Home » 2011 » Հունվար » 18 » Ռոնալդուն "Ռեալում" սահմանում է նոր ռեկորդ
09:27
Ռոնալդուն "Ռեալում" սահմանում է նոր ռեկորդ
Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գոլահար Քրիշտիանո Ռոնալդուն ակումբի պատմության մեջ նոր ռեկորդ է սահմանում "Լա Լիգայի" 18 տուրից հետո խփած գնդակների քանակով: Նրա 18 խաղում խփած 22 գոլերը (միջինը մեկ խաղում 1.22 գոլ) մեկ գոլով ավելի են Պուշկաշի ցուցանիշից, ով ուղիղ 50 տարի առաջ Իսպանիայի առաջնության 1960-1961թթ.-ի մրցաշրջանում "Լա լիգայի" 18 տուրից հետո  դարձել է 21 գոլի հեղինակ: : Ռուբիոն, Ալդայը, Դի Ստեֆանոն և Ուգո Սանչեսը նույնքան խաղերից հետո առավելագույնը խփել են 19 գոլ:

                

Բայց կա ևս մեկ հատկանշական փաստ, որի կողքով հնարավոր չէ անտարբեր անցնել. Ռոնալդուն ընդամենը երկու գոլ պետք է խփի, որ իր գոլերի թիվը "Լա Լիգայում" դարձնի 50: Նշենք, որ նա  "Լա Լիգայում" անցկացրել է 48 խաղ` խփելով 48 գոլ. այնպես որ նրան երկու գոլ է բաժանում "կես դար" ցուցանիշին հասնելու համար: Նշենք, որ Պուշկաշին 50 գոլ խփելու համար պահանջվել է 54 խաղ, Դի Ստեֆանոյին` 56, Պահինյոյին` 57:

                
Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 446 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0