Home » 2011 » Հունվար » 28
Մադրիդի "Ռեալի" արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ՈՒԵՖԱ-ի "Չեմպիոնների լիգայի հանդես" ծրագրին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ իր կարիերայի ամենամեծ հաջողությունը "Ռեալ" տեղափոխվելն է, ինչին նրան մղել է իր հայրենակից Ֆերնանդո Գագոն:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 451 | Добавил: Hartsat | Дата: 28.01.2011 | Комментарии (0)

Պորտուգալական "Բենֆիկան" ևս մեկ անգամ մերժել է "Չելսիի" կողմից արված տրանսֆերային սուպերառաջարկը, որտեղ "արիստոկրատները" 23 մլն ֆունտ ստեռլինգ էին առաջարկում պորտուգալական կողմի բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիզի համար: Ինչպես տեղեկացնում է անգլիական The Sun տաբլոիդը, "Բենֆիկայի" ղեկավարները վերջագիր են ներկայացրել Աբրամովիչին. կամ լոնդոնցիները վճարում են 30 մլն ֆունտ ստեռլինգ, կամ ձեռք ենք քաշում պաշտպանի գնման մտադրությունից:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 435 | Добавил: Hartsat | Дата: 28.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Չելսիի" երիտասարդ պաշտպան Պատրիկ վան Անհոլթը մինչև այս մրցաշրջանի վերջը հանդես կգա Չեմպիոնշիպը ներկայացնող "Լեսթերում": 20-ամյա ֆուտբոլիստի ստորագրման համար մեծ դեր է խաղացել "Լեսթերի" հանրահայտ գլխավոր մարզիչ Սվեն Գորան Էրիքսոնը, ով լավ հարաբե-րություններ ունի լոնդոնցիների գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտիի հետ:
Հավելենք, որ Անհոլթն "արիստոկրատների" կազմում այս մրցաշրջանում անցկացրել էր 8 հանդիպում` մեկ անգամ գրավելով նաև սեփական դարպասը:

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 429 | Добавил: Hartsat | Дата: 28.01.2011 | Комментарии (0)

Հոլանդացի լեգենդար դարպասապահ Էդվին վան դեր Սարը հաստատապես որոշել է, որ այս մրցաշրջանից հետո կավարտի իր ֆուտբոլային կարիերան: Հոլանդացին իր որոշման մասին արդեն տեղյակ է պահել "Մանչեսթեր Յունայթեդի" ղեկավարությանը, որոնք արդեն սկսել են որոնել բարձրակարգ դարպասապահի:
"Կարմիր սատանաների" պաշտոնական կայքին տված հարցազրույցում վան դեր Սարը հատկապես նշել է. "Արդեն ժամանակն է կենտրոնանալ միայն ընտանիքի վրա: Երբ այս տարի կնոջս մոտ եղան որոշակի առողջական խնդիրներ, ես գտնվում էի նրանից շատ հեռու` Թուրքիայում: Այդ պատահարը ստիպեց ինձ վերջնական որոշում կայացնելու: Անգլիայում կավարտեմ այս մրցաշրջանը, ապա կգնամ հայրենի Հոլանդիա` վայելելու ընտանեկան կյանքի քաղցրությունը":

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 564 | Добавил: Hartsat | Дата: 28.01.2011 | Комментарии (0)

Նախապատրաստական փուլի մեկնարկի նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի "Փյունիկի" ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը կարիերան կարող է շարունակել ուկրաինական Լվովի "Կարպատներ" թիմում: Սակայն ուկրաինական ակումբի ղեկավարության առաջարկած պայմանները չեն բավարարել Մանուչարյանին, և նա որոշել է ելույթները շարունակել մեր երկրի չեմպիոնի կազմում: Էդգարը նոր, եռամյա պայմանագիր է ստորագրել "Փյունիկի" հետ և մեկնել է Սոչի` միանալու այնտեղ ուսումնամարզական հավաք անցկացնող հայկական թիմին:
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 484 | Добавил: REAl | Дата: 28.01.2011 | Комментарии (1)

Կրասնոդարի "Կուբանի" կազմում փորձաշրջան անցնող Գևորգ Ղազարյանն ռուսական թիմի ուսումնամարզական առաջին հավաքից հետո վերադարձել է հարազատ ակումբ` "Փյունիկ": Ինչպես երևում է, ռուսական "Պրեմիեր լիգայի" նորեկը հույսեր չի կապում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտ-բոլիստի հետ և նրան որևէ կոնկրետ առաջարկ չի ներկայացրել: 
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 501 | Добавил: REAl | Дата: 28.01.2011 | Комментарии (0)

Իտալական "Յուվենթուսի" իտալացի 33-ամյա վետերան դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կվերադառնա Իտալիայի ազգային հավաքական և կմասնակցի փետրվարի 6-ին Գերմանիայի ընտրանու հետ կայանալիք ստուգողական հանդիպմանը: Իտալաիայի հավաքականի` վերջերս հրապարակված ֆուտբոլիստների հայտացուցակում Բուֆոնին ընդգրկել են, որպեսզի վերջինս կարողանա մարզավիճակ ձեռք բերել նաև ազգային թիմում:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 421 | Добавил: REAl | Дата: 28.01.2011 | Комментарии (0)

Մադրիդի "Ռեալի" մարզական տնօրեն Խորխե Վալդանոն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է երկրորդ պլանում լինել ակումբի ղեկավարության կազմում, եթե դա կօգնի, որ "Սերուցքայինների" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մնա թիմում նաև մրցաշրջանի ավարտից հետո, ու շարունակի կատարելագործել թիմի խաղը: 
Մի քանի օր առաջ մենք արդեն գրել էինք, որ Մոուրինյոն ցանկանում է տեղափոխվել անգլիական "Պրեմիեր լիգա": Պորտուգալացի մասնագետը հայտարարել էր նաև, որ չի ուզում մարզել "Ռեալը", քանի դեռ Վալդանոն ակումբի մարզական տնօրենն է ու անընդհատ խանգարում է իր աշխատանքին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 503 | Добавил: REAl | Дата: 28.01.2011 | Комментарии (0)

Իտալական "Ինտերը" ձեռք է բերել "Ջենոայի" հարձակվողական ոճի կիսապաշտպան Հյուսի Խարթջային, որը պետք է փոխարինի անգլիական "Սանդերլենդ" տեղափոխված գանացի ֆուտբոլիստ Սալլի Մունտարիին: 
Խարթջան "Ինտերում" ելույթ կունենա մինչև այս մրցաշրջանի ավարտը, քանի որ իտալական ակումբը նրան ձեռք է բերել վարձավճարային հիմունքներով: Ֆուտբոլիստն այժմ Միլանում է և անհրաժեշտ բուժզննությունն անցնելուց հետո պայմանագիր կստորագրի "ներաձուրիների" հետ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 410 | Добавил: REAl | Дата: 28.01.2011 | Комментарии (0)

Իտալիայի ֆուտբոլի լիգայի գավաթի մեկ քառորդ եզրափակիչում Թուրինի "Յուվենթուսը" սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտություն է կրել հռոմեական "Ռոմայից" և դուրս է մնացել հետագա պայքարից: 
Հանդիպման հերոսներ` գոլերի հեղինակներ են դարձել Միրկո Վուչինիչը ('65) և Տադեյը ('90+1): 
Այդպիսով, Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչում "Ռոման" կհանդիպի "Ինտերի" հետ: Մյուս զույգը կազմել են "Միլանն" ու "Պալերմոն":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 453 | Добавил: REAl | Дата: 28.01.2011 | Комментарии (0)

Անգլիական The Times պարբերականն այսօր տարածել է մի հետաքրքիր հաղորդագրություն, ըստ որի "Լիվերպուլը" հրաժարվել է "Չելսիին" վաճառել Ֆեռնանդո Տորեսին, չնայած լոնդոնյան ակումբի առաջարկած մեջ գումարին: 
Հիշեցնենք, որ Անգլիայի գործող չեմպիոն "Չելսին" կենտրոնական բարձրակարգ հարձակվողի փնտրտուքների մեջ է: Ակումբի ղեկավարության ընտրու-թյունը կանգ էր առել "Լիվերպուլի" իսպանացի տաղանդավոր հարձակվողի վրա: Անգլիական աղբյուրը նշում է, որ "Չելսին" պատրաստ էր Տորեսի համար տալ 35 մլն. ֆունտ ստեռլինգ, սակայն "Լիվերպուլում" նրանց հստակ հասկացրել են, որ ֆուտբոլիստը չի վաճառվում, ինչ գին էլ վճարվի:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 450 | Добавил: REAl | Дата: 28.01.2011 | Комментарии (0)

Futbolmercado.es ֆուտբոլային կայքի տեղեկատվության համաձայն իտալական "Յուվենթուսը", չկարողանալով գնել հարձակվող Ֆլորո Ֆլորեսին, ինչպես նաև լավ հասկանալով Քարիմ Բենզեմային կամ Անդրեյ Արշավինին ձեռք բերելու հետ կապված դժվարությունները, այժմ իր հայացքն ուղղել է հունական "Պանատինաիկոսի" ֆրանսիացի առաջատար Ջիբրիլ Սիսեի վրա, ում հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև այս ամառ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 400 | Добавил: REAl | Дата: 28.01.2011 | Комментарии (0)

Մեր ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն արդեն կազմել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք պետք մասնակցեն մարտի 3-ին կայանալիք ընկերական հանդիպմանը: Մեր թիմի մրցակիցը դեռևս հայտնի չէ, բայց թեկնածուները երեքն են` Լատվիան, Իսլանդիան և Ուկրաինան: 
Վարդան Մինասյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի, Գևորգ Կասպարով, Ստեփան Ղազարյան 
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 439 | Добавил: REAl | Дата: 28.01.2011 | Комментарии (0)