ձեռք բերել ամռանը, սակայն անակնկալի եկան, երբ Ձեկոն իր համաձայնությունը տվեց տրանսֆերի համար: Հիշեցնենք, որ "Մանչեսթեր Սիթիի" հարուստ շեյխերը բոսնիացու համար վճարել են 27 մլն. ֆունտ:
|
Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գոլահար Քրիստիանու Ռոնալդուն զարմանում է, թե ինչ հիմքերի վրա են ընտրվում ՖԻՖԱ-ի` "Ոսկե գնդակ" մրցանակի համար պայքարող հավակնորդները: Պորտուգալացու կարծիքով "Ոսկե գնդակ" կոչման համար Լեոնել Մեսսիի, Խավիի և Անդրես Ինյեստայի հետ պիտի պայքարեր նաև իր թիմակից դարպասապահ Իկեր Կասիլյասը: Գոլահարն իսպանական Marca պարբերականին տված հարցազրույցում Իկեր Կասիլյասի` "Ոսկե գնդակ" անվանակարգում թեկնածու չլինելուց բացի խոսել է նաև Ժոզե Մոուրինյոյի մասին ու ասել է, որ ինքը վստահ էր , որ Մոուրինյոն կդառնա լավագույն մարզիչը, քանի որ Ժոզեն փայլուն մասնագետ է և դա ապացուցել է նախորդ մրցաշրջանում:
|
|