Home » 2011 » Հունվար » 03
Անգլիական Manchester Evening News պարբերականի տեղեկացմամբ "Մանչեսթեր Յունայթեդի" ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը բուլղարացի հարձակվող Դիմիտար Բերբատովի հետ: Նոր պայմանագի դեպքում բուլղարացին շաբաթական կստանա 120 հազար ֆունտ: Ակումբի գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը գոհ է բուլղարացու ցույց տված խաղից և Բերբատովին ցանկանում է  ևս մի քանի մրցաշրջան տեսնել իր ակումբում: Հիշեցնենք, որ Մադրիդի "Ռեալի" ղեկավարությունը դեմ չէր լինի իր կազմում տեսնել բուլղարացուն:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 330 | Добавил: Hayk | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Կամերունցի հարձակվող Սամուել Էտոո'ն հույս ունի ևս մեկ անգամ նվաճել "Սկուդետտոն": Հարձակվողը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ Միլանի "Ինտերն" Իտալիայի առաջնությունում ամենաուժեղ կազմն ունի և չնայած նրան, որ առաջնությունը վատ է սկսել, կարող է դառնալ ինչպես Իտալիայի առաջնության, այնպես էլ "Սկուդետտոյի" հաղթող: Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը "Ինտերը" նոր տարում կանցկացնի առաջին հանդիպումը նոր գլխավոր մարզիչի` Լեոնարդոյի գլխավորությամբ, որը "Ինտերի" մարզիչ է դարձել Ռաֆայել Բենիտեսի հեռացումից հետո: 
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 359 | Добавил: Hayk | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Անգլիական TMW պարբերականը տեղեկացնում է, որ "Չելսին" իր պաշտպանման գիծն ուժեղացնելու համար հետաքրքրված է "Բոլթոնի" պաշտպան Գարի Կեհիլով: Պարբերականի հավաստմամբ 25-ամյա պաշտպանին ձեռք բերելու համար "ազնվականները" "Բոլթոնի" ղեկավարությանը պիտի վճարեն շուրջ 25 մլն. ֆունտ ստեռլինգ: Հիշեցնենք, որ մինչ այդ "ազնվականները" հետաքրքրված էին իտալական "Լացիոյի" պաշտպան Ստեֆան Ռադուով:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 400 | Добавил: Hayk | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Անգլիական Guardian պարբերականի տեղեկացմամբ "Չելսի" - "Ասթոն Վիլլա" հանդիպման ավարտից հետո, որն ավարտվել է 3:3 հաշվով, "ազնվականների" հարձակվող Դիդիե Դրոգբան և Ջոն Թերին խաղադաշտից դուրս գալու ընթացքում լեզվակռվի են անցել, քանի որ Դրոգբան "Վիլլայի" խփած երրորդ գոլի համար մեղադրում է պաշտպաններին, իսկ ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, որ թիմում մթնոլորտը լավ է, սակայն հաղթանակի համար ֆուտբոլիստներին պակասում է մի փոքր ինքնավստահություն:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 399 | Добавил: Hayk | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Իտալական "Յուվենթուսի" երկրպագուների Juvemania.it կայքում տեղի է ունեցել հարցում, որի հիման վրա ընտրվել է "տարվա մարդը 2010թ.-ին "Յուվենթուսում"": Հարցման արդյունքում առաջին հորիզոնականում հանգրվանել է սերբիացի կիսապաշտպան Միլոշ Կրասիչը` հավաքելով ընդհանուր ձայնների 29%-ը, երկրորդ տեղում հանգրվանել է ակումբի նախագահ Անդրեա Անելլին(21%), իսկ պատվավոր երրորդ հորիզոնականում է իտալացի գոլահար Ալեսանդրո Դել Պիերոն(17%):
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 358 | Добавил: Hayk | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Իտալական Football Italia պարբերականը տեղեկացնում է, որ "Յուվենթուսի" իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը արդեն ապաքինվել է ծանր վնասվածքից և պատրաստ է մասնակցել "Յուվենթուսի" հաջորդ հանդիպմանը "Պարմայի" դեմ, որը տեղի կունենա "Սուրբ ծննդյան օրը"` հունվարի 6-ին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 408 | Добавил: Hayk | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Ասթոն Վիլլան" և "Նյուքասլը" հետաքրքրված են ֆրանսիական "ՊՍԺ"-ի կիսապաշտպան Ստեֆան Սոսոնոնով, ով ցանկանում է հեռանալ ակումբից, քանի որ ընդհարվել է ակումբի գլխավոր մարզիչ Անտուան Կոմբուարեի հետ, իսկ ֆուտբոլիստի պայմանագիրը "ՊՍԺ"-ի հետ ավարտվում է 2013թ.-ին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 376 | Добавил: Hayk | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Իտալական "Յուվենթուսը" ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում է իր հարձակման գիծն էլ ավելի ուժեղացնել` ձեռք բերելով ևս մեկ հարձակվողի: Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ "Յուվենթուսի" ղեկավարությունը ցանկանում է "ծեր սենյորայի" կազմում տեսնել "Բրեշիայի" ավագին` 29-ամյա հարձակվող Անդրեա Կարաչչոլոյին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 406 | Добавил: Hayk | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Մեքսիկայի ազգային հավաքականի և անգլիական "Արսենալի" հարձակվող Կառլոս Վելան այս հունվարին վարձակալական հիմունքներով հանվել է տրանսֆեր և շատ հավանական է, որ տեղափոխվի "Վալենսիա": Սակայն անգլիական The Sun պարբերականի տեղեկացմամբ մեքսիկացի հարձակվողը կարող է տեղափոխվել իտալական "Կիեվո", որտեղ նրան խոստանում են մշտական տեղ հիմնական կազմում: Հիշեցնենք, որ Վելայի պայմանագիրն "Արսենալի" հետ ավարտվում է 2015թ.-ի հունիսին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 414 | Добавил: Hayk | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Իսպանական "Լա լիգայի" 17-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ "Վալենսիա" - "Էսպանյոլ" հանդիպումը, որը մինչև խաղի ավարտը մեծ լարվածություն էր պարգևում մարզասերներին: Այդ հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով "Վալենսիայի" հաղթանակով, որի ընթացքում 29-րդ րոպեին Ադուրիսն առաջ է մղել դաշտի տերերին, իսկ 45-րդ րոպեին ինքնագոլով "Վալենսիայի" դարպասն է գրավել Ռիկարդու Կոշտան: Խաղի լարվածությունը գագաթնակետին է հասել այն բանից հետո, երբ 60-րդ րոպեին դաշտից հեռացվել է առաջին գոլի հեղինակ դարձած Ադուրիսը: "Վալենսիայի" երկրպագուներն իրենց հանգիստ զգացին մրցավարի հիմնական ժամանակին ավելացրած վերջին րոպեին Խուան Մատայի հաշվին գրանցված գոլից հետո(92-րդ րոպե):
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 396 | Добавил: Hayk | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Իտալական "Միլանի" և արաբական "Ալ-Ահլիի" միջև կայացած ընկերական հանդիպման ժամանակ, որն ավարտվել է 2:1 հաշվով "Միլանի" հաղթանակով, բրազիլացի հարձակվող Ռոբինյոն ստացել է վնասվածք շատ տարօրինակ եղանակով. բրազիլացին խաղի ժամանակ հարվածել է հեռուստախցիկին, որից հետո նա բժիշկների օգնությամբ մեծ դժվարությամբ է դուրս եկել խաղադաշտից: Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ բրազիլացին "Կալիարիի" դեմ հունվարի 6-ին կայանալիք հանդիպումը բաց կթողնի, քանի որ միջադեպի պատճառով ֆուտբոլիստը ստացել է ծնկի մի քանի մանր վնասվածքներ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 399 | Добавил: Hayk | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

"Բարսելոնայի" և "Լևանտեի" միջև հանդիպումը Խավի Հերնանդեսի համար եղավ 549-րդը "կապտանռնագույնների" կազմում և այդ ցուցանիշով նա հավասարվեց "Բարսելոնայի" լեգենդ Միգելի հետ, այսինքն` Խավիի "Լա լիգայում" հաջորդ հանդիպումը կդառնա ռեկորդային, իսկ անձամբ ֆուտբոլիստը Reuters պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ երջանիկ է, որ իրեն համեմատում են լեգենդի հետ և այժմ ինքը ակումբում կլինի միակը` անցկացրած հանդիպումների թվով:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 383 | Добавил: Hayk | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Ժոզե Մոուրինյոն երեկ լրագրողներին տված ասուլիսի ժամանակ նշեց, որ Իգուաինը հնարավոր է այլևս չխաղա այս մրցաշրջանում. "Ցավալի է, բայց փաստ, որ Իգուաինին անհրաժեշտ է մեջքի լուրջ վիրահատություն: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, որի բացակայությունը մենք շատ կզգանք": Իսպանացի լրագրողները Մոուրինյոյից փորձել են իմանալ, թե ում կցանկանար տեսնել նա թիմում Իգուաինի փոխարեն, սակայն Մոուրինյոն լռել է: 
Այդ դեպքում համարձակվենք կարծիք արտահայտել այս հարցի շուրջ. արդյոք կգնեն հարձակվող. ով կկարողանա օգնել թե առաջնություում, թե լիգայում. այս դեպքում տարբերակները այնքան էլ մեծ չեն. որոշ ժամանակ առաջ լուրեր էին շրջանառվում Ասամոա Գյանի շուրջ, ում մեծապես հարգելով, չենք կարող պատկերացնել "Սանտիագո Բեռնաբեոյում", ինչի հետ շատերդ կհամաձայնեք: Այս դեպքում գրեթե իդեալական է դառնում Ֆերնանդո Լյորենտեի տեղափոխումը, ով իսպանական "պրիմերային" հարմարվելու ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 369 | Добавил: mu | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Իսպանական AS պարբերականը նշում է, որ այսօր երեկոյան Մադրիդի "Ռեալ" - "Խետաֆե" հանդիպման ժամանակ Մադրիդի "Ռեալի" բրազիլացի կիսապաշտպան Կական ամենայն հավանականությամբ խաղադաշտում կհայտնվի, սակայն նա խաղադաշտ դուրս կգա փոխարինման տարբերակով: "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լրագրողներին հայտնել է, որ բրազիլացին դեռևս պատրաստ չէ ամբողջական հանդիպում անցկացնել, այդ պատճառով նա բրազիլացուն թողել է պահեստայինների նստարանին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 396 | Добавил: Hayk | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

"Բոլթոնի" գլխավոր մարզիչ Օուեն Կոյլը ցանկանում է վարձավճարային հիմունքներով ձեռք բերել "Արսենալի" մեքսիկացի հարձակվող Կարլոս Վելային, ով այս մրցաշրջանում զրկված է խաղալու հնարավորությունից: 
"Սիթին" հնարավոր է հրաժարվի Դձեկոյին ձեռք բերելու մտադրությունից. թիմի ղեկավարությունը հայտարարել է, որ իրենց երկրորդ Բալոտելլի պետք չէ: 
Իսկ թե որտեղ մրցաշրջանը կավարտի Ֆեդերիկո Մակեդան, դարձել է անգլիացի լրագրողների "գլխացավը": Այսօր լուրեր տարածվեցին այն մասին, որ "Յունայթեդի" ղեկավարությունը համաձայնության է եկել իտալական "Սամպդորիայի" հետ, ապա սկսեցին խոսել այն մասին, որ "Կիկոյի" ծառայություններով հետաքրքրված է "Վեստ Բրոմվիչը", որտեղ առաջնությունը հաջող մեկնարկած Օդեմվինգեն ոչ մի կերպ չի արդարացնում մարզիչների սպասելիքները: Մակեդայի տեղափոխման մասին վե ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 372 | Добавил: mu | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Բրազիլիացի հայտնի ֆուտբոլիստ Կական վերջին շրջանում գտնվում է եվրոպական գրանդների ուշադրության կենտրոնում: Կակայի ծառայություններով նախ հետաքրքրված էր "Ինտերը", ապա սկսեցին խոսել "Չելսիի" մասին, իսկ արդեն այսօր "Յունայթեդի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հնարավոր է իրականություն դառնա Կակայի տեղափոխումը: Անգլիական Steve Millar, Daily Star պարբերականները նախապատվությունը տալիս են հենց "Յունայթեդին": Հիշեցնենք, որ Կական այժմ ամբողջովին վերականգնվել է վնասվածքից, իսկ նրա տրանսֆերային գինը կազմում է 50 մլն եվրո:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 451 | Добавил: mu | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Ասթոն Վիլլան" "Լիոնին" առաջարկ է արել կամերունցի Ժուան Մակունին ձեռք բերելու համար, սակայն ֆրանսիական ակումբի ղեկավարները մերժել են "Ասթոն Վիլլայի" ղեկավարությանը և ասել են, որ չեն ցանկանում կամերունցուն կորցնել չնչին գումարի դիմաց: "Լիոնի" ղեկավարությունը տեղեկացրել է, որ կամերունցուն կվաճառի 10 մլն. ֆունտ ստեռլինգ և ավելին առաջարկ լինելու դեպքում: Նշենք, որ Մակունի պայմանագիրը "Լիոնի" հետ շուտով ավարտվում է, և ֆրանսիացիները չեն ցանկանում, որ նա այլ ակումբ տեղափոխվի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 417 | Добавил: Hayk | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Իտալական Sky Sports-ին տված հարցազրույցում Իտալիայի ազգային հավաքականի նախկին կենտրոնական պաշտպան և "Ալ-Ահլիի" կենտրոնական պաշտպան Ֆաբիո Կանավարոն նշել է, որ ինքն ու իր ընտանիքը իրենց շատ լավ են զգում Դուբայում և մոտ ժամանակներս չեն ցանկանում հեռանալ "Ալ-Ահլիից", ում հետ պայմանագիր ավարտվում է 2012թ.-ին, իսկ պայմանագրի ավարտից հետո ունի մի քանի տարբերակ, որոնցից մեկը "Յուվենթուս" տեղափոխվելն է:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 384 | Добавил: Hayk | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Իտալական "Միլանը" պատրաստվում է պայմանագիր կնքել 27-ամյա ֆրանսիական ծագումով գվինեացի կիսապաշտպան Կեվին Կոնստանտի հետ, ով հանդիսանում է ֆրանսիական "Սոշո" ակումբի ֆուտբոլիստը, սակայն վարձավճարով հանդես է գալիս "Կիեվոյի" կազմում, ում պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 405 | Добавил: Hayk | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Իտալական "Պարման" հետաքրքրված է "Ռոմայի" կիսապաշտպան Մատեո Բրիգիով և հնարավոր է, որ  նրա հետ պայամանագիր կնքի այս մրցաշրջանի վերջում: Հիշեցնենք, որ 29-ամյա կիսապաշտպանը արդեն 2002-2003թթ. մրցաշրջանում արդեն հանդես է եկել "Պարմայի" կազմում:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 451 | Добавил: Hayk | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Միլանի "Ինտերը" ցանկանում է այս ամսվա ընթացքում պայմանագիր կնքել "Ուդինեզեի" հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ, քանի դեռ նրան ձեռք չեն բերել "կարմիր սատանաները", որոնք ցանկանում են հարձակվողին ձեռք բերել մրցաշրջանի վերջում: The Chile International-ի հաղորդմամբ "Ինտերի" ղեկավարությունը ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 20-25 մլն. եվրո, սակայն "մերաձձուրրներն" ավելին են ցանկանում` Ալեքսիս Սանչեսի հետ տալով նաև ֆրանսիացի Ջոնաթան Բիաբիանիին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 395 | Добавил: Hayk | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Իտալական "Ռոմայի" կիսապաշտպան բրազիլացի Ժուլիո Բապտիստան տեղափոխվել է իսպանական "Մալագա", և այսօր լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ ակումբի հետ կնքել է 3,5 տարվա պայմանագիր: 29-ամյա ֆուտբոլիստը նշել է նաև, որ հույս ունի "Մալագայի" կազմում ձեռք բերել իր լավագույն մարզավիճակը և "Մալագային" դարձնել գրանդների համար դժվար մրցակից:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 433 | Добавил: Hayk | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Տոտենհեմը" ցանկանում է ձեռք բերել "Էվերթոնի" և Հարավային Աֆրիկայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սթիվեն Պիենարին(28 տարեկան), ում համար "Տոտենհեմի" ղեկավարությունը պատրաստ է վճարել 1.5 մլն. ֆունտ ստեռլինգ, իսկ "Էվերթոնի" ղեկավարությունը ցանկանում է առաջարկված գումարի կրկնապատիկը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 442 | Добавил: Hayk | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Չելսին" ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ձեռք բերել իտալական "Լացիոյի" պաշտպան ռումինացի Ստեֆան Ռադուին(24 տարեկան), ում պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է մոտ ժամանակներս:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 404 | Добавил: Hayk | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Արսենալի" ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել հոլանդական "Այաքսի" և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսին, ով մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր, որ ցանկանում է հեռանալ "Այաքսից" և տեղափոխվել իսպանական կամ անգլիական որևէ ակումբ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 432 | Добавил: Hayk | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Մյունխենի "Բավարիայի" և Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Արյեն Ռոբենը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ նախորդ մրցաշրջանում ինքն իր ակումբի հետ մեծ բարձունքների հասավ` դառնալով Գերմանիայի առաջնության և Գերմանիայի գավաթի հաղթող, ինչպես նաև հասնելով "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ փուլ` պարտություն կրելով Միլանի "Ինտերից": Հարձակվողը նշել է, որ նախորդ մրցաշրջանը հաջողակ էր նաև Հոլանդիայի ազգային հավաքականի համար, որը Ռոբենի շնորհիվ ՀԱՀ-ում հասավ մինչև եզրափակիչ, իսկ եզրափակչում պարտություն կրեց Իսպանիայի ազգային հավաքականից: Հոլանդացին նշել է նաև, որ չնայած ինքը չկարողացավ դառնալ աշխարհի չեմպիոն և "Չեմպիոնների լիգայի" հաղթող, բայց և այնպես ինքը երևի երբեք չի մոռանա այդ մրցաշրջանը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 382 | Добавил: Hayk | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Անգլիական Daily Mirror-ը տեղեկացնում է, որ "Ասթոն Վիլլան" և "Վիգանը" հետաքրքրված են "Մանչեսթեր Յունայթեդի" ռմբարկու Ֆեդերիկո Մակեդայով: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստին ցանկանում էին ձեռք բերել մի շարք գրանդ ակումբներ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 416 | Добавил: Hayk | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Անգլիական The Daily Mirror-ի տեղեկացմամբ "Բլեքբերնը" պատրաստվում է պաշտոնական առաջարկություն անել իտալական "Միլանին" Ռոնալդինյոյին ձեռք բերելու նպատակով: Անգլիական ակումբը պատրաստ է երկուսուկես տարվա պայմանագիր առաջարկել Ռոնալդինյոյին` շաբաթական 130 հազար եվրո աշխատավարձով: Ռոնալդինյոյի համար դա ամենևին էլ վատ տարբերակ չէ, քանի որ վերջին տարիների համաշխարհային ֆուտբոլի մեծագույն աստղերից մեկը հնարավորություն կստանա խաղալ մոլորակի ամենաուժեղ առաջնությունում` բավականին լավ պայմաններում: Բացի այդ, Եվրոպան այդքան էլ չի ցանկանում բաժանվել բրազիլացի "ֆուտբոլային կախարդից":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 418 | Добавил: mu | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Անգլիայի պրեմիեր լիգայում երեկ կայացավ 21-րդ տուրը, որտեղ "Չելսին" սեփական հարկի տակ ընդունում էր "Աստոն Վիլային": Խաղը ավարտվեց 3:3 հաշվով, ընդ որում "ազնվականները" մինչև 84-րդ րոպեն պարտվում էին 2:1 հաշվով, սակայն Դրոգբան կարողացավ հավասարեցնել հաշիվը, իսկ 89-րդ րոպեին Տերին առաջ մղեց "Չելսիին", և միայն մրցավարի ավելացրած ժամանակում Կլարկը փրկեց "Ասթոն Վիլլային":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 408 | Добавил: REAl | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Այժմ խոսենք  գերմանական ակումբների տրանսֆերների մասին.
Մյունխենգլադբախյան "Բորուսիան" շարունակում է ամրապնդել պաշտպանությունը. Մարտին Շտրանցլից հետո թիմը պայմանագիր է ստորագրել նորվեգացի Հովարդ Նորդվեյթի հետ:
"Քյոլնը" ձեռք է բերել լեհական "Լեխի" հարձակվողական ոճի կիսապաշտպան Սլավոմիր Պեշկոյին, բացի այդ թիմը համաձայնության է եկել ճապոնական "Հերոսիմա" ակումբի հետ ճապոնացի Տոմոակի Մակինիոյի տեղափոխման շուրջ:
Ռալֆ Ռագնիկը, ով համեստ "Հոֆֆենհայմը" գլխավորեց 4 տարի և այդ ընթացքում այդ թիմին դարձրեց բավականին ամուր կոլեկտիվ, հեռացել է թիմից:
Իսկ վերջում թեմայից մի փոքր շեղվելով` տեղափո ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 548 | Добавил: mu | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

"Հոֆֆենհայմի" բրազիլիացի ֆուտբոլիստը շուտով կմիանա իր նոր խաղընկերներին Դոհայում. տեղեկացնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը: Լուիս Գուստավոն ունիվերսալ ֆուտբոլիստ է և կարող է խաղալ պաշտպանության և կիսապաշտպանության կենտրոնում, ինչպես նաև ձախ եզրային պաշտպանի դիրքում: Իսկ ահա "Բավարիայի" նախագահ Կառլ Հանց Ռումենիգեն հայտարարել է, որ ձմռանը նոր խաղացողների այլևս պետք չէ սպասել: Ռումենիգեն դրանից առաջ հայտարարել էր, որ համոզված է, որ իրենք կունենան հարձակման գծի նոր խաղացող, ինչը Լուի վան Գալը մեկնաբանել է այսպես. "Այո, ես դրանում կասկած չունեմ, բայց դա կլինի ոչ թե նոր ֆուտբոլիստ, այլ դա կլինի Արյեն Ռոբենը":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 441 | Добавил: mu | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

"Վեստ Բրոմվիչի" դեմ տարած ծանրագույն հաղթանակից հետո "Յունայթեդում" սկսեցին խոսել "Էրնանդես փրկչի" մասին: "Երբ նա խաղադաշտում է, կարծես միշտ պետք է գոլ խփի",-նշել է Էվրան: Էրնանդեսը վերջին ամսվա ընթացքում գրեթե խաղադաշտ չէր դուրս գալիս Բերբատովի փայլուն մարզավիճակի և Ռունիի` անընդհատ աճող խաղի պատճառով: "Վեստ Բրոմվիչիի" դեմ Բերբին այնքան էլ հաջող չէր գործում, ինչի պատճառով Չիչերիտոն հնարավորություն ստացավ խաղադաշտ դուրս գալու: Իսկ թե ինչո՞վ են նման Սոլսկյայերը և Էրնանդեսը, հետևյալն է. նրանք երկուսն էլ "Մանչեսթեր" ժամանեցին որպես բոլորին անհայտ խաղացողներ և իրենց մեկնարկային հանդիպումներում գոլ խփեցին: Ոչ մի ֆուտբոլիստ "Յունայթեդի" պատմության մեջ այնքան գնդակ չի խփել փոխարինման դուրս գալով, որքան Սոլսկյաերը(28 գնդակ): Եվ եթե Էրնանդեսը շարունակի նույն ոգով, ապա այդ ռեկորդը ամենևին էլ անգերազանցելի չի լինի նրա համար:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 443 | Добавил: mu | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Անգլիայի հավաքականի դեբյուտանտ պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում անգլիական մի շարք ակումբներ, իսկ Սըր Ալեքսը դեմ չէր լինի ստորագրել ֆուտբոլիստի հետ պայմանագիր հենց ձմռանը, սակայն Հենդերսոնը հայտարարել է, որ այժմ մտադիր չէ հեռանալ "Սանդերլենդից". "Ես միշտ ցանկացել եմ խաղալ "Սանդերլենդում" և այժմ հաճույք եմ ստանում այս ակումբում անցկացրած յուրաքանչյուր վայրկանից",- եզրափակել է Հենդերսոնը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 453 | Добавил: mu | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Իտալական Sky պարբերականին տված հարցազրույցում "Միլանի" հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը նշել է, որ ցավում է Ռոնալդինիոյի համար. "Ես ցավում եմ, որ Ռոնալդինիոն կարող է լքել "Միլանը", քանի որ նա ինձ համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է և ես նրա հետ շատ քիչ ժամանակ եմ անցկացրել խաղադաշտում: Չգիտեմ, թե անձամբ Ռոնին ինչ կորոշի, բայց ես մեծ ուրախությամբ կխաղայի նրա հետ: Իսկ ինչ վերաբերում է Անտոնիո Կասսանոյին, ապա նա ստացել է մեծ հնարավորություն իր բարձր կարգը ցույց տալու համար, ուղղակի նա պետք է մի փոքր ժամանակ հետևի իր սննդին, որպեսզի նիհարի: Ինձ թվում է, որ մեր միջև ոչ մի միջադեպ տեղի չի ունենա":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 415 | Добавил: Hayk | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Անգլիական Tribalfootball պարբերականի տեղեկացմամբ հոլանդացի լեգենդար դարպասապահ Էդվին վան դեր Սարի որդին` Ջոնը, պայմանագիր է ստորագրել "Յունայթեդի" հետ: 11-ամյա Ջոնը, ով ի դեպ ևս դարպասապահ է, կխաղա "Մանչեսթերի Յունայթեդի" մինչև 12 տարեկանների թիմում:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 409 | Добавил: mu | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Իսպանական El Mundo Deportivo պարբերականը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ռեալի" ղեկավարության ուշադրության կենտրոնում է հայտնվել Մյունխենի "Բավարիայի" և Գերմանիայի ազգային հավաքականի գոլահար Միրոսլավ Քլոզեն, ով արդեն 32 տարեկան է: Հիշեցնենք, որ Գոնսալո Իգուայինի ծանր վնասվածքի պատճառով "սերուցքայինների" ղեկավարությունը ցանկանում է բարձրակարգ հարձակվող ձեռք բերել:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 406 | Добавил: Hayk | Дата: 03.01.2011 | Комментарии (0)

Իտալական "Յուվենթուսի" ղեկավարությունը որոշել է որոշակի ժամանակով հրաժարվել Լացաֆամայից և նրան վարձավճարով ցանկանում է տալ մի որևէ ակումբի, որտեղ ֆուտբոլիստը կլինի թիմի հիմնական ուժերից մեկը և ձեռք կբերի խաղային պրակտիկա: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Լացաֆաման խաղում էր "Պարմայի" կազմում, որը մրցաշրջանի ավարտից հետո աղյուսակում հանգրվանել էր 8-րդ հորիզոնականը: Հնարավոր է, որ Դավիթ Լացաֆաման հունվարից հանդես գա "Չեզենայի" կամ "Բրեշիայի" կազմում:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 408 | Добавил: Hayk | Дата: 03.01.2011 | Комментарии (0)