Home » 2011 » Հունվար » 13 » Կարծիքներ Մեսսիի մասին
15:34
Կարծիքներ Մեսսիի մասին

Այն բանից հետո, երբ Արգենտինայի ազգային հավաքականի և իսպանական "Բարսելոնայի" հարձակվող Լեոնել Մեսսին դարձավ 2010թ.-ի լավագույն ֆուտբոլիստ, մի շարք անվանի ֆուտբոլիստներ և մարզիչներ իրենց կարծիքներն արտահայտեցին արգենտինացու մասին: 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անվանի ֆուտբոլիստների և մարզիչների արտահայտած կարծիքները, որոնք վերաբերում են Լիո Մեսսիի՝ 2010 թ. լավագույն ֆուխտբոլիստ հռչակվելուն:

Խավի. «Այո՛, նա մեկ գլուխ բարձր է բոլորիցս, ուրիշ ի՞նչ փաստարկներ են հարկավոր»:

Արսեն Վենգեր. «Մեսսին՝ ինչպես PlayStation-ում: Նա կարող է օգտվել ցանկացած սխալից: Նա անհնարինը դարձրեց հնարավոր: Լեոն բացառություն է: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և իր տեսակի մեջ միակը»:

Խրիստո Ստոիչկով. «Մի ժամանակ մարդիկ ասում էին, որ ինձ կանգնեցնելու համար անհրաժեշտ է ատրճանակ: Մեսսիին կանգնեցնելու համար անհրաժեշտ է գնդացիր»:

Անդրես Ինիեստա. «Մարդիկ քվեարկել են Մեսսիի օգտին, քանի որ նա արժանի է: Մենք երեքով էինք և հաղթել կարող էր յուրաքանչյուրս, սակայն մենք ուրախ ենք, որ տիտղոսին արժանացավ Մեսսին»:

Լուիշ Ֆիգու. «Կյանքում կա երկու բարձրագույն բավականություն. դա օրգազմն է և Մեսսիի խաղը»:

Ռուդ Գուլիտ. «Բացառիկ տաղանդ է: Ես արդեն մտածում էի, որ Մարադոնան անգերազանցելի է, սակայն հայտնվեց Մեսսին...»:

Դիեգո Մարադոնա. «Ես տեսա ֆուտբոլիստի, որը ժառանգում է իմ տեղը արգենտինական ֆուտբոլում: Նրա անունը Լիոնել Մեսսի է: Այդ տղան հանճարեղ է. նրա պոտենցիալը սահման չունի»:

Պեպ Գվարդիոլա. «Մեսսիի խաղը չի կարելի նկարագրել, այն կարելի է միայն դիտել: Ես երջանիկ մարդ եմ, որ նրան տեսնում եմ գրեթե ամեն օր»:

Սերխիո Ռամոս. «Առաջին անգամ նրա խաղը տեսնելուց հետո մինչև հիմա նայում եմ. կարծես կախարդված լինեմ»:

Պույոլ. «Այդպիսին չկա աշխարհում: Նա աշխարհի լավագույն հարձակվողն է հիմա և հետագա տարիներին»:

Ֆրանկ Ռայկարդ. «Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է. նա կարող է ստեղծել կատարելություն»:

Կառլոս Տևես. «Նրա արագությունը ապշեցնում է: Ես խաղացել եմ և Ռունիի, և Ռոնալդուի հետ, բայց Մեսսին... նրա մանևրերն առանց գնդակի պակաս ֆանտաստիկ չեն, քան գնդակով»:

Յոհան Կրոյֆ. «10 միավոր 10-ից: Այդ տղան արդեն սենսացիա է, սակայն նա աճում ու զարգանում է»:

Խուան Սեբաստիան Վերոն. «Այդպիսի տաղանդին պետք է պահպանել: Անձամբ ես նրան կփակեի իմ պահարանում»:

Մարչելո Լիպպի. «Լավագո՞ւյնը: Մեսսին»:

Ռաուլ. «Մի անգամ ես տեսա նրա խաղը. Նա գնդակով վազում էր բարձր արագությամբ և գնդակը կարծես կպած էր նրա ոտքին: Դա ուղղակի անհնար է»:

Կառլ-Հայնց Ռումինեգե. «Ոչ Պելեն, ոչ էլ Մարադոնան այդխան լավ չեն եղել»:

Ֆերնանդո Գագո. «Փառաբանում եմ Աստծուն, որ Մեսսին արգենտինացի է»:

Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 460 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0