Home » 2011 » Հունվար » 21
Անգլիական "Տոտենհեմի" ռուս հարձակվող Ռոման Պավլյուչենկոն չի շտապում նոր պայմանագիր ստորագրել թիմի հետ: Ռուսական լրատվամիջոցներին տված ասուլիսի ժամանակ նա ասել է."Ես ցանկություն չունեմ լքել թիմը, սակայն երբ անհասկանալի պատճառներով նստած եմ լինում պահեստայինների նստարանին, տրամադրությունս լավ լինել չի կարող: Ես գնդակ խփեցի Լոնդոնի "Չելսիի" դարպասը, սակայն հաջորդ հանդիպմանը նստած էի պահեստայինների նստարանին: Նման բան տեղի ունեցավ Դեֆոյի հետ անցած տուրում. խաղացողը երկու գնդակ ուղարկեց "Չարլտոնի" դարպասը, սակայն նստած էր պահեստայինների նստարանին "Յունայթեդի" հետ կայացած հանդիպմանը: Դա հավանաբար մեր մարզչի տակտիկան է: Ես ամեն դեպքում մարզումներին աշխատում եմ լավագույնս մարզվել և դրսևորել կարողություններս":
Իսկ լրագրողների այն հարցին, թե արդյոք Պավլյուչենկոն կվերադառնա ռուսական ակումբ, ֆուտբոլիստը միանշանակ պատասխանել է` ոչ: ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 403 | Добавил: mu | Дата: 21.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" էկվադորցի կիսապաշտպան Լուիս Անտոնիո Վալենսիան հնարավոր է ֆուտբոլային խաղադաշտ վերադառնա փետրվարի վերջին: Սըր Ալեքսը անհլիական Sky Sports պարբերականին տված ասուլիսի ժամանակ նշել է, որ Վալենսիան արագ տեմպերով վերականգնվում է և նրա վերադարձը շատ կօգնի "Յունայթեդին": Հիշեցնենք, որ Վալենսիան  ծանր վնասվածք էր ստացել սեպտեմբեր ամսին`"Գլասգոու Ռեյնջերսի" հետ հանդիպման ժամանակ կոտրելով ոտքը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 433 | Добавил: mu | Дата: 21.01.2011 | Комментарии (0)

Իսպանական Մադրիդի "Ռեալի" արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան  լուրջ ամբիցիաներով ֆուտբոլիստ է: Իսպանական "AS" պարբերականին տված հարցազրույցում արգենտինացի  ֆուտբոլիստը հայտարարել է, որ երազում է նվաճել "Ոսկե գնդակ" տիտղոսը:
"Իհարկե, ես երազում եմ այդպիսի պատվի արժանանալ: Մինչ այժմ ինձ նույնիսկ չի հաջողվել  թեկնածուների շարքում  լինել: Ես քրտնաջան աշխատում եմ: Պետք է ասել, որ "Ռեալ" տեղափոխվելուց հետո ես կատարելագործել եմ իմ խաղը շատ սպեկտորներում: Դա վերաբերում է ինչպես խաղի տակտիկական ընկալմանը, այնպես էլ պաշտպանությանը",-ասել է Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբ ... Կարդալ ավելին
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 441 | Добавил: Hayk | Дата: 21.01.2011 | Комментарии (0)

Այսօր՝ հունվարի 21-ին, 22 տարեկան դարձավ Հայաստանի ազգային հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով Դոնեցկի "Շախտյորում" կրում է 22 համարի մարզաշապիկը։
"Շախտյորի" պաշտոնական կայքն այս կապացությամբ գրում է. "Հայտնվելով "Շախտյորում"` Հենրիխը շատ արագ նվաճեց հանդիսատեսի համակրանքը և դարձավ ֆուտբոլային ընտանիքի անբաժան մասը։ Միշտ բարյացակամ է, ուրախ եւ պատրաստակամ, իրեն շրջապատողներին վարակում է դրական էմոցիաներով։ Սրտանց ցանկանում ենք հոբելյարին հաջողություններ և ամուր առողջություն"։
http//www.onlyfootball.ucoz.com ֆուտբոլային կայքը նույնպես միանում է Մխիթարյանին ուղղված շնորհավորանքնեերին ծննդյան տարեդարձի առիթով:
Прикрепления: Image 1
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 472 | Добавил: Hayk | Дата: 21.01.2011 | Комментарии (0)

Գերմանական Transfermarkt.de ֆուտբոլային կայքի տվյալներով Երևանի "Փյունիկի" հարձակվող Էդգար Մանուչարյանը Լվովի "Կարպատներ" է տեղափովել 550 հազար եվրոյի դիմաց։
Նշենք, որ Մանուչարյանն այսօր առավոտյան մեկնել է Լվով և առաջիկա օրերերին լվովյան ակումբի հետ կկնքի 1 տարվա պայմանագիր։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հանդես է եկել նաև հոլանդական "Այաքսում", "Հարլեմում" և "Ալպերդորնում"։

... Կարդալ ավելին

Прикрепления: Image 1
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 443 | Добавил: Hayk | Дата: 21.01.2011 | Комментарии (0)

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն ակտիվ բանակցություններ է վարում Ռուսաստանի Կրասնոդարի համանուն թիմի հետ։ Դանիական "Ռանդերսում" ելույթ ունեցող Մովսիսյանն այսօր առավոտյան Դանիայից ուղևորվել է Մոսկվա, որտեղից էլ կմեկնի Կրասնոդար։ Եթե կողմերն ընդհանուր հայտարարի գան, ապա վաղը հայ հարձակվողը պայմանագիր կկնքի "Կրասնոդարի" հետ։
"Կրասնոդարը" Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 2010թ. առաջնությունում գրավել է 5-րդ հորիզոնականը, սակայն ակումբի ղեկավարությունը երեկ դիմել է ՌՖՄ-ին՝ ցանկություն հայտնելով մասնակցել Ռուսաստանի 2011թ. "Պրեմիեր լիգային"։ Հայտնի է, որ մերձմոսկովյան "Սատուրնը" հրաժարվել է ելույթ ունենալ ուժեղագույնների խմբում, ուստի այժմ ռուսական "Պրեմիեր լիգայում" կա մեկ թափուր տեղ։ Մերձմոսկովյան թիմին փոխարինելու իրավունք ունի առաջին դիվիզիոնում 3-րդ տեղը գրաված "Նիժնի Նովգորոդը", ապա 4- ... Կարդալ ավելին
Прикрепления: Image 1
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 455 | Добавил: Hayk | Дата: 21.01.2011 | Комментарии (0)

Իսպանական Մադրիդի "Ռեալի" կիսապաշտպան Քրիշտիանո Ռոնալդուն իսպանական "Marca" պարբերականին տված հարցազրույցում ասել է, թե չի հասկանում, թե ինչու են որոշ մարդիկ իր մասին այս կամ այն կարծիքը կազմում: Բացի դրանից, նա նաև չի թաքցրել, որ լարված հարաբերություններ է ունեցել թիմի ավագ Իկեր Կասիլիասի հետ:
"Ես չեմ հասկանում, թե ինչու են որոշ մարդիկ ինձ  պորտաբույծ համարում: Ես հարգում եմ նրանց որոշումը, սակայն դա չի համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է Կասիլիասին, ապա իսկապես նրա հետ խնդիրներ ունեցել ենք, որի պատճառը Սառա Կարբոներոյի ասածներն էին: Ամեն դեպքում մենք հիմա խնդիրներ չունենք: Մենք խոսեցինք այդ  թեմայով և ամեն ինչ հարթեցինք",- ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 397 | Добавил: Hayk | Дата: 21.01.2011 | Комментарии (0)

Իտալական Միլանի "Ինտերի" պաշտպան Մարկո Մատերացին կարծում է, որ Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պետք է վերադառնա Միլան, քանի որ "Արքայական ակումբը" հրաժարվել է ուժեղացնել թիմի կազմը:
"Հիանալի կլիներ, եթե Լեոնարդոն և Մոուրինյոն միասին մարզեին թիմը,- Մատերացիի խոսքերն է մեջբերում Itasportpress-ը,- իմ կարծիքով, Մոուրինյոն մի օր վերադառնալու է":
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 464 | Добавил: Hayk | Дата: 21.01.2011 | Комментарии (0)

Իտալական Football Italia ռադիոկայանը տեղեկացնում է, որ իտալական Թուրինի "Յուվենթուսի" նախագահ Բեպե Մարոտան բանակցություններ է վարել իսպանական "Ատլետիկո" Մադրիդի ուրուգվայցի հարձակվող Դիեգո Ֆորլանի գործակալ Դանիել Բոլոտնիկովի հետ ուրուգվայցուն ձեռք բերելու համար: Բանակցությունները շարունակություն չեն ունեցել, քանի որ իսպանական ակումբի ղեկավարությունն ուրուգվայցու համար ցանկանում է ստանալ ահռելի գումարներ, իսկ "Ծեր սինյորան" այդպիսի գումարներ չի կարող տրամադրել, որպեսզի այս հունվարին կամ էլ գոնե հունիսին ձեռք բերի հարձակվողին:
Իսկ ինչ վերաբերում է "Սևիլյայի" բրազիլացի հարձակվող Լուիշ Ֆաբիանոյին, այս հարցում թուրինցիները ցանկանում են բրազիլացուն ձեռք բերել վարձակալական հիմուն ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 392 | Добавил: Hayk | Дата: 21.01.2011 | Комментарии (0)

Իսպանական Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն "Ատլետիկո" Մադրիդի հետ Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչում կայացած պատասխան խաղից հետո մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է, որ ինքը գոհ է մնացել իր տղաների խաղից: Մոուրինյոն ասել է. "Իմ տղաներն իրենց հիանալի դրսևորեցին խաղադաշտում: Նրանք արեցին այն ամենը, ինչը պետք էր հաջորդ փուլ դուրս գալու համար: Այս հանդիպումը շատ բարդ էր և մեզ, և "Ատլետիկոյի" համար: Սեփական հարկի տակ "Ատլետիկոյի" նկատմամբ տոնած 3:1 հսշվով հաղթանակից հետո այս խաղում մենք որոշեցինք այլ ֆուտբոլ խաղալ, քանի որ գիտեինք, որ եթե գնդակ բաց չթողնենք, ապա անպայման կհայտնվենք Իսպանիայի գավաթի հաջորդ փուլում: Գավաթային խաղերը միշտ էլ խորհրդավոր են լինում, քանի որ այդ հանդիպումներում ամեն ինչ կարող է որոշվել խաղի վերջին վայրկյաններին":
Հիշեցնենք, որ երեկ Մադրիդի "Ռեալն" "Ատլետիկոյի" "Վիսենտե Կալ ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 426 | Добавил: Hayk | Дата: 21.01.2011 | Комментарии (0)

Կամաց-կամաց մոտենում է հունվարյան տրանսֆերային շրջանի ավարտը, և Եվրոպայում հասունանում է մի տրանսֆեր, որը կարող է լինել ամենանշանակալին հունվարյան այս շրջանի ընթացքում, քանի որ ըստ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների իսպանական Մադրիդի "Ռեալն" ու անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" մտադիր են փոխանակել Սերխիո Ռամոսին և Պատրիս Էվրային:
Նշվում է, որ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը շատ է հավանում Ռամոսին և պատրաստ է անելու ամեն ինչ` նրան ձեռք բերելու համար: Մյուս կողմից այս օրերին խոսվում է, որ Ռամոսն ընդհարվել է Ռոնալդույի հետ և ցանկանում է տեղափոխվել անգլիական "Պրեմիեր լիգա":
Ռամոսի նկատմամբ հետաքրքրություն է ցույց տվել նաև Լոնդոնի ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 431 | Добавил: Hayk | Дата: 21.01.2011 | Комментарии (0)

Սերխիո Բուսկետսի հետ պայմանագիրը երկարացնելուց հետո լատալոնյան "Բարսելոնայի" ղեկավարությունն իր ուշադրությունը կենտրոնացրել է թիմի արժեքավոր ֆուտբոլիստի` եզրային պաշտպան Դանի Ալվեշի վրա և ցանկանում է նրան ևս երկար ժամանակ պահել ակումբում:
Նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունները բրազիլացի ֆուտբոլիստի գործակալի և Սուբիսարետայի միջև անցնում են բավականին ջերմ մթնոլորտում և կարելի է ասել, որ ամեն ինչ պատրաստ է ստորագրման համար:
Հիշեցնենք, որ վերջերս կատալոնյան ակումբի ղեկավարությունը չէր ցանկանում տեղի տալ Ալվեշի պահանջի առաջ և նրան վճարել տարեկան շուրջ մեկ ու կես միլիոն եվրո աշխատավարձ. ավելի աշխատավարձ, քան նա ստանում է: Ի՞նչ համաձայնության են եկել կողմերն այդ հարցում, դեռևս պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ "Բա ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 429 | Добавил: Hayk | Дата: 21.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" և Անգլիայաի ազգային հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին ընդունել է, որ "Բարսելոնան" այս մրցաշրջանում բոլոր ֆուտբոլային ակումբների մեջ ցուցադրում է լավագույն խաղը և եթե որևէ ակումբ հույս ունի հաղթանակի հասնել "Չեմպիոնների լիգայում", ապա պետք է հաղթանակի հասնի "Բարսելոնայի" նկատմամբ:
"Դա մի ֆանտաստիկ ակումբ է և այն նման է նախկին տասնամյակի վերջավորության "Ռեալին" և "Մաչեսթեր Յունայթեդին": Նրանց ցուցադրած խաղին հետևելուց պարզապես հիանում ես: Իմ կարծիքով, եթե ինչ-որ թիմ հաղթի "Բարսելոնային", ապա կարող է ասել, որ ունի բավականին մեծ հույսեր "Չեմպիոնների լիգայի" գավաթը նվաճելու համար",- ասել է Ռունին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 407 | Добавил: Hayk | Дата: 21.01.2011 | Комментарии (0)

"Մանչեսթեր Յունայթեդի" վետերան կիսապաշտպան Փոլ Սքոուլզը արդեն լիովին վերականգնվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել "Բիրմինհեմի" դեմ կայանալիք հանդիպմանը: Փոլ Սքոուլզի մասին իր կարծիքն է հայտնել նրա երիտասարդ խաղընկեր Լուիշ Նանին. "Փոլ Սքոուլզը լավագույն խաղացողն է, ում հետ ես երբևէ խաղացել եմ: Նա ֆանտաստիկ փոխանցումներ է կատարում աջ, ձախ, հետո տեղափոխվում առաջ ու օգնում խաղընկերներին": 
Նման խաղացողին թիմը, սակայն, վաղ թե ուշ պետք է հրաժեշտ տա: Նրա խաղընկեր Ռայան Գիգզին "Յունայթեդը" պատրաստվում է առաջարկել ևս մեկ տարվա պայմանագիր: Սքոուլզի դեպքում առայժմ շատ հարցեր կան, չնայած Սքոուլզը շատ լավ մրցաշրջան է անցկացնում:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 423 | Добавил: mu | Дата: 21.01.2011 | Комментарии (0)