20:31 Պավլյուչենկոն առայժմ չի համաձայնել | |
Անգլիական "Տոտենհեմի" ռուս հարձակվող Ռոման Պավլյուչենկոն չի շտապում նոր պայմանագիր ստորագրել թիմի հետ: Ռուսական լրատվամիջոցներին տված ասուլիսի ժամանակ նա ասել է."Ես ցանկություն չունեմ լքել թիմը, սակայն երբ անհասկանալի պատճառներով նստած եմ լինում պահեստայինների նստարանին, տրամադրությունս լավ լինել չի կարող: Ես գնդակ խփեցի Լոնդոնի "Չելսիի" դարպասը, սակայն հաջորդ հանդիպմանը նստած էի պահեստայինների նստարանին: Նման բան տեղի ունեցավ Դեֆոյի հետ անցած տուրում. խաղացողը երկու գնդակ ուղարկեց "Չարլտոնի" դարպասը, սակայն նստած էր պահեստայինների նստարանին "Յունայթեդի" հետ կայացած հանդիպմանը: Դա հավանաբար մեր մարզչի տակտիկան է: Ես ամեն դեպքում մարզումներին աշխատում եմ լավագույնս մարզվել և դրսևորել կարողություններս": Իսկ լրագրողների այն հարցին, թե արդյոք Պավլյուչենկոն կվերադառնա ռուսական ակումբ, ֆուտբոլիստը միանշանակ պատասխանել է` ոչ:
| |
|
Total comments: 0 | |