Home » 2011 » Հունվար » 13
"Համբուրգի" ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել Հոլանդիայի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Էլժերո Էլիային 15 միլիոն եվրոյի դիմաց: Վարձավճարային հիմունքներով խաղացողին ցանկանում էին ձեռք բերել "Վոլսբուրգը" և "Լիվերպուլը", սակայն համբուրգցիները վարձավճարով բաց չեն թողնի խաղացողին: Օրերս Էլյան հայտարարել էր, որ կցանկանար խաղալ եվրոպական գրանդներից որևէ մեկում, սակայն կարծես թե կոնկրետ առաջարկներ առայժմ չկան:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 361 | Добавил: mu | Дата: 13.01.2011 | Комментарии (0)

Գերմանական "Հոֆֆենհայմի" հարձակվող Դեմբա Բան ցանկություն չունի շարունակել ելույթները այդ ակումբում: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված էր "Վեսթ Հեմը", սակայն խաղացողի տրանսֆերային գինը` 10 միլիոն եվրոն, չափազանց մեծ էր նրանց համար: Այժմ լուրեր են պտտվում այն մասին, որ Բայի համար "Սթոք Սիթին" պատրաստ է վճարել այդ գումարը, և արդեն պաշտոնական առաջարկ է կատարել գերմանական ակումբի ղեկավարությանը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 365 | Добавил: mu | Дата: 13.01.2011 | Комментарии (0)

"Մանչեսթեր Յունայթեդի" խորհրդանիշը կարող է վերսկսկել ելույթները Ուելսի ազգային հավաքականում` կապված Գերի Սպիդի` հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու հետ: 37-ամյա ֆուտբոլիստն անգլիական Sky Sports պարբերականին տված ասուլիսի ժամանակ նշել է, որ այժմ ինքը կենտրոնացած է միայն "Յունայթեդի" ելույթների վրա, սակայն չի բացառում հավաքական վերադառնալու հնարավորությունը: Հիշեցնենք, որ հավաքականի գլխավոր մարզչի հետ Գիգզը ժամանակին խաղացել է Ուելսի հավաքականում:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 400 | Добавил: mu | Дата: 13.01.2011 | Комментарии (0)

"Մանչեսթեր Սիթիի" պաշտպան Ուեյն Բրիջը մրցաշրջանը կավարտի "Վեսթ Հեմի" կազմում: 30-ամյա ֆուտբոլիստն այդպես էլ տեղ չէր գտնում "քաղաքաբնակների" հիմնական կազմում, կամ ավելի ճիշտ կլինի ասել, որ խաղացողը հնարավորություն չուներ ցուցադրելու իր խաղային որակները  չափազանց մեծ մրցակցության պատճառով: Իսկ ահա այն, որ Բրիդջը բավականին բարձր խաղային որակներ ունի, առայժմ կասկածից վեր է:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 431 | Добавил: mu | Дата: 13.01.2011 | Комментарии (0)

Այն բանից հետո, երբ Արգենտինայի ազգային հավաքականի և իսպանական "Բարսելոնայի" հարձակվող Լեոնել Մեսսին դարձավ 2010թ.-ի լավագույն ֆուտբոլիստ, մի շարք անվանի ֆուտբոլիստներ և մարզիչներ իրենց կարծիքներն արտահայտեցին արգենտինացու մասին: 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անվանի ֆուտբոլիստների և մարզիչների արտահայտած կարծիքները, որոնք վերաբերում են Լիո Մեսսիի՝ 2010 թ. լավագույն ֆուխտբոլիստ հռչակվելուն:

Խավի. «Այո՛, նա մեկ գլուխ բարձր է բոլորիցս, ուրիշ ի՞նչ փաստարկներ են հարկավոր»:

Արսեն Վենգեր. «Մեսսին՝ ինչպես PlayStation-ում: Նա կարող է օգտվել ցանկացած սխալից: Նա անհնարինը դարձրեց հնարավոր: Լեոն բացառություն է: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և իր տեսակի մեջ միակը»:

Խրիստո Ստոիչկով. «Մի ժամանակ մարդիկ ... Կարդալ ավելին

Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 460 | Добавил: Hayk | Дата: 13.01.2011 | Комментарии (0)

Անգլիայի առաջնության 19-րդ տուրում "Լիվերպուլը" մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով պարտվեց "Բլեկպուլին": Այդ հանդիպման ժամանակ խաղի հաշիվը բացվեց 3-րդ րոպեին, իսկ աչքի ընկավ "Լիվերպուլի" իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը: Հենց այդ րոպեից սկսած "Բլեկպուլի" խաղը փոխվեց, և 12-րդ րոպեին Թեյլոր Ֆլետչերի շնորհիվ խաղի հաշիվը հավասարվեց: Սակայն սա դեռ վերջը չէր. խաղի վերջնական հաշիվը ձևակերպվեց 69-րդ րոպեին, երբ "Բլեկպուլի" անգլիացի պաշտպան Սոլ Քեմբլը գրավեց "Լիվերպուլի" դարպասը: Հիշեցնենք, որ սա "Լիվերպուլի" երկրորդ անընդմեջ պարտությունն էր այն բանից հետո, երբ ակումբի ղեկը ստանձնել է Դալգլիշը: Նշենք նաև, որ նախորդ խաղում` Անգլիայի գավաթում, "Լիվերպուլը" պարտություն էր կրել "Մանչեսթեր Յունայթեդից":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 373 | Добавил: Hayk | Дата: 13.01.2011 | Комментарии (0)

Ռուսական "ԲԿՄԱ"-ի բրազիլացի հարձակվող Վագներ Լավը մասնակցել է բրազիլական "Ֆլամենգո" ակումբ տեղափոխված  բազմատիտղոս հարձակվողական ոճի  կիսապաշտպան Ռոնալդինյոյի` երկրպագուներին ներկայացման արարողությանը: Վագները եղել է բրազիլական ակումբի նախագահ Պատրիս Ամորիսի խմբի մեջ: Իտալական "Միլանի", իսպանական "Բարսելոնայի" և ֆրանսիական "ՊՍԺ"-ի նախկին կիսապաշտպանին "Ֆլամենգոյի" "Գվեա" մարզադաշտ էին եկել ավելի քան 20.000 երկրպագու, սակայն նրանք ֆուտբոլիստին տեսել են ընդամենը 10 րոպե, քանի որ հենց այդքան ժամանակ անց ֆուտբոլիստին հեռացրել են բեմից, իսկ վերջինիս պատճառը եղել է այն, որ երկրպագուների` շատ լինելու պատճառով բեմը ջախջախվելու եզրին էր հայտնվել:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 347 | Добавил: Hayk | Дата: 13.01.2011 | Комментарии (0)

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «AS» իսպանական թերթին տված կարճ հարցազրույցում հերթական անգամ իր ափսոսանքն է հայտնել, որ մեկ հարձակվողի` Քարիմ Բենզեմայի հույսին է մնացել այն բանից հետո, երբ Գոնսալո Իգուաինը վնասվածքի պատճառով դուրս է եկել թիմի շարքերից մի քանի ամսով. «Խնդիրն այն է, որ  մյուս թիմերը հինգ հարձակվող ունեն, այնինչ իմ տնօրինության տակ միայն Բենզեման է: Ուշադրություն դարձրեք, օրինակ, Լոնդոնի «Արսենալին», որի կազմում խաղում են վան Պերսին, Արշավինը և մյուսները: Կարող եմ հիշատակել նաև իտալական «Միլանը», որն իր տնօրինության տակ ունի Պատոյին, Իբրահիմովիչին, Ռոբինյոյին... և այսպես շարունակ: Մենք մրցաշրջանը սկսեցինք երկու հարձակվողով, սակայն հիմա մեկն է մնացել: Բայց «Ռեալը» հարձակվողական թիմ է, այնպես որ մեր խնդիրը շատ է բարդացել»:

Այս հարցազրու ... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 354 | Добавил: Hartsat | Дата: 13.01.2011 | Комментарии (0)