Home » 2011 » Հունվար » 18
Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գոլահար ... Կարդալ ավելին
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 446 | Добавил: Hayk | Дата: 18.01.2011 | Комментарии (0)

Արդեն հայտնել էինք, որ Դիլիջանի "Իմպուլսը" Սոչիում 1։1 հաշվով է ավարտել "Գազովիկի" հետ ստուգողական առաջին հանդիպումը։ "Իմպուլսի" մամուլի քարտուղարությունից հայտնեցին, որ հայկական թիմի կազմում 90-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Տիգրան Տիգրանյանը։ Վերջինս հարձակվողական ոճի ֆուտբոլիստ է և բնակում է Սոչիում։ Ունի բնատուր առաջատարի հատկանիշներ, լավ է խաղում գլխով, տիրապետում է հուժկու հարվածների: Տիգրանյանը ներկայումս փորձաշրջան է անցնում "Իմպուլսում"։
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 432 | Добавил: Hartsat | Дата: 18.01.2011 | Комментарии (0)

Երեւանի "Միկան" երկրորդ հանդիպումն անցկացրեց Սանկտ Պետերբուրգում ընթացող "Համագործակցության գավաթի" խաղարկությունում: Հայկական ակումբը "Պետերբուրգսկի" մարզահամալիրում մցրակցեց ղազախական "Տոբոլի" հետ: Արմեն Շահգելդյանի թիմը խաղի ընթացքում 2 անգամ առջեւում էր հաշվի մեջ, սակայն բավարարվեց մեկ միավորով: Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով: Մեր թիմից գոլերի հեղինակ դարձան Նարեկ Բեգլարյանը և Բոտի Դեմելը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ B խմբում ընդգրկված "Միկան" 0:2 հաշվով զիջել էր լատվիական "Սկոնտոյին", իսկ "Տոբոլը" 2:1 հաշվով հաղթել էր "Բունյոդկորին":
Այսօր "Միկան" կհանդիպի Ուզբեկստանի չեմպիոն "Բունյոդկորի" հետ: ... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 398 | Добавил: Hartsat | Дата: 18.01.2011 | Комментарии (0)

Ռուսաստանի Սարանսկ քաղաքը ներկայացնող "Մորդովիայում" փորձաշրջան անցնող Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Արտակ Ալեքսանյանը մասնակցել է իր թիմի առաջին ստուգողական մրցավեճին, որում ռուսական ակումբը մրցել է չինական «Տյանցզին Տեդայի» հետ։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի` 2-2 հաշվով։
Արտակ Ալեքսանյանը մասնակցել է հանդիպման երկրորդ խաղակեսին։

Հավելենք, որ Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Մորդովիան» նախատեսում է ևս 3 ստուգողական հանդիպում անցկացնել։

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 450 | Добавил: Hartsat | Дата: 18.01.2011 | Комментарии (0)

Իսպանացի կիսապաշտպան  Խեսուս  Նավասը երկարաձգել է «Սևիլյայի»  հետ պայմանագիրը, որը ուժի մեջ էր մինչև 2012թ-ի  ամառ:

Ինչպես հաղորդում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը, նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2015թ-ի հունիս:  Պայմանագրում կա կետ, համաձայն որի, այն ակումբը, որը կցանկանա գնել Նավասին, պետք է առնվազն 35 մլն եվրոյի չափով փոխհատուցում վճարի "անդալուզցիներին":

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 406 | Добавил: Hartsat | Дата: 18.01.2011 | Комментарии (0)

Իտալական Tuttojuve.com կայքի տեղեկատվության համաձայն, "Ինտերը" հետաքրքրված է "Յուվենթուսի" դարպասապահ Մարկո Ստորարիի ծառայություններով:

34-ամյա Ստորարին դեմ չէ լքել թուրինյան ակումբը, քանի որ չի ցանկանում մնալ պահեստայինների նստարանին, որովհետև վնասվածքից ապաքինված Ջանլուիջի Բուֆոնը կրկին հանդես է գալիս հիմնական կազմում:

Նշենք, որ Ստորարիի դիմաց "Ինտերը" պատրաստ է առաջարկել իր պահեստային դարպասապահ 35-ամյա Լուկա Կաստելացցիին, ով վերջին շրջանում բավական լավ էր հանդել գալիս` լիարժեքորեն փոխարինելով Ժուլիո Սեզարին:

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 405 | Добавил: Hartsat | Дата: 18.01.2011 | Комментарии (0)

 Ինչպես հայտնի է մոլի ֆուտբոլասերներին, իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլին և նրա նախկին մարզիչ Ժոզե Մոուիոնյոն "Ինտերում" այնքան էլ լավ հարաբերություններ չունեին, և հաճախ էին ընդհարումներ ունենում միմյանց հետ:

Ներկայումս "Մանչեսթեր Սիթիում" հանդես եկող իտալացի սևամորթ հարձակվողը չի մոռացել իր նախկին մարզչին և առիթը բաց չի թողել նրան քննադատելու համար:

Բալոտելլին, ով հաճախ է ընկնում անախորժ պատմությունների մեջ և հայտնի է իր սանձարձակ բնավորությամբ, Մոուրինյոյի մասին ասել է. «Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչն է, սակայն իբ ... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 457 | Добавил: Hartsat | Дата: 18.01.2011 | Комментарии (0)

Բելգիական Sport Foot Magazine ամսագրի համաձայն, աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Մադրիդի "Ռեալի" առաջատար Քրիշտիանո Ռոնալդուն է, երկրորդը՝ "մանկուեացի" Ուեյն Ռունին, իսկ երրորդը՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին:

Ամսագիրը հրապարակել է մի ցուցակ (այն բաղկացած է 50 կետերից), որում ընդգրկված են համաշխարհային մեծության գրեթե բոլոր ֆուտբոլիստների վարձատրման մոտավոր չափերը` հաշվված "միլիոն եվրո"-ներով.

1. Քրիշտիանո Ռոնալդու ("Ռեալ") 12 միլիոն եվրո
2. Ուեյն Ռունի ("Մանչեսթեր Յ.") 11,5
3. Լիոնել Մեսսի ("Բարսելոնա") 11
4. Յայա Տուրե ("Մանչեսթեր Ս.")10,8
5. Սամուել Էտո՛ո ("Ինտեր") 10,5
6. Բաստիան Շվայնշտայգեր ("Բավարիա") 9,7
7. Զլատան Իբրահիմովիչ ("Միլա ... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 438 | Добавил: Hartsat | Дата: 18.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Լիվերպուլի" ներկայացուցիչներն արդեն սկսել են "Ասթոն Վիլայի" ղեկավարության հետ նախնական բանակցություններ վարել Ստիվեն Դաունինգի տրանսֆերի համար: Sky Sports հեռուստաալիքը հայտնում է, որ մերսիսայդյան թիմի գլխավոր մարզիչ Քեննի Դալգլիշը մեծ հույսեր է կապում 26-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանի հետ` կարծելով, թե նա թիմին մեծ օգուտ կբերի:
Հիշեցնենք, որ 2009թ. Դաունինգն "Ասթոն Վիլա" էր տեղափոխվել "Միդլսբրոյից" 12 մլն ֆուտ ստեռլինգի դիմաց:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 461 | Добавил: Hartsat | Дата: 18.01.2011 | Комментарии (0)

"Բարսելոնա" ակումբի պաշտպան Կառլես Պույոլը խոստովանել է, որ իր թիմը մեծ ուշադրություն չի դարձնում, թե քանի միավորով է առաջ անցել գլխավոր մրցակից Մադրիդի "Ռեալից": Goal.com կայքին տված հարցազրույցում Պույոլը նշել է. "Ինչքան շատ լինի մեր և "Ռեալի" միջև տարբերությունը, այնքան ավելի լավ: Մեզ համար միևնույն է` նրանք միավորներ են կորցնում, թե ոչ: Մենք մտածում ենք միայն հաղթելու և միավորներ հավաքելու մասին":
Հիշեցնենք, որ կիրակնօրյա "Ալմերիա"-"Ռեալ" ոչ-ոքի ավարտված խաղից հետո մադրիդյան թիմի և "Բարսելոնայի" միջև միավորներ տարբերությունը հավասարվել է չորսի, քանի որ "Մալագայի" հետ խաղում կատալոնական թիմը հաղթանակի էր հասել 4-1 հաշվով:



Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 381 | Добавил: Hartsat | Дата: 18.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Տոտենհեմը" ոչ մի կերպ չի կարողանում պայմանավորվել "Բիրմինհեմի" հետ Ռոբի Քինի տրանսֆերի հարցով: Երկու ակումբների միջև նախնական համաձայնություն էր ձեռք բերվել, բայց ամեն ինչին խանգարում է Քինը. նա չի կարողանում համաձայնության գալ "բիմինհեմցիների" հետ անձնական պայմանգրի հարցում: Ինչպես հայտնում է անգլիական The Mirror պարբերականը, իռլանդացին պահանջում է խոշոր աշխատավարձ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քինը մեկ ոտքով արդեն "Բիմինհեմում" է, իսկ տրանսֆերի արժեքը գնահատվել էր 6-7 մլն ֆունտ ստեռլինգ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 362 | Добавил: Hartsat | Дата: 18.01.2011 | Комментарии (0)