Home » 2011 » Հունվար » 28 » Խորխե Վալդանո. "Ամեն ինչ կանեմ, որ Մոուրինյոն չհեռանա"
12:38
Խորխե Վալդանո. "Ամեն ինչ կանեմ, որ Մոուրինյոն չհեռանա"
Մադրիդի "Ռեալի" մարզական տնօրեն Խորխե Վալդանոն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է երկրորդ պլանում լինել ակումբի ղեկավարության կազմում, եթե դա կօգնի, որ "Սերուցքայինների" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մնա թիմում նաև մրցաշրջանի ավարտից հետո, ու շարունակի կատարելագործել թիմի խաղը: 
Մի քանի օր առաջ մենք արդեն գրել էինք, որ Մոուրինյոն ցանկանում է տեղափոխվել անգլիական "Պրեմիեր լիգա": Պորտուգալացի մասնագետը հայտարարել էր նաև, որ չի ուզում մարզել "Ռեալը", քանի դեռ Վալդանոն ակումբի մարզական տնօրենն է ու անընդհատ խանգարում է իր աշխատանքին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 535 | Added by: REAl | Rating: 5.0/1
Total comments: 0