11:41 Հայաստանի հավաքականը կրկին 60-րդ հորիզոնականում է | |
2011 թվականի հունվարի 12-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Դեկտեմբերի 15-ին հրապարակված տարբերակի համեմատ
Հայաստանի ազգային ընտրանին պահպանել է իր դիրքը` զբաղեցնելով դասակարգման աղյուսակի 60-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնության չեմպիոնը` Իսպանիայի ազգային հավաքականը,
Հոլանդիայի ընտրանին երկրորդն է, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Գերմանիայի հավաքականը: Նշենք, որ դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի 2011թ.-ի փետրվարի 2-ին: Ստորև ներկայացված է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը 2011թ.-ի հունվարի 12-ի դրությամբ. 1. Իսպանիա – 1887 (միավոր) 2. Հոլանդիա – 1723 3. Գերմանիա – 1485 4. Բրազիլիա – 1446 5. Արգենտինա – 1338 6. Անգլիա – 1195 7. Ուրուգվայ – 1152 8. Պորտուգալիա – 1090 9. Խորվաթիա – 1075 10. Եգիպտոս – 1036
13. Ռուսաստան – 982 20. Սլովակիա – 854 34. Ուկրաինա – 702
35. Իռլանդիա – 681 37. Բելառուս – 660 55. Լիտվա – 532
60. ՀԱՅԱՍՏԱՆ – 515 72. Վրաստան – 449 76. Լատվիա – 440
81. ՆՀՀ Մակեդոնիա – 418 84. Մոլդովա – 411 86. Էստոնիա – 386 97. Ադրբեջան – 343 108. Ուզբեկստան – 285 133. Թուրքմենստան – 173 137. Ղազախստան – 161 143. Տաջիկստան – 141 175. Ղրղզստան – 50
202. Անդորրա – 2 Հ.Գ. Տեղեկացնենք, որ շեղ տառերով գրված հավաքականները մեր ազգային հավաքականի հետ գտնվում են Եվրոպայի 2012թ.-ի առաջնության միևնույն խմբում: Attachments: Նկար 1 | |
|
Total comments: 0 | |