Home » 2011 » Հունվար » 25
Հոլանդացի հանրահայտ ֆուտբոլային գործիչ Յոհան Կրույֆն այսօր հայտարարել է, որ կցանկա-նար Ալվեշին տեսնել միայն կատալոնական "Բարսելոնայի" կազմում. "Կատալոնական ակումբի ներկայիս ղեկավարությունը փողի գերի է: Ղեկավարը հաստատ 25 մլն ֆունտ ստեռլինգի դիմաց կվաճառի Ալվեշին: Մենք կթուլանաք, բայց կուժեղանա "Սիթին", անգլիական թիմը ձեռք կբերի աշխարհի 10 լավագույն խաղացողներից մեկին: Բրազիացու գործակալը լավ մարդ չէ, ամեն ինչի մեղավորը նա է: Ամեն դեպքում պետք է հասկանալ, որ ֆուտբոլում կարևոր է նաև փողը, իսկ Ռոսելը ("կապտանռագույնների" գլխավոր ղեկավար) փող շատ է սիրում, ու ճիշտ կլինի հենց հիմա էլ վաճառել, այլապես Ռոսելը կկորցնի մեծ եկամուտներ: Մենք կարող ենք Դանիին ասել. "Ցտեսություն, շնորհակալություն ամեն ինչի համար": Բոլորին կարելի է փոխարինել ու վաճառել բացի մանչուկից` Մեսսիից": ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 390 | Добавил: Hayk | Дата: 25.01.2011 | Комментарии (0)

Հենց նոր Մադրիդի "Ռեալի" պաշտոնական կայքը հաստատեց, որ "սերուցքայինները" վարձավճարի հիմունքներով ձեռք են բերել անգլիական "Մանչեսթեր Սիթիի" տոգոցի հարձակվող Էմանուել Ադեբայորին: Ըստ համաձայնագրի` Ադեբայորն "արքայական" թիմի կազմում հանդես կգա մինչև հունիս, իսկ հետո կվերադառնա Մանչեսթեր:
Հիշեցնենք, որ Հիգուաինին կորցնելուց հետո Մոուրինյոյի տղաները կարիք ունեին բարձրակարգ հարձակվողի, իսկ Ադեբայորը, երևի թե, համապատասխանում է "Ռեալի" չափանիշներին: 
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 571 | Добавил: Hayk | Дата: 25.01.2011 | Комментарии (0)

Իտալական "Միլանի" շվեդ առաջատար հարձակվող Զլատան Իբրահիմովիչը "Չեզենայի" հետ հաղթական խաղից հետո (միլանցիներն հաղթել են 2-0 հաշվով, ու հանդիպման վերջին րոպեին վճռական գոլի հեղինակ էլ դարձել է հենց Զլատանը) իր տպավորություններով կիսվել է իտալական մամուլի աշխատակիցների հետ. "Մենք ցուցադրում ենք ինքնատիպ ռիթմ ու հոյակապ ֆուտբոլ, այնպիսին, որի մասին երազում էին մեր երկրպագուները: Մեզ հարկավոր է միայն հաղթել, մենք գագաթում ենք, իսկ լեռան լանջերին տեղի ունեցող իրադարձությունները մեզ ստիպում են ավելի լավ պատրաստվել ու տրամադրվել: Ինչքան շատ միավորներ հավաքենք, այնքան հանգիստ կլինի մեր վիճակը: Անկասկած մենք կտիրանանք Սկուդետտո ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 397 | Добавил: Hayk | Дата: 25.01.2011 | Комментарии (0)

Կատալոնական "Բարսելոնայի" բրազիլացի աջ եզրային պաշտպան Դանի Ալվեշը կրկին մամուլի ներկայացուցիչների հետ կայացած ասուլիսի ժամանակ անտարբեր չի անցել մադրիդյան "Ռեալի" աստղային հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի անվան կողքով. "Աշխարհի լավագույն խաղացող ճանաչվելու համար միայն լավ խաղալը բավարար չէ. այս մասին գիտեն բոլորը: Պետք է այնպես անել, որ քեզ շրջապատող մարդիկ քեզ սիրեն: Ռոնալդուն ունի հզոր պոտենցիալ, տեխնիկա, վար-պետություն, հռթիռային արագություն, բայց նա անթերի չէ: Ավելին` նրա թերություններն ավելի շատ են, քան դրական կողմերը: Ամենավատը նրա մեծամիտ բնավորությունն է. նա կարծում է, թե բոլորից լավն է: Իրականում բոլորից լավը մե ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 488 | Добавил: Hayk | Дата: 25.01.2011 | Комментарии (0)

Արքայական ակումբի սպորտային տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն շատ է տպավորվել կիրակի օրը Քարիմ Բենզեմայի ցույց տված խաղից. "Մենք կիրակի օրը երեք թանկարժեք միավոր ձեռք բերեցինք. հիմա դա է կարևորը: "Մալյորկայի" պես թիմերը շատ լավ պաշտպանվել գիտեն, այդ պատճառով էլ դժվար էր շատ գոլեր խփելը: Նման կարգի պաշտպանությունը գրեթե անխոցելի է: Հուրախություն մեզ` Քարիմն այդ խաղին գերազանց էր պատրաստվել ու հիասքանչ խաղաց, ցավոք, մի քանի լավ պահ էլ կորցրեց տղան: Ամեն դեպքում զգում եմ, որ տաղանդավոր է ու դեռ կապացուցի իր արժեքը: Մեզ համար հունվարը շատ դժվար է ստացվել, բայց մենք սրան սպասում էինք. Մոուրինյոյի պես պրոֆեսիոնալը գիտի, թե ինչպես է ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 411 | Добавил: Hayk | Дата: 25.01.2011 | Комментарии (0)

Անդրադառնանք եվրոպական ֆուտբոլում այսօր տեղի ունեցած մի քանի հետաքրքիր նորություն-ները: Նյութերը Ձեզ ենք ներկայացնում անդրադարձի տեսքով:
*** Ինչպես տեղեկացնում են Գերմանիայի սպորտային պարբերականները` Մյունխենի "Բավա-րիայի" հոլանդացի հենակետային կիսապաշտպան Մարկ վան Բոմելը մոտակա մի քանի ժամվա ընթացքում կժամանի Իտալիա` "Միլանի" հետ պայմանագիր կնքելու: Մյունխենյան թիմի ղեկա-վարությունը, բարձր գնահատելով հոլանդացու աշխատանքը, որոշել է Բոմելին "Միլան" թողնել առանց որևէ փոխհատուցում ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 398 | Добавил: Hayk | Дата: 25.01.2011 | Комментарии (0)

Իսպանական Marca պարբերականը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ռեալը" ցանկանում է մինչև մրցաշրջանի վերջը վարձավճարի տարբերակով ձեռք բերել "Մանչեսթեր Սիթիի" տոգոցի հարձակվող Էմանուել Ադեբայորին այն բանից հետո, երբ գերմանական "Համբուրգի" ղեկավարությունը մերժեց "սերուցքայինների"` Ռուդ վան Նիստելռոյին ձեռք բերելու առաջարկը:
Նշենք, որ "Ռեալի" ղեկավարությունը 2 մլն. եվրո էր առաջարկում հոլանդացի հարձակվողին ձեռք բերելու համար:
Տոգոյի ազգային հավաքականի հարձակվողի տեղափոխությունը "Ռեալի" համար ավելի շահավետ տարբերակ է, քանի որ "սերուցքայինների" ղեկավարությունը տոգոցի հարձակվողին շաբաթական կվճարի այն գումարի կեսը, որ ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 394 | Добавил: Hayk | Дата: 25.01.2011 | Комментарии (0)

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության համաշխարհային ֆեդերացիան(IFFHS) մի քանի օր առաջ հանրությանն է ներկայացրել վերջին 15 տարիների մարզիչների լավագույն տասնյակը: Լավագույն տասնյակի առաջին երկու հորիզոնականները զբաղեցրել են Անգլիայի "Պրեմիեր լիգայի" լավագուն մարզիչներ շոտլանդացի Սըր Ալեքս Ֆերգյուսոնը և ֆրանսիացի Արսեն Վենգերը, երրորդ հորիզոնականը զբաղեցնում է իտալացի մասնագետ Մարչելո Լիպին, որը 2006թ.-ին Գերմանիայում կայացած աշխարհի առաջնությանը Իտալիային դարձրել է աշխարհի չեմպիոն:
Նշենք, որ Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ըստ IFFHS-ի աշխարհում 5-րդն է:

                     Վ ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 448 | Добавил: Hayk | Дата: 25.01.2011 | Комментарии (0)

Իսպանական Marca պարբերականը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ռեալի" ղեկավարությունը և մարզչական կազմը դեռ չի մոռացել իտալական "Ինտերի" բրազիլացի պաշտպան Դուգլաս Մայկոնին:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ մի շարք լրատվամիջոցներ խոսում էին այն մասին, որ բրազիլացի պաշտպանը կարող է տեղափոխվել Մադրիդի "Ռեալ": Այժմ արդեն Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն էլ է ցանկանում իր ակումբում տեսնել բրազիլացուն և լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ պորտուգալացի մասնագետը նշել է, որ ցանկանում է "սերուցքայինների" կազմում տեսնել Մայկոնին, որը, շատ մեծ հավանականությամբ, կփոխարինի Սերխիո Ռամոսին, քանի որ Ռամոսը վերջին ժամանակներս ըդհարումների մեջ է ակումբի մի քանի ֆուտբոլիստների հետ և մոտ ժամանակներս ցանկանում է հեռանալ "Ռեալից":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 455 | Добавил: Hayk | Дата: 25.01.2011 | Комментарии (0)