Home » 2011 » Հունվար » 17
Ամերիկյան "Լոս-Անջելես Գալաքսիի" անգլիացի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը դեռ չէր հասցրել վերադառնալ Եվրոպա, երբ արդեն վնասվածք է ստացել. արդեն "Տոտենհեմի" հետ երկրորդ մարզման ժամանակ, որը դեռ հույսը չի կորցրել և ցանկանում է վարձավճարի տարբերակով ձեռք բերել անգլիացուն, Բեքհեմը հրաժարվել է մարզումից աջ ոտքի ցավի պատճառով: Երևի հենց այդ պահին "խթանների" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապի սիրտը սկսեց արագ բաբախել. "Վերջ, ավարտվեցին Դևիդին ստանալու բոլոր երազանքները": Բարեբախտաբար Բեքհեմի մոտ վնասվածքն այդքան էլ ծանր չէր և հենց այդ պահին "խթանների" բժիշկները վիրակապեցին նրա ոտքը:
Այս պատահարը համամարդկային բնույթ կրեց, քանի որ շատ կարճ ժամանակում տարածվեց ողջ աշխարհով մեկ, և դրա պատճառով "Լոս-Անջելես Գալաքսիի" ղեկավարությունն էլ ավելի չի ցանկանում լսել Բեքհեմին "Տոտենհեմին" վարձավճարով տալու մասին շրջանառվող լուրերը:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 457 | Добавил: Hayk | Дата: 17.01.2011 | Комментарии (0)

Իտալական "Միլանի" բրազիլացի հարձակվող Ալեշանդրո Պատոն լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ երբեք չի տեղափոխվի "Ինտեր" և չի հաքնի "Միլանի" թշնամու մարզաշապիկը:
Այսպիսի հայտարարություն անելու պատճառը եղել է այն, որ 2010թ.-ի դեկտեմբերին արդեն "Միլանի" նախկին մարզիչ Լեոնարդոն "Միլանից" տեղափոխվեց "Ինտեր" գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին իր պաշտոնից հեռացվելուց հետո:
Այս առիթով Պատոն ասել է. "Դա պրոֆֆեսիոնալիսզմի խնդիր է: Լեոնարդոն է ընդունել այդպիսի որոշում, և մենք հարգում ենք նրա որոշումը: Կտեղափոխվե՞մ երբևէ "Ինտեր": Ոչ, երբեք չեմ տեղափոխվի: Ես ցանկանում եմ հագնել միայն "Միլանի" մարզաշապիկը և բարձունքների հասնել միայն "Մ ... Կարդալ ավելին
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 375 | Добавил: Hayk | Дата: 17.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Տոտենհեմ Հոթսպուրի" կիսապաշտպան Դևիդ Բենտլին վարձավճարի տարբերակով տեղափոխվել է "Բիրհմինգեմ" և մինչև մրցաշրջանի ավարտը հանդես կգա "Բիրհմինգեմի" կազմում: 26-ամյա կիսապաշտպանը նախորդ շաբաթ "Բիրհմինգեմում" անցել է բժշկական զննում: "Բիրհմինգեմի" պաշտոնական կայքը հաստատում է կիսապաշտպանի տեղափոխության իրավացի լինելը:
"Բիրհմինգեմի" մենեջեր Ալեքս Մակլիշը լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Ալեքսանդր Գլեբի, Սեբաստիան Լարսոնի և Դևիդ Բենտլիի շնորհիվ "Բիրհմինգեմը" կունենա կարծր կիսապաշտպանություն:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 388 | Добавил: Hayk | Дата: 17.01.2011 | Комментарии (0)

Անգլիական Sky Sports պարբերականը տեղեկացնում է, որ "Մանչեսթեր Սիթիի" իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլին ակումբի մարզական հավաքի ժամանակ ծնկի վնասվածք է ստացել: Ակումբի պաշտոնական կայքը նշում է, որ չնայած Բալոտելլին վիրահատության չի ենթարկվի, բայց և այնպես նա խաղադաշտ դուրս չի գա առնվազն մեկ ամիս:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 452 | Добавил: Hayk | Дата: 17.01.2011 | Комментарии (0)

Անգլիական Footballpress.net համացանցային կայքը տեղեկացնում է, որ մոտ օրերս "Բլեքբերնի" կենտրոնական պաշտպան Քրիստոֆեր Սամբան կարող է տեղափոխվել "Արսենալ" և դառնալ "զինագործների" հիմնական կազմի խաղացող: Այս տրանսֆերն անհրաժեշտ է "Արսենալին", որովհետև լոնդոնյան ակումբի ղեկավարությունը ցանկանում են ուժեղացնել ակումբի պաշտպանության կենտրոնը, որը, չնայած նրան, որ թույլ է տվել մի քանի վրիպակներ, այնպիսի մեծ սխալներ թուլ չի տվել, որոնց պատճառով ակումբը պարտություն կրի:
Ոչ հավաստի աղբյուրների համաձայն "Արսենալը" Սամբային ձեռք բերելու համար "Բլեքբերնին" պետք է վճարի մոտ 10 մլն. եվրո:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 446 | Добавил: Hayk | Дата: 17.01.2011 | Комментарии (0)

Անգլիական Sky Sports պարբերականը տեղեկացնում է, որ անգլիական "Բլեքբերնն" արդեն պայմանավորվել է գերմանական "Շալկե 04"-ի հետ նրա կիսապաշտպան Ջերմեն Ջոնսի տրանսֆերի համար: Ակումբների միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի 29-ամյա ամերիկացի կիսապաշտպանը վարձավճարի տարբերակով տեղափոխվելու է "Բլեքբերն", սակայն մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբը կարող է գնել Ջերմենին: Սպասվում է, որ մոտ օրերս Ջոնսը կմեկնի Անգլիա, որպեսզի "Բլեքբերնի" հետ կնքի իր անձնական պայմանագիրը:
Հիշեցնենք, որ ամերիկացու պայմանագիրը "Շալկե 04"-ի հետ ավարտվում է 3.5 տարի անց, սակայն ֆուտբոլիստի և ակումբի գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագաթի միջև միջադեպ է տեղի ունեցել, որի պատճառով էլ կիսապաշտպանը պետք է հեռանա Գելզենկիրխենյան ակումբից:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 433 | Добавил: Hayk | Дата: 17.01.2011 | Комментарии (0)

Անգլիական Sky Sports պարբերականը տեղեկացնում է, որ անգլիական "Տոտենհեմ Հոթսպուրի" իռլանդացի հարձակվող Ռոբի Քինը հեռացել է ակումբից և տեղափոխվել է "Բիրհմինգեմ": "Բիրհմինգեմի" ղեկավարություննը 30-ամյա իռլանդացուն ձեռք բերելու համար "խթաններին" վճարել է 4մլն. ֆունտ, սակայն այս գումարը կարող է հասնել մինչև 6 մլն. ֆունտի` կախված իռլանդացու ցույց տված խաղից նոր ակումբում:
Նշենք, որ Իռլանդիայի ազգային հավաքականի հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն էր ցույց տվել նաև "Վեսթ Հեմը", որը ցանկանում էր Քինին ձեռք բերել վարձավճարի տարբերակով, սակայն այդ առաջարկն անհապաղ մերժվել է "խթանների" գլխավոր մարզիչ Հարի Ռեդանպի և ակումբի ղեկավարության կողմից, քանի որ "'Տոտենհեմ Հոթսպուրի" ղեկավարությունը ցանկանում էր իռլանդացուն վաճառել:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 379 | Добавил: Hayk | Дата: 17.01.2011 | Комментарии (0)

"Էվերթոնի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ կումբից հեռացել է կիսապաշտպան Սթիվեն Պիենարը: Այս փաստը չի թաքցրել նաև ակումբի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը, ով նշել է, որ "Էվերթոնի" ղեկավարությունը որոշել է վաճառել ֆուտբոլիստին, և մոտ օրերս կիսապաշտպանը նոր պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ: Ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Մոյեսի խոսքերը. "Մենք ունեինք երկու առաջարկ և դրանցից արդեն ընտրել ենք այն ակումբը, որտեղ իր մրցելույթները կշարունակի Պիենարը: Այդ ֆակումբի գործակալներն արդեն բանակցում են Պիենարի հետ և շուտով մի որևէ վերջնական համաձայնության կգան: Ճիշտն ասած չեմ կարող հորջորջել այդ ակումբի անունը":
Հիշեցնենք, որ մինչ այժմ ՀԱՀ-ի ազգային հավաքականի և "Էվերթոնի" կիսապաշտպան Սթիվեն Պիենարին ցանկանում էին ձեռք բերել անգլիական "Տոտենհեմն" ու "Չելսին":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 434 | Добавил: Hayk | Дата: 17.01.2011 | Комментарии (0)

Մյունխենի "Բավարիայի" լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանը հայտարարել է, որ իր կարծիքով "Բավարիայի" գլխավոր մարզիչ Լուի վան Գալը սխալվել է, որ Հանս Յորգա Բուտի փոխարեն ակումբի հիմնական դարպասապահ է դարձրել երիտասարդ Թոմաս Կրաֆտին: Դարպասապահի խոսքերը մեջբերվում են Goal.com ֆուտբոլային կայքում. "Դժվար է ասել, թե վան Գալի որոշումը ճիշտ է թե ոչ: Հնարավոր է, որ Թոմասը փայլուն կսկսի և այդպես էլ կշարունակի, սակայն բացառված չէ նաև "փայլուն" անհաջողությունը: Կրաֆտը հնարավոր է, որ չդիմանա այն ճնշմանը, որն իրեն դեռ սպասվում է "Չեմպիոնների լիգայի" շրջանակներում, այդ պատճառով նրա` հիմնական դարպասապահի պաշտոնում հայտնվելը շատ ռիսկային է":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 423 | Добавил: Hayk | Дата: 17.01.2011 | Комментарии (0)

Իսպանական "Վալենսիայի" գլխավոր մարզիչ Ունայի Էմերին այս ամառ հնարավոր է հեռացվի իր պաշտոնից: Պատճառն այն է, որ վերջին ժամանակներս "չղջիկների" ղեկավարությունը հաշվի չի առնում մարզչի կարծիքը որևէ ֆուտբոլիստի ձեռք բերելու կամ ձեռք չբերելու համար: Չնայած "չղջիկների" ղեկավարությունը դեռ չի հաստատում այս: Մարզիչն իսպանական AS պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ այս մրցաշրջանում ինքն ունի նպատակ և ամեն ինչ անելու է այդ նպատակին հասնելու համար, իսկ այն հարցերին և առաջարկներին, որոնք վերաբերում են իր ապագային, դրանց մասին դեռ չի մտածում:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 370 | Добавил: Hayk | Дата: 17.01.2011 | Комментарии (0)