Home » 2011 » Հունվար » 29

Ինչպես տեղեկացնում է Totalfootball.am հայկական կայքը, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը ֆուտբոլային կարիրեան կշարունակի լեհական Բիալյշտոկ քաղաքի "Յագելոնիա" ակումբում: Հայ ֆուտբոլիտն արդեն 3.5 տարվա պայմանագիր է ստորագրել այս թիմի հետ (այն ուժի մեջ կլինի մինչև 2014թ.):

Հիշեցնենք, որ Արզումանյաննը մի քանի օր փորձաշրջան անցավ լեհական Վրոցլավի "Սլյոնսկ" ակումբում, սակայն ֆինանսական հարցերի շուրջ համաձայնության չգալով ակումբի ղեկավարության հետ` չմնաց այդ թիմում:

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 463 | Добавил: Hartsat | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Ինչպես տեղեկացնում է գերմանական Bild թերթը գելզենկիրխենյան "Շալկե 04" ակումբի պերուացի հարձակվող Ջեֆերսոն Ֆարֆանը մոտ ժամանակներս կարող է դառնալ "Վոլֆսբուրգի" ֆուտբոլիստ:

Վերջին շրջանում "Շալկեի" գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագաթը հաճախ էր քննադատության ենթարկում Ֆարֆանին, ինչի արդյունքում էլ նա դուրս մնաց հիմնական կազմից: Այդ կապակակցությամբ էլ հարձակվողը ցանկանում է հեռանալ ակումբից, և "Վոլֆսբուրգն" ամենահավանական տարբերակներից մեկն է: Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ գործարքի արժեքը կկազմի մոտ 15 միլիոն եվրո:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ֆարֆանի հաշվին կա յոթ գոլ և վեց արդյունավետ փոխանցում:

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 454 | Добавил: Hartsat | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Անգլիական The Sun հանդեսի սպորտային բաժնի լրագրողների կարծիքով "Մանչեսթեր Յունայթեդի" նախկին առաջատար Ուեյն Ռունին այս ամառ կհեռանա "Կարմիր սատանաների" շարքերից: Ըստ լրագրողների` խաղացողը նման որոշում կարող է կայացնել` ելնելով այն հանգամանքից, որ "կարմիրների" գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնն այժմ հույսեր է կապում մեքսիկացի տաղանդավոր հարձակվող Խավյեր Հեռնանդեսի հետ, ով իր համար դեբյուտային մրցաշրջանում բավականին հասուն ու արդյունավետ խաղ է ցուցադրում Եվրոպայում:
Հիշեցնենք, որ Ռունին այս մրցաշրջանում մասնակցել է 14 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 472 | Добавил: Hartsat | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Ինչպես տեղեկացնում են անգլիական մամուլի ներկայացուցիչները, Լոնդոնի "Տոտենհեմը" պատրաստվում է 8 միլիոն ֆունտ ստեռլինգ առաջարկել "Վեսթ Հեմի" 30-ամյա կիսապաշտպան Սքոթ Պարկերի համար, և պատրաստ է "մրճահարներին" զիջել նաև իր իռլանդացի հարձակվող Ռոբի Քինին:
Այս ինֆորմացիայից ավելին մեզ առայժմ ոչինչ դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ "Վեսթ Հեմն" այժմ եզրափակում է անգլիական "Պրեմիեր լիգան":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 520 | Добавил: mu | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Իտալական "Ինտերի" գանացի հենակետային կիսապաշտպան Սալլի Մունտարին վարձավճարային հիմունքներով մինչև այս մրցաշրջանի ավարտը հանդես կգա Անգլիայում: Այս մասին արդեն պաշտոնապես հայտարարել է իտալական ակումբի պաշտոնական կայքը: Մունտարին չի հասցնի խաղալ երեքշաբթի օրը կայանալիք "Չելսիի" դեմ հանդիպմանը, սակայն արդեն հաջորդ մրցակցի` "Սթոքի" դեմ հանդիպմանը նա պատրաստ կլինի օգնել իր նոր թիմին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 559 | Добавил: mu | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Նյուքասլի" ղեկավարությունը պաշտոնապես մերժել է լոնդոնյան "Տոտենհեմի" 25 միլիոնանոց առաջարկությունը: "Կաչաղակները" չեն պատրաստվում վաճառել իրենց առաջատար 21-ամյա անգլիացի հարձակվող Էնդրյու Քերոլին. "Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Քերոլը չի վաճառվում":
Ամեն դեպքում
կարծում ենք, որ"Տոտենհեմը" չի հարձնվելու և Քերոլի համար պայքարելու է նաև ամռանը, քանի որ Հարրի Ռեդնապի թիմը մեծ կարիք ունի բարձրակարգ ու երիտասարդ հարձակվողի, իսկ Քերոլը գրեթե իդեալական տարբերակ է Ռեդնապի թիմի համար:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 517 | Добавил: mu | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Ինչպես տեղեկացնում են իսպանական թերթերը` Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է արդեն ամռանը գնել Էմանուել Ադեբայորի տրանսֆերն ամբողջությամբ: Ըստ պայմանագրի Ադեբայորի տրանսֆերը կկազմի մոտ 16 միլիոն եվրո, որոշ արդյունքների դեպքերում գինը կհասնի մինչև 21 միլիոնի: Մոուրինյոն գտնում է, որ Ադեբայորի խաղային որակները բավական են "Ռեալում" կարիերան շարունակելու համար:
26-ամյա տոգոլեզցի հարձակվողը դեռևս ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել մադրիդյան թիմում: Նրա դեբյուտը սպասվում է վաղը` "Օսասունայի" դեմ արտագնա հանդիպման ժամանակ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 505 | Добавил: mu | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Հայաստանի նախորդ առաջնության բրոնզե մրցանակակիր Երևանի "Ուլիսը", որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում վրացական Ուռեկիում, ստուգողական-ընկերական խաղում ուժերը չափել է Վրաստանի նախորդ առաջնությունում հինգերորդ տեղը զբաղեցրած Զուգդիդիի "Բայիա" ակումբի հետ և պարտվել է 0-3 հաշվով:
Հավելենք, որ սա Սևադա Արզումանյանի սաների երկրորդ հանդիպումն էր այս հավաքի ընթացքում: Առաջին խաղում "Ուլիսը" 2-2 հաշվով է ավարտել իր հանդիպումը Փոթիի "Կոլխեթիի" դեմ:
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 596 | Добавил: REAl | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Այսօր` հունվարի 29-ին, Ավանում գտնվող մեր ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնի` Ֆուտբոլային ակադեմիայի կենտրոնական խաղադաշտում ընկերական հանդիպում տեղի ունեցավ Երևանի "Արարատի" և Կապանի "Գանձասարի" միջև: "Գանձասարը" ջախջախել է "Արարատին"՝ մրցակցի դարպասն ուղարկելով վեց անպատասխան գոլ: Կապանյան ակումբի կազմում գոլերի հեղինակ են դարձել Վլադիմիր Մատիչը, Անդրանիկ Սարգսյանը, Բենյամին Մանուչարյանը, Արսեն Ավետիսյանը և երիտասարդ ֆուտբոլիստներ Մովսիսյանն ու Գրիգորյանը:
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 597 | Добавил: REAl | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Սոչիում այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Հայաստանի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն Երևանի "Փյունիկը":

Այսօր Վարդան Մինասյանի սաներն ընկերական հանդիպում անցկացրին "Ժեմչուժինա-Սոչի" ակումբի երկրորդ թիմի հետ: "Փյունիկը" հաղթանակ տոնեց նվազագույն հաշվով, իսկ խաղի միակ գոլի հեղինակ դարձավ "Փյունիկ" վերադարձած Գևորգ Ղազարյանը:
Այս մասին հայտնում են "Փյունիկի" մամուլի ծառայությունից:

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 463 | Добавил: Hartsat | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան "խճճված" բառով է բնութագրել այսօր կայանալիք "Հերկուլեսի" և իր թիմի միջև կայանալիք հանդիպումը: Նա հիշեցրել է, որ "Հերկուլես" այն միակ թիմն է, որից ընթացիկ մրցաշրջանում պարտվել է "Բարսան": Գվարդիոլան նաև նշել է, որ նման դառը պարտությունից հետո թիմը կարողացել է հեշտությամբ ուշքի գալ, դա է պատճառը, որ այսօր հենց իր թիմն է գլխավորում Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 549 | Добавил: REAl | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Դոնեցկի "Շախտյորը", որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, այսօր մեկնել է Իսպանիա, ուր կանցկացնի ուսումնամարզական իր երկրորդ երկշաբաթյա հավաքը: Մխիթարյանը լիարժեքորեն մասնակցում է թիմի բոլոր մարզումներին ու այլևս ոչ մի առողջական խնդիրներ չունի:
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 588 | Добавил: REAl | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Ինչպես այսօր գրել են իտալական մարզական թերթերը Թուրինի "Յուվենտուսի" գլխավոր նախագահ Անդրեա Անյելին կարող է փոփոխություններ կատարել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում: "Ծեր Սինյորայի" ոչ այնքան հաջող ելույթները` Եվրոպայի լիգայից և Իտալիայի գավաթից դուրս մնալը, ընդամենը 6-րդ տեղը Ա Սերիայում, ստիպել են ակումբի սեփականատերերին մտածել Լուիջի դել Ներիի հեռացման մասին այս մրցաշրջանից հետո:

Նրան փոխարինող մասնագետների շարքում թերթերը հիշատակվում են երկու հիմնական մարզիչ-թեկնածուների` Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպիին և Լուչանո Սպալետիին, որը գլխավորում է Ռուսաստանի չեմպիոն "Զենիթը":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 420 | Добавил: Hartsat | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Ըստ իսպանական Marca հանդեսի` Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է, որ ակումբի նախագահի օգնական Զինեդին Զիդանն ավելի շատ մասնակցություն ունենա թիմի կյանքում:

Պորտուգալացի մասնագետն ի սրտե ցանկանում է, որ ալժիրցի-ֆրանսիացին կատարի այն գործառույթները,  որոնք ավելի վաղ պատկանում էին ակումբի գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոյին, այսինքն` Զիզուն պետք է դառնա կապող օղակ թիմի և ղեկավարության միջև: Մոուրինյոն ցանկանում է, որ Զիդանն ազատ ելումուտ ունենա թիմի հանդերձարան և ավելի վաղ այնտեղ հայտնվի` իմանալու թիմի նորությունները հենց իրենից:

... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 473 | Добавил: Hartsat | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Ինչպես տեղեկացնում է իսպանական հանրահայտ AS պարբերականը, Լոնդոնի "Չելսիի" ղեկավարությունը և մարզչական շտաբը ցանկանում են վարձակալել Մադրիդի "Ռեալի" իսպանացի կիսապաշտպան Պեդրո Լեոնին:
Այս մասին լոնդոնցիների իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին անձամբ է խնդրել ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին: Իտալացի մասնագետն ասել է, որ իր թիմն աջ եզրում հանդես եկող լավ կիսապաշտպանի կարիք ունի: Ընդ որում "Չելսին" "Ռեալին" երկու տարբերակ է առաջարկում. ֆուտբոլիստի վարձակալությունը տևում է մինչև այս մրցաշրջանի ավարտը կամ Լեոնի վարձակալության համաձայնագիր է ցանկանում` ապագայում տրանսֆերի զեղչով գ ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 477 | Добавил: Hartsat | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Լոնդոնյան "Տոտենհեմը" չի դադարում փորձեր անել "Նյուքասլի" անգլիացի 21-ամյա հարձակվող Էնդի Քերոլին ձեռք բերելու ուղղությամբ: Ըստ նոր առաջարկի` տաղանդավոր ֆուտբոլիստի համար "Հոթսփուրի" ղեկավարությունը պատրաստ է մոտ 25 մլն ֆունտ ստեռլինգ: Ըստ անգլիական թերթերի` նման առաջարկ ուղղակիորեն արել է "Տոտենհեմի" նախագահ Դանիել Լևին "Նյուքասլի" ղեկավար Մայք Էշլիին:

Հավելենք, որ 25 միլիոնանոց տրանսֆերային այս գործարքը ռեկորդային կլինի "Տոտենհեմի" պատմության համար: Նախորդ ամենաբարձր տրանսֆերը եղել է 2007թ., երբ լոնդոնցիները 16.5 մլն ֆունտ ստեռլինգ էին Դարեն Բենտի համար:

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 451 | Добавил: Hartsat | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Լոնդոնի "Արսենալի" հարձակվողական ոճի անգլիացի կիսապաշտպան Թեո Ուոլքոտն անցած ամառ ցնցվեց, երբ իմացավ, որ Անգլիայի հավաքականի իտա- լացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն իրեն չի ընդգրկել հավաքականի կազմում 2010թ. աշխարհի առաջնության հայտացուցակում:

Ուոլքոտը հավաքականի այն առանցքային խաղացողներից մեկն էր, ով որակավորման փուլում պայքարել է Հարավային Աֆրիկայում անցկացվելիք աշխարհի առաջնության հայտ ձեռք բերելու համար: Նա նաև հիշվել է Խորվաթիայի հավաքականի դարպասին արված դասական հեթ-տրիկով, որը որոշիչ նշանա-կություն ունեցավ Անգլիայի` խմբում գրաված դիրքի հարցում:

< ... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 439 | Добавил: Hartsat | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Կատալոնական "Բարսելոնայի" իսպանացի կիսապաշտպան Չավի Հերնանդեսը հավատում է, որ օրերից մի օր Լոնդոնի "Արսենալի" կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կվերադառնա հարազատ տուն` կատալոնական ակումբ: Ֆաբրեգասի հնարավոր վերադարձի մասին լուրերն անընդհատ պտտվում են թե իպանական, թե անգլիական մամուլի էջերում, այդիսկ պատճառով տրամաբանական է, որ ֆուտբոլիստներն էլ զերծ չեն մնում նման քննարկումներից:

"Հավատում եմ, որ մի օր Սեսկը կվերադառնա "Բարսելոնա", քանի որ ինքն էլ է դա ուզում,-հայտարարել է Չավին,-երազանքները շատ հաճախ կատարվում են, իսկ Ֆաբրեգասի ամենամեծ երազանքն է վերադառնալ հարազատ թիմ, որտեղ ինքը ձևավորվել է որպես ապագա ֆուտբոլիստ":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 453 | Добавил: Hartsat | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Ինչպես հայտնում է ArmSport.am սպորտային կայքը, Հայաստանի ազգային հավաքականի ու Երևանի "Փյունիկի" գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Սոչիից մեկնել է Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամ, որպեսզի տեղում կարողանա տեսնել "Այաքսի" հայազգի հարձակվող Արազ Օզբիլիսի խաղը։
Այս տեղեկությունը հաստատել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
"Այաքսը" վաղը Հոլանդիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում մրցակցի հարկի տակ սեփական ուժերն է փորձելու "Բրեդայի" հետ։
Հիշեցնենք, որ Երևանի "Փյունիկն" այս օրերին գտնվում է Սոչիում, որտեղ անց է կացնում իր անդրանիկ արտասահմանյան ուսումնամարզական հավաքը։ ... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 458 | Добавил: Hartsat | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Երեկ լեհական "Լեխիա" ակումբն ընկերական հանդիպում է անցկացրել Բիդգոշ քաղաքի "Զեվիշ" թիմի հետ, որը հանդես է գալիս Լեհաստանի առաջնության երկրորդ լիգայում:

"Լեխիան", որի կազմում առաջին իսկ րոպեներից խաղադաշտ է դուրս եկել թիմում փորձաշրջան անցնող Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Լևոն Հայրապետյանը, նվազագույն հաշվով հաղթանակ է տոնել` 1:0:

Հավելենք, որ երկրորդ խաղակեսում Հայրապետյանին փոխարինվել է Անդրիսկյավիչուսով:
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 623 | Добавил: Hartsat | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Կապանի "Գանձասարը" ստուգողական ընկերական հանդիպում կանցկացնի, որը տեղի կունենա հունվարի 29-ին, ժամը 17:00-ին Ավանում գտնվող մեր ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլային ակադեմիայում: Այս հանդիպումը "Գանձասարի" վերջին ստուգողական խաղը կլինի ուսումնամարզական հավաքի շրջանակներում, որից հետո կապանյան ակումբը երկշաբաթյա հավաք կանցկացնի Անթալիայում: Այս մասին հայտնել են կապանյան թիմի մամուլի ծառայությունից:
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 568 | Добавил: REAl | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Մանչեսթեր Սիթիից" վարձավճարով արքայական "Ռեալ" տեղափոխված տոգոցի հարձակվող Էմանուել Ադեբայորն իր անդրանիկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մտադիր է ներդնել իր առավելագույն ջանքեր Ժոզե Մոուրինյոյի թիմի հետ հաղթանակների հասնելու համար:

"Առավոտյան ես արդեն խոսել եմ Ժոզե Մոուրինյոյի հետ: Ես շատ երջանիկ եմ, որ այստեղ եմ: Հատկապես այն բանից հետո, երբ ինձ մոտ հաջող չստացվեց վերջին վեց ամիսը: Ես չեմ եկել այստեղ, որպեսզի մրցակցեմ Բենզեմայի կամ մեկ այլ ֆուտբոլիստի հետ: Ես ցանկանում եմ, որ բոլոր ֆուտբոլիստներն առավելագույն ուժ ներդնեն: Կարիմը հիանալի ֆուտբոլիստ է, որին ես լավ եմ ճանաչում: Մենք ընկերներ ենք և ես նրան հարգում եմ: Հիմա մենք մեկ թիմում ենք, և ես չեմ եկել, որպեսզի փոխարինեմ նրան կամ թե նրա տեղը գրավեմ, այլ եկել եմ տիտղոսներ նվաճելու: Մենք խաղում ենք հանուն ... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 442 | Добавил: Hartsat | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Իտալական "Ինտերը" պաշտոնապես հաստատել է անգլիական "Տոտենհեմ Հոթսփուրի" ուելսցի եզրային պաշտպան Գարեթ Բեյլին գնելու մտադրությունը: Միլանյան ակումբը պլանավորում է "Տոտենհեմի" հետ գործարքի մեջ մտնել միայն ամռանը, իսկ տրանսֆերի գումարը կկազմի մոտ 40 միլիոն ֆունտ ստեռլինգ: Այս առաջարկը լուրջ մրցակիցության կհանդիպի Մադրիդի "Ռեալի" 25 մլն ֆուտ ստեռլինգանոց նախնական առաջարկին. այս մասին տեղեկաց- նում է անգլիական The Guardian պարբերականը:

"Տոտենհեմի" հայտնի մարզիչ Հարրի Ռեդնապն արդեն գիտի, որ Բեյլի նկատմամբ այս ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 567 | Добавил: mu | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

"Սամպդորիայի" իտալացի 26-ամյա հարձակվող Ջիանպաոլո Պացցինին արդեն հաջողությամբ միլանյան թիմի մարզաբազայում անցել է բժշկական հետազոտությունը, և այսօր պաշտոնապես լրագրողներին և համայն աշխարհին  կներկայացվի որպես "Ինտերի" խաղացող: Իտալացին իր համար ընտրել է 7 համարի մարզաշապիկը: Այսօր սպասվում է, որ Պացցինին չորսուկես տարվա պայմանագիր կստորագրի միլանյան ակումբի հետ:
Հավելենք, որ "Ինտերի" ֆրանսիացի երիտասարդ խաղացող Բիաբիանին տեղափոխվել է "Սամպդորիա"` որպես տրանսֆերային հավելումային գործարքի մասնակից:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 548 | Добавил: mu | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Մերսիսայդյան "Լիվերպուլը" համաձայնության է եկել հոլանդական "Այաքսի" ղեկավարության հետ Լուիս Սուարեսին ձեռք բերելու հարցում: Այժմ "կարմիրները" թույլտվություն են ստացել ամստերդամցիներից Սուարեսի հետ բանակցություններ վարելու անձնական պայմանագրի նախնական տվյալների շուրջ:
"Լիվերպուլի" պաշտոնական կայքի հաղորդմամբ, Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվողի համար իրենք կվճարեն մոտ 26 մլն. եվրո: Առաջիկա օրերին Սուարեսը կժամանի Լիվերպուլ ու բուժզննման կենթարկվի:
Հավելենք, որ Սուարեսն "Այաքսում" հանդես է գալիս 2007 թվականից: Մինչ այդ նա խաղացել է "Գրոնինգենում" և "Նասիոնալում":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 565 | Добавил: mu | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Օրերս "Մանչեսթեր Յունայթեդի" լեգենդար դարպասապահ Էդվին վան դեր Սարը հայտարարեց այս մրցաշրջանի ավարտից հետո մեծ ֆուտբոլից հեռանալու մասին: "Յունայթեդի" դարպասապահների հետ աշխատող հոլանդացի Ռենե Մոյլենստին նշել է, որ ամենայն հավանականությամբ Էդվինին կփոխարինի Ամստերդամի "Այաքսի" դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգը."Ես գիտեմ, որ թիմում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ով է փոխարինելու Էդվինին: Անձամբ Սըր Ալեքսը հետաքրքրվել է վան դեր Սարից, թե որքանով է Ստեկելենբուրգը պատրաստ համալրելու "Կարմիր սատանաների" շարքերը":
Անգլիական սպորտային մամուլում ակտիվորեն շրջանառվում են հետևյալ դարպասապահների անունները. Ստեկելենբուրգ ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 509 | Добавил: mu | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Իտալական "Միլանն" ու կատալոնական "Էսպանյոլը" համաձայնության են եկել "սպիտակ-կապույտների" պաշտպան Դիդաց Վիլայի տրանսֆերի շուրջ:

Ըստ ElMundoDeportivo և Datasport թերթերի տեղեկատվության, "ռոսսոներիների" փոխնախագահ Ադրիանո Գալլիանիի հանդիպումը` կայացած Կատալոնիայում, "Էսպանյոլի" ղեկավարություն հետ երեք ու կես ժամ է տևել: Հիմա "Միլանի" ներկայացուցիչները կհանդիպեն ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ, որպեսզի ավարտեն չորս միլիոն եվրո արժողությամբ գործարքը:

Եթե ամեն ինչ լավ լինի, ապա Վիլան կդառնա "կարմիր-սևերի" չորրորդ ֆուտբոլիստը, որն այս ձմռանը կմիանա "Միլանին": Մինչ այս "ռոսսոներիները" ձեռք էին բերել Անտոնիո Կասսանոյին, Ույրբի Էմանուե ... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 449 | Добавил: Hartsat | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Հայաստանի ազգային հավաքականի ամերիկահայ հարձակվող Յուրա Մովսիսյանի տրանսֆերը դանիական "Ռանդերսից" ռուսական "Կրասնոդար" ռեկորդային է եղել դանիական ակումբի ֆուտբոլային պատմության մեջ:

"Մենք արտասվում էինք, քանի որ կորցնում ենք հիանալի հարձակվողի, որը սիրվել էր մեր կողմից այս կարճ ժամանակահատվածում: Սակայն մենք նաև երջանկության արցունքներ էլ ենք թափել տղայի հետևից, քանի որ մեկ տարի առաջ անվճար տրանսֆերով ԱՄՆ-ից ձեռք բերեցին Մովսիսյանին, իսկ հիմա նրանից բաժանվում ենք ռեկորդային տրանսֆերային գնով",-ասել է "Ռանդերսի" մարզական տնօրեն Յհակոբ Նիյլսենը:

Յուրա Մովիսյանն իր հերթին շնորհակալական խոսքով է հանդես եկել իր երկրպագուների առաջ. "Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, մարզչական շտաբ ... Կարդալ ավելին

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 465 | Добавил: Hartsat | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Երեկ մենք տեղեկացրել էինք, որ մերսիսայդյան "Լիվերպուլը" մերժել էր իր առաջատար Ֆեռնանդո Տորեսին "Չելսի" վաճառելու առաժարկը:

Այսօր նոր մանրամասնություններ են հայտնվել. "Լիվերպուլի" իսպանացի հարձակվող Ֆեռնանդո Տորեսն իր ակումբի ղեկավարությանը խնդրել է դիտարկել իրեն Լոնդոնի "Չելսիին" վաճառելու հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է անգլիական Sky Sports հեռուստաալիքը, հարձակվողն ինքն է խնդրել ակումբի ղեկավարությանը դիտարկել "Չելսիի" առաջարկը: Միևնույն ժամանակ Տորեսի պայմանագրում կետ չկա հարձակվողի հնարավոր հեռանալու մասին, այդ պատճառով հայտնի չէ, թե արդյոք "Լիվերպուլը" հաշվի կառնի ֆուտբոլիստի ցանկությունը: Բացի այդ նշվում է, որ մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը "Չելսին" ևս մեկ փորձ կանի հարձակվողին գնելու համար:

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 422 | Добавил: Hartsat | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Ռուսական "Ռուբինի" նիգերիացի հարձակվող Օբաֆեմի Մարտինսը վարձակալական հիմունքներով մինչև այս մրցաշրջանի վերջը տեղափոխվել է "Բիրմինգհեմ", որը 17-րդ տեղն է զբաղեցնում Անգլիայի "Պրեմիեր լիգայի" առաջնությունում:
Անգլիական ակումբում նա իր ելույթները կշարունակի մոտակա կես տարվա ընթացքում:
Հիշեցնենք, որ 27-ամյա նիգերիացին "Վոլֆսբուրգից" Կազան է տեղափոխվել նախորդ տարվա ամռանը և ռուսական Պրեմիեր լիգայում անցկացրած 12 խաղում դարձել է ընդամենը երկու գոլի հեղինակ, կատարել 5 գոլային փոխանցում:
"Մարտինսը երեխա է ունեցել և նա խնդրել է, որ իրեն թույլ տանք տեղափոխվել Անգլիա: Օբաֆեմին ցանկանում է մոտ լինել ընտանիքին, որն ապրում է Անգլիայում: Մենք չէինք կարող չի ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 463 | Добавил: Hartsat | Дата: 29.01.2011 | Комментарии (0)