Վերջապես: Ռոման Աբրամովիչը պատրաստ է գումար ներդնել խաղացողների գնման համար: Ինչպես տեղեկացնում է անգլիական The Guardian պարբերականը` "Չելսիի" ռուս սեփակա-նատերը պատրաստ է թիմի ուժեղացման համար մոտ 21 մլն ֆունտ ստեռլինգ տրամադրել պորտու-գալական "Բենֆիկայի" բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիզի համար: Եթե տրանսֆերն իրականանա, ապա այն կլինի շատ սպասված "արիստոկրատների" երկրպագուների համար, քանի որ Անդրեյ Շևչենկոյից հետո նման գումար այլևս չի ծախսվել թիմի համալրման համար:
Սպասվում է, որ գործարքը կկայանա մոտակա 2 օրվա ընթացքում: