Home » 2011 » Հունվար » 29 » "Լիվերպուլն" ու "Այաքսը" համաձայնության են եկել
10:36
"Լիվերպուլն" ու "Այաքսը" համաձայնության են եկել
Մերսիսայդյան "Լիվերպուլը" համաձայնության է եկել հոլանդական "Այաքսի" ղեկավարության հետ Լուիս Սուարեսին ձեռք բերելու հարցում: Այժմ "կարմիրները" թույլտվություն են ստացել ամստերդամցիներից Սուարեսի հետ բանակցություններ վարելու անձնական պայմանագրի նախնական տվյալների շուրջ:
"Լիվերպուլի" պաշտոնական կայքի հաղորդմամբ, Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվողի համար իրենք կվճարեն մոտ 26 մլն. եվրո: Առաջիկա օրերին Սուարեսը կժամանի Լիվերպուլ ու բուժզննման կենթարկվի:
Հավելենք, որ Սուարեսն "Այաքսում" հանդես է գալիս 2007 թվականից: Մինչ այդ նա խաղացել է "Գրոնինգենում" և "Նասիոնալում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 599 | Added by: mu | Rating: 4.0/1
Total comments: 0