Home » 2011 » Հունվար » 3 » Արդյոք Կական կխաղա "Յունայթեդում"
19:38
Արդյոք Կական կխաղա "Յունայթեդում"
Բրազիլիացի հայտնի ֆուտբոլիստ Կական վերջին շրջանում գտնվում է եվրոպական գրանդների ուշադրության կենտրոնում: Կակայի ծառայություններով նախ հետաքրքրված էր "Ինտերը", ապա սկսեցին խոսել "Չելսիի" մասին, իսկ արդեն այսօր "Յունայթեդի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հնարավոր է իրականություն դառնա Կակայի տեղափոխումը: Անգլիական Steve Millar, Daily Star պարբերականները նախապատվությունը տալիս են հենց "Յունայթեդին": Հիշեցնենք, որ Կական այժմ ամբողջովին վերականգնվել է վնասվածքից, իսկ նրա տրանսֆերային գինը կազմում է 50 մլն եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 451 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0