Home » 2011 » Հունվար » 25 » Զլատանին "լանջերը" չեն հետաքրքրում
22:29
Զլատանին "լանջերը" չեն հետաքրքրում
Իտալական "Միլանի" շվեդ առաջատար հարձակվող Զլատան Իբրահիմովիչը "Չեզենայի" հետ հաղթական խաղից հետո (միլանցիներն հաղթել են 2-0 հաշվով, ու հանդիպման վերջին րոպեին վճռական գոլի հեղինակ էլ դարձել է հենց Զլատանը) իր տպավորություններով կիսվել է իտալական մամուլի աշխատակիցների հետ. "Մենք ցուցադրում ենք ինքնատիպ ռիթմ ու հոյակապ ֆուտբոլ, այնպիսին, որի մասին երազում էին մեր երկրպագուները: Մեզ հարկավոր է միայն հաղթել, մենք գագաթում ենք, իսկ լեռան լանջերին տեղի ունեցող իրադարձությունները մեզ ստիպում են ավելի լավ պատրաստվել ու տրամադրվել: Ինչքան շատ միավորներ հավաքենք, այնքան հանգիստ կլինի մեր վիճակը: Անկասկած մենք կտիրանանք Սկուդետտոյին, քանի որ մեր տղաները գերազանց են հասկանում միմյանց":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 397 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0