19:50 Դրամատիկ Անգլիա | |
Անգլիական Պրեմիեր լիգայում երեկ ավարտվեց 22-րդ տուրը: Կայացավ ևս 7 հանդիպում. անդրա-դառնանք առավել հետաքրքիր մրցավեճերին: Անգլիայի գործող չեմպիոն «Չելսին»
կրկին անհաջող հանդես եկավ: Կառլո Անչելոտիի սաները
հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջեցին մինչ այս աղյուսակն եզրափակող
"գայլերին"՝ «Վուլվեր-հեմպտոնին»: Խաղից առաջ իտալացի մասնագետը հույս էր
հայտնել, որ «Չելսին» հաղթանակ կտոնի եւ դուրս կգա ճգնաժամից, բայց
«Վուլվերհեմպտոնը» թույլ չտվեց լոնդոնցիներին նույնիսկ մոտենալ լավագույն եռյակին: Խաղի ելքը վճռեց 5-րդ րոպեին գրանցված ինքնագոլը, որի հեղինակը հյուրերի պաշտպան Ժոզե Բոսինգվան էր: Շարունակում է անհաջող հանդես գալ նաեւ «Լիվերպուլը», որն այս անգամ հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց «Բլեքբեռնին»: Տուրի կենտրոնական «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» մրցավեճում հաշիվը չբացվեց, բայց խաղն աչքի ընկավ դիտարժանությամբ ու պայքարի մեծ տենչով: Հանդիպման վերջին րոպեին խաղադաշտից հեռացվեցին "զինագործ" Բակարի Սանյան ու "երկնագույն" Զաբալետան:
| |
|
Total comments: 0 | |