Իսպանական «Վիլյառեալի» ղեկավարությունը պաշտոնապես ներկայացրել է թիմի նոր անդամ, բրազիլացի պաշտպան Սիսինյոյին։ 30-ամյա
բրազիլացին իտալական «Ռոմայից» վարձավճարի հիմունքներով տեղափոխվել է «Վիլյառեալ»։
Ֆուտբոլիստն արդեն անցել է բժշկական զննումը և ստորագրել պայմանագիրը։ Ավելին Սիսինյոն անցկացրել է իր առաջին մարզումը նոր թիմում և,
հնարավոր է, որ կհայտնվի «Վիլյառեալի» հայտում Իսպանիայի առաջնության 19-րդ
տուրի շրջանակներում «Օսասունայի» կայանալիք խաղում։
|
Հայաստանի հավաքականի թեկնածու-հարձակվող
Հովհաննես Գոհարյանը 2010թ. մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրեց
Երևանի «Փյունիկում»` դառնալով ՀՀ չեմպիոն։ Հայաստանի առաջնության ավարտից հետո Գոհարյանը
վերադարձավ Բելառուս, որովհետև նրա տրանսֆերը պատկանում է տեղի չեմպիոն "ԲԱՏԷ"-ին։ Ներկայումս բելառուսական ակումբի պաշտոնական կայքում Հովհաննես Գոհարյանի
անունը բացակայում է խաղացողների ցանկից. նա դեռևս գտնվում է ձմեռային արձակուրդում։ Հիշեցնենք, որ "ԲԱՏԷ"-ն շարունակում է պայքարը "Եվրոպայի լիգայի" խաղարկությունում, որտեղ փլեյ-օֆֆում հանդես գալու իրավունք է նվաճել։
|
Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան առաջիկա կիրակի օրը` "Մալագայի" հետ
խաղում, հնարավորություն ունի գերազանցելու կատալոնյան ակումբի ևս մի ռեկորդ:
Բանն այն է, որ "Բարսելոնան" Գվարդիոլայի գլխավորությամբ արդեն 27
հանդիպում է, ինչ բոլոր մրցաշարերում պարտություն չի կրել, այսինքն՝ ճիշտ այնքան, որքան
կարողացել է թիմն անպարտելի մնալ 37 տարի առաջ՝ Ռինուս Միխելեսի
գլխավորությամբ:
|
Բրազիլացի հայտնի մասնագետ Լեոնարդոն չնայած երկար տարիներ հանդես է
եկել "Միլանում", ինչպես նաև մարզել այդ թիմը, վերջերս ստանձնեց "" գլխավոր
մարզչի պաշտոնը: "Միլանի" բրազիլացի ֆուտբոլիստ Պատոն իրեն համարում է
ավելի հավատարիմ և նշում, որ ինքը երբեք չէր անի այդպիսի ընտրություն. «Դա մի մասնագիտություն է, որ անկանխատեսելիություն է պարունակում, և Լեոնարդոն կատարեց իր
ընտրությունը, որն անհրաժեշտ է հարգել: Ես պարզապես ցանկանում եմ հաղթել սև-կարմիր մարզաշապիկով այնքան ժամանական, որքան իմ ակումբը կցանկանա` այն հագնեմ:
Կգնայի՞ "Ինտեր": Երբե՛ք, ցանկանում եմ մնալ միայն "Միլանում"»:
Բրազիլացին խոսել է նաև իր ներկայիս մարզչի՝ Մասիմիլիանո Ալեգրիի
մասին. «Ալեգրին գիտի, թե ինչպես է պետք տրամադրել ֆուտբոլիստներին: Նա շատ լավ մարզիչ է,
և բոլորս ուրախ ենք, որ նրան ունենք»:
|
Անգլիական "Ասթոն Վիլայի" ֆրանսիացի 37-ամյա կիսապաշտպան Ռոբեր Պիրեսն առանձնանում է իր
թիմակիցներից, և չի ամաչում դրա մասին հպարտորեն արտահայտվելուց: Ամենօրյա
պարապմնունքները, մյուս ֆուտբոլիստների համեմատ, ունեն մի տարբերություն
«վիլացիների» կիսապաշտպան Պիրեսի համար, քանի որ նա ապրում է Լոնդոնում և այնտեղից ամեն
օր նրան տանում են Բիրմինհեմ մարզումների՝ մի թանկարժեք և հարմարավետ
լիմուզինով:
«Բիրմինգհեմը Լոնդոնից 100 մղոն հեռու է (160 կմ-ից ավել): Ամեն օր Լոնդոնից
դուրս եմ գալիս առավոտյան 07:45-ին և գրեթե երկու ժամ է տևում մինչև
հասնում եմ: Մարզվում ու սնվում եմ թիմի հետ և վերադառնում Լոնդոն: Դա է իմ
առօրյան: Սակայն ամենալավը վերադարձն է, քանի որ կարող եմ քնել և տուն
հասնել արդեն թարմացած վիճակում: Մեքենան ուղղակի հիանալի է, որում կա նաև
DVD, iPad և հեռախոս: Բողոքներ չունեմ»,-ասել է ֆրանսիացին:
...
Կարդալ ավելին
|
Ժոզե Մոուրինյոն միակ մադրիդիստը
չէր, որ մրցանակ ստացավ Ցյուրիխում: Այդ օրը` 2011թ.-ի հունվարի 10-ին, Քրիստիանո Ռոնալդուն ու Իկեր Կասիլյասը հայտնվել էին ՖԻՖԱ-ի
խորհրդանշական հավաքականում, որոնք ընտրվել էին 50.000 ֆուտբոլիստների որոշման համաձայն: Սա Կասիլյասի համար 2010թ.-ի ընթացքում վերջին մրցանակն
էր, որից առաջ նա արդեն ստացել էր "Ոսկե ձեռնոցը" ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնությունում
լավագույնը ճանաչվելու համար: Իկերը լավագույն դարպասապահ է ճանաչվել նաև ըստ "IFFHS-ի" և "L'Equipe" ամսագրերի: "Ես ուրախ եմ, որ գտնվում եմ
լավագույնների թվում",- ասաց դարպասապահը,-"Ես այս մրցանակը արդեն երկրորդ
տարին
...
Կարդալ ավելին
|
Անդրադառնանք երկու հետաքրքիր նյութի: 1. Անգլիական «Daily
Mirror» թերթը հավանական է համարում Էմանուել Ադեբայորի հայտնվելն «արքայական»
ակումբում` հավաստիացնելով, որ «Մանչեստեր Սիթին» մինչև հունիսի 30-ը
պատրաստ է տալ ֆոտբոլիստին ընդամենը 1.2 մլն. եվրոյով: Ադեբայորը դասվում է այն 3
առաջնային հավակնորդների շարքին (Բարիոսի և Կլոզեի հետ միասին), որոնց
փորձելու է ձեռք բերել «Ռեալի» ղեկավարությունը Իգուաինին փոխարեն, ով բաց է
թողնելու մրցաշրջանի մեծ մասը:
«Daily
Mirror»-ը արձանագրում է, որ «Ռեալի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեռևս
«Չելսիում» աշխատելիս է ցանկացել իր թիմում տեսնել Ադեբայորին, և այդ
ժամանակ «Արսենալում» հանդես եկող ֆուտբլիստի տրանսֆերին խոչընդոտեց միայն
նրա կողմից պահանջվող աշխատավարձի չափը, ինչը մտափոխ ա
...
Կարդալ ավելին
|
Հաշվի
առնելով այն, որ Գոնսալո Իգուաինը մինչև մայիս չի խաղա` «Ռեալի» ղեկավարությունը
Մոուրինյոյի հետ միասին կտրականապես մերժել են բոլոր այն առաջարկները, որ
վերաբերում են "Ռեալի" երիտասարդական թիմի հարձակվող Ալվարո Մորատային:
Մի քանի
օր առաջ «Խետաֆեն» «Ռեալին» առաջարկել էր մինչև հունիսի 30-ը վարձավճարով
Մորատային տալ իրենց, բայց ստացել է «Ռեաի» ղեկավարության մերժումը. ավելացնում է իսպանական AS-ը:
Նախագահը
խոսել է Վալդանոյի հետ ու ասել, որ չի նախատեսում գնել նոր հարձակվող
մինչև ամառ: Եթե Մոուրինյոն ցանկանում է նոր հարձակվող ունենալ թիմում, ապա
պետք է դիմի կանտերայի օգնությանը, որի կազմում ամենախոստումնալիցը, իհարկե, Ալվարո Մորատան է: Մորատայով հետաքրքրվում էր նաև «Ռասինգը»:
...
Կարդալ ավելին
|
Ինչպես
հաղորդում է պորտուգալական Record պարբերականը, «Բենֆիկան» ոչ մի բանակցություն չի սկսի
Կոենտրաոյին գնել ցանկացող թիմերի հետ մինչև ամառ, քանի որ առաջին հերթին սպասելու է
«Ռեալի» առաջարկին, որը կարող է կազմել մոտ 30 մլն եվրո:
«Ռեալն» իր համար
մեկ նպատակ է համարում այս ամառ Կոենտրաոյին գնելը, ում գործակալը, ի դեպ,
Խորխե Մենդեսն է, ով նաև պաշտպանում է Ռոնալդուի, Մոուրինյոյի, Պեպեի,
Կառվալյույի ու Դի Մարիայի շահերը:
Նույն թերթը նշում է նաև, որ տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 30 մլն եվրո, այնքան, որքան որ նշված է խաղացողի պայմանագրի մեջ:
Հավելենք, որԿոենտրաոն
...
Կարդալ ավելին
|
5 տարի և
5 օր ընդմիջումից հետո «Ռեալը» կրկին վայելեց 1/4 եզրափակչի
բերկրանքը: 2006 թվականի հունվարից այն կողմ «սերուցքայինները» չեն կարողանում
հաղթահարել մրցա-շրջանի 8 լավագույններին որոշող հանդիպումները` լինի դա
«Արքայական գավաթը», թե «Չեմպիոնների լիգան»: Երեկ` Մադրիդի
«Ատլետիկոյի» դեմ գավաթային դերբիի օրը, լրացավ 1830-րդ օրը: Մոուրինյոյի սաները հոյակապ հանձնեցին դժվարին քննությունը` հաղթելով 3-1 հաշվով մադրիդյան դերբիում: Նախ խաղի հաշիվը բացեց "Ատլետիկոյի" առաջատար Դիեգո Ֆոռլանը, որից հետո խաղի պատկերը փոխվեց. "Ռեալն" միտված էր դեպի մրցակցի դարպասը: Այդ ցանկությունը դարձավ իրականություն. Ռամոսի, Ռոնալդուի ու Օզիլի գոլերի շնորհիվ թիմը կամային հաղթանակ տոնեց: Բայց այժմ անդրադառնանք սկզբում նշված "ս
...
Կարդալ ավելին
|
2011 թվականի հունվարի 12-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Դեկտեմբերի 15-ին հրապարակված տարբերակի համեմատ
Հայաստանի ազգային ընտրանին պահպանել է իր դիրքը` զբաղեցնելով դասակարգման աղյուսակի 60-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնության չեմպիոնը` Իսպանիայի ազգային հավաքականը,
Հոլանդիայի ընտրանին երկրորդն է, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Գերմանիայի հավաքականը: Նշենք, որ դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի 2011թ.-ի փետրվարի 2-ին: Ստորև ներկայացված է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը 2011թ.-ի հունվարի 12-ի դրությամբ.
|
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի "Շախտյորի"
պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է, որ ամանորը դիմավորել է
Իտալիայում, որտեղ հասցրել է լինել Հռոմում և Վենետիկում ու թարմացնել իր
տպավորություններն այդ քաղաքներից: Հենրիխը նաև խոստովանել է, որ գերազանց
տրամադրությամբ է միացել ակումբի հավաքներին: "Հիանալի տրամադրությամբ եմ եկել և շատ եմ կարոտել բոլորին: Մրցաշրջանի
երկրորդ մասում ակնկալում եմ որքան հնարավոր է հեռու գնալ: Դա լավ արդյունք
կլիներ: Առաջնությունում, չնայած մեծ առավելությանը, պետք է պայքարել
մինչև վերջ: Կարևոր է նաև գավաթի խաղարկությունը: Բոլոր այս երեք
մրցաշարերն էլ կարևոր են մեզ համար",- ասել է Հենրիխ Մխիթարյանը:
|
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Արման և Արտավազդ Քարամյան եղբայրները կարող են իրենց ֆուտբոլային կարիրեան շարունակել Ռումինիայի առաջնության
բարձրագույն խմբի նորեկ "Մուրեշ" ակումբում. այս մասին տեղեկացնում է Gazeta
Sporturilor ռումինական պարբերականը: Այժմ ակումբը և ֆուտբոլիստները բանակցություններ են վարում: Հիշեցնենք, որ Քարամյանների վերջին ակումբը Ռումինիայում եղել է Ուրժիչենիի "Ունիրեան", և այժմ նրանք չեն խաղում որևէ թիմում: Նշենք նաև, որ "Մուրեշը" Ռումինիայի
առաջնության 20-րդ տուրից հետո գտնվում է 13-րդ հորիզոնականում:
|
Ամերիկյան "Ռեդ Բուլզ" ֆուտբոլային ակումբի ֆրանսիացի հարձակվող Թիերի Անրին "վերադարձել" է իր
հարազատ ակումբ՝ "Արսենալ". հենց այսպիսի հայտարարություն էր զետեղվել լինդոնյան ակումբի պաշտոնական կայքում: Լոնդոնյան ակումբի և Թիերի Անրիի միջև համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի,
ֆուտբոլիստը, մինչև ամերիկյան MLS-ի նոր մրցաշրջանի սկիզբը, իր մարզումները
կանցկացնի իր հարազատ թիմի հետ: Հիշեցնենք, որ ներկայումս Նյու Յորքի "Ռեդ Բուլզում" հանդես եկող Անրին
ֆուտբոլային փառահեղ ճանապարհ է անցել "Արսենալի" հետ: 33-ամյա ֆուտբոլիստը
լոնդոնյան ակումբում հանդես է եկել 1999-2007 թթ. և դարձել է 226 գոլի
հեղինակ:
|
Սանկտ Պետերբուրգի "Զենիթն" այս տարի ցանկանում է հաջողության հասնել "Եվրոպայի լիգայում", որի համար ռուսական ակումբի ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել ևս մեկ բարձրակարգ
հարձակվող: Այդ դիրքի համար ակումբի իտալացի գլխավոր մարզիչ Լուչիանո
Սպալետիի լավագույն թեկնածուն Գերմանիայի ազգային հավաքականի և գերմանական "Քյոլնի" հարձակվող Լուկաշ Պոդոլսկին է: Պոդոլսկիի տրանսֆերային արժեքը կազմում է 15 միլիոն եվրո. դա այն արժեքը չէ, որը ետ կանգնեցնի ռուսներին իրենց մտադրությանը հասնելու համար: Նշենք, որ Պոդոլսկին 25 տարեկան է, հանդես է գալիս աշխարհի լավագույն հավաքականներից մեկում,
տիրապետում է հուժկու հարվածների, որոնք լրացուցիչ ազդակ են ռուսների
համար, որպեսզի նրանք լրջորեն մտածեն նրան ձեռք բերելու մասին: Այս տրանսֆերի իրականություն դառնալու դեպքում մենք Ձեզ կտեղեկացնենք մեր կայքում:
|
|