Անգլիական Sky Sports պարբերականի տեղեկացմամբ անգլիական "Բիրհմինգեմը" բանակցում է "Տոտենհեմի" կիսապաշտպան Դևիդ Բենտլիի հետ: "Խթանների" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ ինքը պատրաստ է հրաժարվել Բենտլիից, քանի որ նա արժանի է ավելի երկար ժամանակ անցկացնել խաղադաշտում, քան պահեստայինների նստարանին: Հիշեցնենք, որ "Բիրհմինգեմ" կարող է տեղափոխվել նաև "Տոտենհեմի" իռլանդացի հարձակվող Ռոբի Քինը, ով նույնպես այս մրցաշրջանում շատ խաղային պրակտիկա չունի:
|
Իտալական երկու գրանդ ակումբները` "Ինտերն" ու "Միլանը", ցանկանում են ձեռք բերել "Կիևոյի" 23-ամյա կիսապաշտպան Կեվին Կոնստանտին և արդեն բանակցություններ են վարում ակումբի ու ֆուտբոլիստի հետ: Football Italia-ի տեղեկացմամբ "Միլանի" գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալեգրին ասել է, որ Կոնստանտի հետ պայմանագիր կնքելու համար երկու կողմերի միջև տարաձայնության պատճառը գումարն է, իսկ կիսապաշտպանը տեղեկացրել է, որ դեռ չի ցանկանում հեռանալ "Կիևոյից" և իր տեղափոխության մասին հաստատուն տեղեկություններ կստացվի միայն ամռանը:
|
Իտալական "Յուվենթուսի" "ծերուկ" հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն Football Italia պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ չնայած "Յուվենթուսը" 1:4 հաշվով պարտվել է "Պարմային", ինքը դեռ հույս ունի, որ "ծեր սենյորան" կարող է նվաճել "Սկուդետոն": Հարձակվողը նշել է, որ այդ խաղում ակումբի ֆուտբոլիստերը թույլ տվեցին շատ սխալներ, որոնց պատճառով էլ իրենք պարտվեցին: Ֆուտբոլիստը հույսը դրել է այն փաստի վրա, որ առջևում դեռ կան մի շարք հանդիպումներ, որոնք լավ անցկացնելու դեպքում "Սկուդետոն" իրենց ձեռքում կլինի: Նշենք նաև, որ այդ պարտությունից հետո "Յուվենթուսը" հանգրվանել է 5-րդ հորիզոնականում:
|
Գաբրիել Միլիտոն արդեն "Բարսելոնայի" ղեկավարությանը հայտնել է իր դժգոհությունն ակումբում ունեցած իր կարգավիճակի համար: Բավականին հաստատուն խաղ անցկացնող արգենտինացի 33-ամյա պաշտպանն արդեն ցանկություն է հայտնել հեռանալ "Բարսելոնայից", իսկ նրան ցանկանում է ձեռք բերել իտալական "Ջենոան" վարձավճարի եղանակով: Goal.com-ի տեղեկացմամբ այդ տեղափոխությանը ցանկանում են միջամտել անգլիական "Վեսթհեմն" ու "Բլեքբերնը", որոնք արգենտինացուն ցանկանում են վարձավճարով գնել մինչև մրցաշրջանի ավարտը: Գաբրիելի տեղափոխությունն այլ ակումբ գրեթե հաստատ է, ուղղակի որոշակի ժամանակ է անհրաժեշտ, և երևում է, որ կլինի շուտով:
|
Մոսկովյան «Սպարտակից» վարձավճարով
Բրյանսկի «Դինամո» տեղափոխված հայկական ծագում ունեցող հարձակվող Արթուր
Մալոյանը թիմի պաշտոնական կայքին տված հարցա-զրույցում նշել է, որ մինչև պայմանգիր ստորագրելը լավ ծանոթ էր նոր թիմում
տիրող իրավի-ճակին. «Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո, ակումբի
ղեկավարության հետ եկանք երկկողմանի համաձայնության, և իմ
հարաբերությունները Եկատերինբուրգի «Ուրալի» հետ ավարտվեցին: Իսկ ստանալով
առաջարկ` վարձավճարով հանդես գալ Բրյանսկում, ես ստորագրեցի պայմանագիր
«Դինամոյի» հետ: Առաջարկի շուրջ երկար չմտածեցի: Բացի նրանից, որ ես
«Ուրալի» վերջին հանդիպմանը սեփական հարկի տակ խաղացի «Դիանամոյի» դեմ, ես
հետևում էի Բրյանսկի թիմի ելույթներին մրցաշրջանի ամբողջ ընթացքում և
գիտեմ, թե ինչպես են այստեղ ընթանում գործերը: Հատկապես կարևոր է, որ թիմում
կան ինձ ծանոթ ֆուտբոլիստներ:
Բացի դրանից այստեղ` Բրյանսկում, նվիրյալ շատ երկրպագուներ էլ կան, ովքեր, ինչքան
ես գիտեմ, սիրո
...
Կարդալ ավելին
|
Լոնդոնի "Չելսիի” իտալացի գլխավոր մարզիչ Կառլո
Անչելոտտին Անգլիայի առաջնության 22-րդ տուրում "Վուլվերհեմպտոնից” կրած
պարտությունից հետո հույս է հայտնել, որ "արիս-տոկրատները” կկարողանան դառնալ չեմպիոն. այս մասին
հայտնում է անգլիական The Telegraph պարբերականը:
"Հուսով եմ` կշարանուկեմ աշխատել
"Չելսիի” հետ: Ես լավ հարաբերությունների մեջ եմ խաղացողների և
ղեկավարության հետ: Ես շատ լավ գիտեմ այս թիմին և համոզված եմ, որ մենք
կարող ենք պայքարել չեմպիոնի տիտղոսի համար: Այո, տվյալ պահին առաջատարից
շատ հետ ենք: Բայց այժմ, կարևորը վերգտնենք մեր խաղաոճը և ուղղենք գործած
սխալները: Իհարկե, դժվար է կրկին պարտվել, բայց պետք չէ
հուսահատվել, պետք է առաջ գնալ և հավատալ ուժերին”,-ասել է Անչելոտտին:
|
Լոնդոնի "Արսենալի” գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն լրագրողների հետ ունեցած լայնածավալ ասուլիսի ժամանակ ասել է, որ երբեք չէր կարողանա աշխատել այնպիսի ակումբի հետ, ինչպիսին
"Մանչեսթեր Սիթին” է, քանի որ ունի իր ֆուտբոլային հայացքները, ավելին, ֆրանսիացին
համեմատել է "Սիթիի” գործողությունները տրանսֆերային շուկայում բլեկջեկ
խաղի հետ: Վերջին երեք տարվա ընթացքում "Սիթին”, որը ձգտում է
նվաճել Անգլիայի չեմպիոնի կոչումը, տրանսֆերային շուկայում ծախսել է մեծ գումարներ,
և առաջիկայում պայմանագիր կկնքի "Վուլֆսբուրգի” բոսնիացի հարձակվող Էդին
Ջեկոի հետ:
|
Անգլիայի "Պրեմիեր լիգայի" 22-րդ տուրի «Բոլթոնի» հետ "Լիվերպուլի" վերջին
հանդիպման ժամանակ "մերսիսայդցիների" դանիացի պաշտպան Դանիել Ագերը խաղաց 89 րոպե, սակայն իրեն դեռ "Էնֆիլդում" չի զգում հիմնական կազմի խաղացող: «Իմ պայմանագիրը
"Լիվերպուլի" հետ կգործի ևս 3 տարի, բայց ես չեմ որոշում, թե ո՞վ դաշտ դուրս
կգա,-ասում է Դանիել Ագերը: -Իմ կողմից միայն կասեմ, որ եթե չխաղամ, ապա ես
պատճառ չեմ ունենա մնալ "Էնֆիլդում": Ես ուզում եմ միշտ դաշտում լինել: Ես արդեն այն տարիքում չեմ,
որպեսզի գտնվեմ փոխարինողների նստարանին: Կարծում եմ, իմ խաղամակարդակը
համապատասխանում է «Լիվերպուլին»: Հակառակ դեպքում ստիպված կլինեմ
ուսումնասիրել ուրիշ տարբերակներ»: Ավելացնենք միայն,
...
Կարդալ ավելին
|
Ամանորից հետո մեկնարկեց նաեւ Իտալիայի
առաջնությունը: "Ա Սերիայի" 18-րդ տուրի առաջին հանդիպումը կայացավ
Թուրինում, որտեղ «Յուվենտուսն» անսպասելիորեն 1:4 հաշվով զիջեց
«Պարմային»:
Արդեն 17-րդ րոպեին
տանտերերը մնացին 10 հոգով. կարմիր քարտի արժանացավ բրազիլացի հենակետային Ֆելիպե Մելոն` խաղնելով իր թիմի բոլոր խաղաքարտերը: Հյուրերի
կազմում դուբլի հեղինակ դարձավ Սեբաստիան Ջովինկոն, ով վարձավճարով է հանդես գալիս
«Պարմայում» նրա տրանսֆերը պատկանում է հենց «Յուվենտուսին»: "Պարմայի" կազմում մեկական գոլ հեղինակեցին նաև Կրեսպոն ու Պալադինոն: Թուրինցիներից միակ գոլը խփեց Լեգրոտալլեն:
|
Անգլիական Պրեմիեր լիգայում երեկ ավարտվեց 22-րդ տուրը: Կայացավ ևս 7 հանդիպում. անդրա-դառնանք առավել հետաքրքիր մրցավեճերին:
Անգլիայի գործող չեմպիոն «Չելսին»
կրկին անհաջող հանդես եկավ: Կառլո Անչելոտիի սաները
հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջեցին մինչ այս աղյուսակն եզրափակող
"գայլերին"՝ «Վուլվեր-հեմպտոնին»:
Խաղից առաջ իտալացի մասնագետը հույս էր
հայտնել, որ «Չելսին» հաղթանակ կտոնի եւ դուրս կգա ճգնաժամից, բայց
«Վուլվերհեմպտոնը» թույլ չտվեց լոնդոնցիներին նույնիսկ մոտենալ լավագույն եռյակին:
...
Կարդալ ավելին
|
Ինչպես հաղորդում է անգլիական Sky Sport թերթը, լոնդոնյան «կանոնիրներն» արդեն իսկ հայտնել են իրենց առաջատարի` Սեսկ Ֆաբրեգասի մոտավոր արժեքը, որը հավասար է 50 մլն եվրոյի:
Իհարկե նրան գնելու
գլխավոր հավակնորդ է համարվում «Բարսելոնան», ում դպրոցի սան է
համարվում Սեսկը, բայց Մադրիդի «Ռեալը» փորձելու է ամեն ինչ անել, որ
Ֆաբրեգասին խլի կատալոնացիներից: Նշենք, որ "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ասել է, թե միայն նշված գումարի դիմաց «Արսենալը» բաց կթողնի
խաղացողին, ոչ մի փոխանակում այլ խաղացողների հետ:
|
|