Home » 2011 » Հունվար » 15
Արդեն այսօր Եվրոպայում լուրեր են շրջանառվում այն մասին, որ "Մադրիդի Ռեալը" ցանկանում է վերադարձնել հոլանդացի լեգենդար հարձակվող Ռուդ Վան Նիստելռոյին: Գերմանական Kicker-ի տեղեկացմամբ, որը ի դեպ Գերմանիայի ամենահեղինակավոր պարբերականներից է, Նիստելռոյը պահանջել է "Համբուրգի" ղեկավարությանը իրեն բաց թողնել Մադրիդ, հակառակ դեպքում ինքը չի խաղա գերմանական ակումբի կազմում: Նիստելռոյը "Ռեալում" խաղացել է 2006-2010թթ.-ին, և չնայած առողջական խնդիրներին, 96 անցկացրած հանդիպումներում խփել է 64 գնդակ: Նիստելռոյը Ֆլորենտինո Պերեսի համար գրեթե իդեալական տարբերակ է ով չի ցանկանում մեծ գումարներ ծախսել հարձակվող ձեռք բերելու համար: Ռուդը կարող է խաղալ թե  Չեմպիոնների լիգայում, թե առաջնությունում:
Հոլանդացի ծերուկը կարող է փոխարինել Կարիմ Բենզեմային, ով այդքան տգեղացնում է "Ռեալի" բավականի հմայիչ ֆուտբոլը: ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 459 | Добавил: mu | Дата: 15.01.2011 | Комментарии (0)

Վաղը կայանալիք Անգլիական Պրեմիեր լիգայի կենտրոնական հանդիպմանը վերոնշված խաղացողները հավանաբար պատրաստ կլինեն:
Հիշեցնենք, որ Ռունին չի խաղացել հունվարի մեկից, կապված ծնկի վնասվածքի հետ, իսկ ահա Վիդային Ֆերգյուսոնը հանգիստ էր տվել "Լիվերպուլի" դեմ գավաթային հանդիպման ժամանակ: "Վան Դեր Սարի դեպքում խնդիրը փոքր-ինչ բարդ է, սակայն հուսով եմ նա պատրաստ կլինի",-եզրափակել է Ֆերգին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 388 | Добавил: mu | Дата: 15.01.2011 | Комментарии (0)

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանն ու Կառլեն Մկրտչյանը, ովքեր այս օրերին մասնակցում են Կրասնոդարի «Կուբանի» ուսումնամարզական հավաքին, առաջին հանդիպումն են անցկացրել թիմի հիմնական կազմում:
Երեկ Մոսկվայի «Լոկոմոտիվի» փոխարինող կազմի դեմ խաղում նրանք խաղադաշտ են դուրս եկել մեկնարկային կազմում: Այդ խաղում «Կուբանը» կամային հաղթանակ է տարել 3-1 հաշվով: Ավելին 40-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը գրավել է մրցակցի դարպասը, սակայն մրցավարը չի արձանագրել այն` հայազգի հարձակվողի մոտ արձանագրելով խաղից դուրս վիճակ:
Հավելենք, որ Գևորգ Ղազարյանը խաղացել է 10 համարի մարզաշապիկով, իսկ Կառլեն Մկրտչյանը` 8:
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 449 | Добавил: Hayk | Дата: 15.01.2011 | Комментарии (0)

Համաշխարհային ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS, հրապարակել է 2010թ.-ի լավագույն ռմբարկուների ցուցակը, որում ընդգրկվել են միջազգային ասպարեզում ամենից շատ գոլերի հեղինակ դարձած ֆուտբոլիստները: Այդ ցուցակում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով 8 գոլով զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը: Յուրան 2010 թվականի ընթացքում երեք գոլ խփել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում և հինգ անգամ աչքի է ընկել "Ռանդերսի" կազմում  "Եվրոպա լիգայի" շրջանակներում:
Прикрепления: Image 1
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 434 | Добавил: Hayk | Дата: 15.01.2011 | Комментарии (0)

Ուրուգվահայ հարձակվող Խոակին Բոգոսյանը, որը հանդես է գալիս ավստրիական "Զալցբուրգ-Ռեդ Բուլզում", կարող է վերադառնալ Արգենտինա և կարիերան շարունակել "Ինդեպենդիենտե" ակումբում: Canchallena.com-ը տեղեկացնում է, որ արգենտինական ակումբը սկսել է բանակցություններ վարել Խոակինի տրանսֆերի շուրջ:
Բոգոսյանին իր թիմի շարքերում ցանկանում է տեսնել "Ինդեպենդիենտեի" գլխավոր մարզիչ Անտոնիո Մոհամեդը, որը նպատակ ունի "Լիբերտադորեսի գավաթի" հանդիպումներից առաջ ուժեղացնել թիմի հարձակման գիծը:
Прикрепления: Image 1
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 381 | Добавил: Hayk | Дата: 15.01.2011 | Комментарии (0)

Իտալական Tribalfootball.com պարբերականը տեղեկացնում է, որ "Յուվենթուսի" գործակալերը, ովքեր մինչ այժմ հետևում էին Անդրեյ Արշավինին, այժմ աչք են դրել "Արսենալի" ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրիի վրա և հետաքրքրված են նրանով: Մի քանի պարբերականների տեղեկացմամբ Նասրիի համար լոնդոնյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է ստանալ մոտ 30 մլն. ֆունտ ստեռլինգ: Նշվում է նաև, որ Նասրիին ցանկանում է ձեռք բերել նաև իսպանական "Բարսելոնան":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 437 | Добавил: Hayk | Дата: 15.01.2011 | Комментарии (0)

Իտալական Football Italia պարբերականը տեղեկացնում է, որ իսպանական "Բարսելոնայի" արգենինացի պաշտպան Գաբրիել Միլիտոն վարձավճարի տարբերակով տեղափոխվել է իտալական "Նապոլի": Արգենտինացի պաշտպանը հեռացել է կատալոնյան ակումբից, քանի որ տեղ չեր գտնում "կապտանռնագույնների" հիմնական կազմում: Որոշ ժամանակ առաջ խոսվում էր այն մասին. որ Միլիտոն հնարավոր է տեղափոխվի անգլիական "Վեսթ Հեմ" կամ "Բլեքբերն" կամ էլ իտալական "Ջենոա": Սպասվում է, որ Միլիտոն մոտ ժամանակներս իտալական ակումբի հետ կկնքի պայմանագիր:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 456 | Добавил: Hayk | Дата: 15.01.2011 | Комментарии (0)

Գերմանական AP պարբերականը տեղեկացնում է, որ գերմանական "Բավարիայի" գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոստացել է, որ 2010/2011 մրցաշրջանի երկրորդ խաղաշրջանում շանս կտա խաղերին մասնակցել ակումբի 22-ամյա դարպասապահ Թոնաս Քրաֆտի: Թոմասն այս մրցաշրջանում դեռ խաղադաշտ դուրս չի եկել, իսկ մրցաշրջանի առաջին մասում բոլոր խաղերին "Բավարիայի" դարպասը գոլերից պաշտպանել է 36-ամյա դարպասապահ Հանս Յորգա Բուտտը: Այս ձևով Թոմասը "Բավարիայի" կազմում "Վոլսբուրգի" դեմ խաղում դուրս կգա խաղադաշտ հիմանական կազմի հետ մեկտեղ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 454 | Добавил: Hayk | Дата: 15.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" հարձակվող Քրեյգ Բելամին, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս "Կարդիֆ Սիթիի" կազմում, մի քանի օր առաջ  ձերբակալվել է Կարդիֆի ոստիկանների կողմից: Ոստիկանները նրան ձերբակալել են երկու տղամարդկանց վրա հարձակում գործելու համար: Անգլիական AP պարբերականի տեղեկացմամբ պատահարը տեղի է ունեցել կիրակի առավոտյան վալիական մայրաքաղաքում, որից հետո երկու տղամարդ ներկայացել են ոստիկանական տեղամաս և ոստիկաններին տեղեկացրել է պատահարի մասին: Նշենք, որ Բելամին գրավի դիմաց ազատ է արձակվել:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 411 | Добавил: Hayk | Дата: 15.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Ասթոն Վիլայի" գլխավոր մարզիչ Ժերար Ուլյեն հաստատել է այն լուրը, որ ակումբը հետաքրքրված է ֆրանսիական "Լիոնի" կամերունցի կիսապաշտպան Ժուան Մակունով և ցանկանում է ձեռք բերել 27-ամյա ֆուտբոլիստին:
Ուլյեն հայտնել է, որ Մակունը շատ փորձառու ֆուտբոլիստ է, և իրենք հենց այդպիսի ֆուտբոլիստի կարիք ունեն, ով նաև երկու տարբեր ակումբների կազմում խաղացել է "Չեմպիոնների լիգայում":
 Անգլիական Sportinglife պարբերականի տեղեկացմամբ Ուլյեն մոտ օրերս կմեկնի Ֆրանսիա և "Լիոնի" ղեկավարության հետ կքննարկի Մակունի տրանսֆերը:
Սպասվում է, որ կողմերը կհամաձայնվեն 6 մլն. ֆունտ ստեռլինգի շրջակայքում:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 475 | Добавил: Hayk | Дата: 15.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Վեսթ Հեմի" ղեկավարությունը մի քանի օր առաջ քննարկել է ակումբի այժմյան վիճակը և ակումբին ճգնաժամից դուրս բերելու ուղիներ է փնտրում: Քննարկման ժամանակ խոսվել է նաև իսրայելցի գլխավոր մարզիչ Ավրահամ Գրանտին հեռացնելու կամ չհեռացնելու մասին: Ղեկավարությանը հատկապես դուր չի եկել այն, որ "Վեսթ Հեմը" 0:5 հաշվով պարտվել է "Նյուքասլից", չնայած այդ պարտությունը միակն է վերջին 7 խաղերում: Անգլիական The Daily Mail պարբերականի տեղեկացմամբ "ՎեսթՀեմի" ղեկավարությունը որոշել է մարզչին որոշ ժամանակ տալ. ղեկավարությունը հույս ունի, որ շատ կարճ ժամանակում Ավրահամը կկարողանա "մրճահարներին" դուրս բերել ճգնաժամից:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 493 | Добавил: Hayk | Дата: 15.01.2011 | Комментарии (0)

Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանն արդեն մի քանի օր է` փորձաշրջան է անցնում Լեհաստանի առաջնության բարձրագույն խմբի ներկայացուցիչ Վրոցլավի «Սլասկ» ակումբի կազմում:

Ռոբերտն արդեն առաջին մարզումն է անցկացրել թիմի կազմում, և մեծ հավանականություն կա, որ նա կմասնակցի շաբաթ օրը կայանալիք ստուգողական խաղին:

Հիշեցնենք, որ Արզումանյանը գործող պայմանագիր ունի դանիական «Ռանդերսի» հետ, սակայն ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով հանդես  չի գալիս սկանդինավյան թիմի կազմում:

Ավելացնենք, որ «Սլասկը» Լեհաստանի նախորդ առաջնությունում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը, իսկ այս մրցաշ ... Կարդալ ավելին

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 429 | Добавил: Hartsat | Дата: 15.01.2011 | Комментарии (0)

Ռուսաստանի Սոչի քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող Դիլիջանի «Իմպուլսն» երեկ իր առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել։ Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը 1։1 հաշվով է ավարտել Օրենբուրգի «Գազովիկ» թիմի հետ մրցավեճը: Նշենք, որ "Գազովիկն" իրավունք է ստացել մասնակցելու Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությանը։
Առաջին խաղակեսում ռուսական ակումբը 11մ-ի շնորհիվ է բացել խաղի հաշիվը, իսկ հետագայում դիլիջանցիներին հաջողվել է խփել պատասխան գնդակը։
Հարկ ենք համարում նշել, որ հունվարի 17-ին «Իմպուլսը» մրցելու է «Վոլգար Գազպրոմի» հետ, որը Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 2010թ. առաջնությունում գրավել է 9-րդ հորիզոնականը։
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 422 | Добавил: Hartsat | Дата: 15.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Մանչեսթեր Սիթիի"  պարագվայցի հարձակվող  Ռոկե Սանտա Կրուսը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ տրվել է "Բլեքբերնին":

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը չէր կարողանում հայտնվել "քաղաքաբնակների" հիմնական կազմում` խաղալով Պրեմիեր լիգայի ընդամենը մեկ խաղում:

Հիշեցնենք, որ մինչ 2009թ-ին "Սիթի" տեղափոխվելը Սանտա Կրուսը երկու մրցաշրջան խաղացել է հենց "Բլեքբերնում": Մինչ այդ նա ելույթ է ունեցել նաև գերմանական "Բավարիայում" և Պարագվայի "Օլիմպում":

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 423 | Добавил: Hartsat | Дата: 15.01.2011 | Комментарии (0)

Բոսնիացի հարձակվող Միրկո Վուչինիչը կարող է լքել "Ռոման” և տեղափոխվել անգլիական "Լիվերպուլ”, եթե դրան դրդի հռոմեական ակումբի բյուջեն:

27-ամյա Միրկոն  համարվում է հռոմեական թիմի անձեռնմխելի ֆուտբոլիտսներից մեկը, բայց "Ռոմայի” ֆինանսական խնդիրները ստիպում են Վուչինիչին խնդրի լուծման այլ ուղիներ փնտրել:  

Միևնույն ժամանակ "Լիվերպուլը” կայուն հետաքրքրություն է դրսևորում հռոմեացիների հարձակվողի հանդեպ և պատրաստ է գնել Վուչինիչին, եթե նման հնարավորություն ընձեռնվի:
Հավելենք, որ բոսնիացու տրանսֆերը գնահատվում է մոտ 18 մլն եվրո:
... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 415 | Добавил: Hartsat | Дата: 15.01.2011 | Комментарии (0)

Ռուսական Պրեմիեր լիգայի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկը` պետերբուրգյան "Զենիթի” պորտուգալացի կիսապաշտպան Դանին, հայտարարել է, որ ուզում է լքել Ռուսաստանը և տեղափոխվել իր համար հարազատ Պորտուգալիայի առաջնություն: 

Դանին կարճ, բայց անկեղծ հարցազրույց է տվել  A Bola սպորտային պարբերականին: 27-ամյա ֆուտբոլիստը պարզ ակնարկել է, որ ցանկանում է փոխել ակումբը. "Պորտուգալական "Բենֆիկա” կամ "Պորտու”`սրանք են իմ նախընտրությունները: Այս ակումբները միշտ պայքարում են տիտղոսների համար, մասնակցում են եվրոպական մրցաշարերին: Ներկա պահին "Զենիթն” առաջարկում է ինձ չորս տարով երկարաձգել պայմանագիրը, բայց դուք արդեն գիտեք` ինչ եմ ես ցանկանում":

Իսկ հարցազրույցի վերջում Դանին հավելել է. ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 420 | Добавил: Hartsat | Дата: 15.01.2011 | Комментарии (0)

Մադրդի "Ռեալի" սպորտային տնօրեն Խորխե Վալդանոն երեկ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց, որ ամեն դեպքում թիմն ուժեղացման կարիք է զգում հարձակման գծում: Նա նշեց. «Մենք հիմա ուսումնասիրում ենք տրանսֆերային շուկան Իգուաինին փոխարինող գտնելու համար: Մենք փնտրում ենք կենտրոնական հարձակվող, ով մեզ կկարողանա օգնել առաջիկա 6 ամիսների ընթացքում»:

Ապա Վալդանոն անդրադարձավ "սերուցքային" ֆուտբոլիստներին. «Օզիլն ամեն պահի կարող է տեմպ տալ գրոհին ու շատ է մասնակցում գրոհներին: Նա երիտասարդ է ու դեռևս նոր է եկել իսպանական "Լա լիգա": Նա մեծ հնարավորություններ ունի առաջադիմելու համար, իսկ ահա Կրիշտիանուն ու Կասիլյասը մեր թիմի համար շատ կարևոր խաղացող են ու հույս ունենք, որ մոտ ապագայում նրանք "Ոսկե Գնդակ" կստանան: Մոուրինյոն նույնպես արել է ամեն ինչ, որ դառնա լավա ... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 547 | Добавил: Hartsat | Дата: 15.01.2011 | Комментарии (0)