Home » 2011 » Հունվար » 15 » "Իմպուլսը" 2011թ. սկսում է ոչ-ոքիով
08:03
"Իմպուլսը" 2011թ. սկսում է ոչ-ոքիով
Ռուսաստանի Սոչի քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող Դիլիջանի «Իմպուլսն» երեկ իր առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել։ Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը 1։1 հաշվով է ավարտել Օրենբուրգի «Գազովիկ» թիմի հետ մրցավեճը: Նշենք, որ "Գազովիկն" իրավունք է ստացել մասնակցելու Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությանը։
Առաջին խաղակեսում ռուսական ակումբը 11մ-ի շնորհիվ է բացել խաղի հաշիվը, իսկ հետագայում դիլիջանցիներին հաջողվել է խփել պատասխան գնդակը։
Հարկ ենք համարում նշել, որ հունվարի 17-ին «Իմպուլսը» մրցելու է «Վոլգար Գազպրոմի» հետ, որը Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 2010թ. առաջնությունում գրավել է 9-րդ հորիզոնականը։
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 422 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0