Home » 2011 » Հունվար » 27
Կատալոնական "Բարսելոնայի" պաշտոնական կայքն այսօր առավոտ տեղեկություն է տարածել, որ թիմի ղեկավարությունը համաձայնության է հասել իսպանացի հենակետային կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հետ պայմանագրի երկարաձգման հարցում: Այսուհետ աշխարհի չեմպիոնը "կապտանռ-նագույնների" կազմում հանդես կգա մինչև 2015թ.` տարեկան աշխատելով 2 անգամ ավելի աշխատավարձ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 580 | Добавил: Hartsat | Дата: 27.01.2011 | Комментарии (0)

Գերմանական գրանդ "Բավարիայի" ֆրանսիացի աստղ Ֆրանկ Ռիբերին վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 3 շաբաթ ժամանակահատվածով: Ֆրանսիացի կիշապաշտպանը "Վոլֆսբուրգի" հետ խաղում թեթևակի վնասվածք էր ստացել, որը խորացել է մարզումների ժամանակ: Մյունխենյան թիմի մարզիչ վան Գալը հույս է հայտնել, որ Ռիբերին կհասցնի մարզավիճակ ձեռք բերել մինչև "Ինտերի" հետ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 444 | Добавил: Hartsat | Дата: 27.01.2011 | Комментарии (0)

Մադրիդի "Ռեալի" մալիացի հենակետային կիսապաշտպան Մահմադու Դիարրան վարձավճարային հիմունքներով մինչև այս մրցաշրջանի վերջը հանդես կգա ֆրանսիական "Մոնակոյում": Մալիացին վերջին շրջանում չի կարողանում ընդհանրապես ընդգրկվել Մոուրինյոյի թիմում, այդ պատճառով էլ որոշել է հեռանալ "գալակտիկոսների" կազմից:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 482 | Добавил: Hartsat | Дата: 27.01.2011 | Комментарии (0)

Գերմանիայի ազգային հավաքականի ու բրեմենյան "Վերդերի" 26-ամյա կենտրոնական պաշտպան Պեր Մերտեզակերի տրանսֆերը Լոնդոնի "Արսենալ" այս ձմեռ հաստատ տեղի չի ունենա: "Երաժիշտների" ղեկավարությունը մեծ ցանկություն ունի թիմի կազմն ուժեղացնելու ու մյուս մրցաշրջանում բարձր նպատակներ հետապնդելու, այդ իսկ պատճառով չեն ցանկանում կորցնել շատ կարևոր խաղացողի: Արսեն Վենգերը ստիպված կլինի այլ տարբերակ փնտրելու իր թիմի ամենախոցելի գոտին փակելու համար:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 456 | Добавил: Hartsat | Дата: 27.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Տոտենհեմի" խորվաթ կիսապաշտպան Նիկո Կրանչարի ծառայություններով հետաքրքրված են գերմանական "Վերդերը" և թուրքական "Գալաթասարայը": Հարի Ռեդնապը դեմ չէ, որ խորվաթը խաղա մեկ այլ թիմում: Հիշեցնենք, որ "Տոտենհեմը" արդեն մերժել էր "Էվերտոնին", քանի որ "մերսիսայդցիների" առաջարկած 3 միլիոնը բավական չէր. "Տոտենհեմը" ցանկանում է ստանալ խաղացողի համար ոչ պակաս, քան 5 միլիոն եվրո:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 436 | Добавил: mu | Дата: 27.01.2011 | Комментарии (0)

Իսպանական Մադրիդի "Ռեալի" նախկին կիսապաշտպան Գուտի Հերնանդեսը, ով այժմ հանդիսանում է թուրքական "Բեշիքթաշի" ֆուտբոլիստ, հավատում է, որ ակումբում կան այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր չեն կարողանում համակերպվել մեծ անհատականություն ունեցող Ժոզե Մոուրինյոյի հետ:
Հիշեցնենք, որ երբ պորտուգալացի մասնագետը ստանձնեց իր պաշտոնը, այդ ժամանակ Գուտիի նման մի շարք ֆուտբոլիստներ հեռացան ակումբից, որը Գուտիի համար այդքան էլ հաճելի չէր:
Կիսապաշտպանը մադրիդյան Marca պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ասել է. "Մադրիդի "Ռեալի" ղեկավարությունը պայմանագիր կնքեց աշխարհի լավագույն մարզչի հետ, սակայն արդյունքում ի՞նչ ստացվեց. նա չափազանց բարձր է գտնվում ակումբի բազմաթիվ ֆուտբոլիստներից, իսկ վերջիններս այդքան էլ լավ չեն հասկանում նրան":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 418 | Добавил: Hayk | Дата: 27.01.2011 | Комментарии (0)

Goal.com ֆուտբոլային կայքը տեղեկացնում է, որ իսպանական Մադրիդի "Ռեալի" ղեկավարությունն արդեն նոր մարզչի փնտրտուքների մեջ է, քանի որ "սերուցքայինների" այժմյան մարզիչ Ժոզե Մոուրինյոն պլանավորում է այս ամռանը` հունիսի 30-ին, հեռանալ ակումբից: Ըստ հավաստի աղբյուրների պորուգալացի մասնագետը ցանկանում է հեռանալ ակումբից, քանի որ վերջին ժամանակներս վատ հարաբերությունների մեջ է գտնվում ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի և մարզական տնօրեն Խորխե Վալդանոյի հետ: Իսկ հարաբերությունները վատացել են այն ժամանակ, երբ պորտուգալացի մասնագետը ակումբի ղեկավարությանը խորհուրդ էր տալիս վնասվածք ստացած Գոնսալո Իգուայինին փոխարիող հարձակվող ձեռք բերել, սակայն վերջիններս մերժում էի ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 441 | Добавил: Hayk | Дата: 27.01.2011 | Комментарии (0)

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Միլանի "Ինտերի" արգենտինացի հարձակվող Դիեգո Միլիտոն իտալական ֆուտբոլային "Օսկարների" հանձնման արարողության ժամանակ ճանաչվել է "Սերիա Ա"-ի լավագույն ֆուտբոլիստ և լավագույն լեգիոներ:
Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողը նախորդ մրցաշրջանում "Ինտերի" հետ նվաճեց "Չեմպիոնների լիգան", "Սկուտդետտոն", դարձավ Իտալիայի չեմպիոն: Միլիտոն "Չեմպիոնների լիգայի" եզրափակչում դուբլի հեղինակ դարձավ և "Ինտերին" օգնեց հաղթանակ տոնել Մյունխենի "Բավարիայի" նկատմամբ 2:0 հաշվով:
Այս մրցանակների առիթով արգենտինացին ասել է. "Ես շատ եմ հպարտանում այս կոչումներով,նամանավանդ երբ տեսնում եմ, թե այս տիտղոսները նախկինում ինչպիսի ֆուտբոլիստներ են ստացել":
Նշենք, որ իտալական ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 458 | Добавил: Hayk | Дата: 27.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին երեկ հանդիպում է ունեցել լրագրողների հետ և նրանց հետ զրուցել է Էմանուել Ադեբայորի տրանսֆերի մասին, որը երկու օր առաջ պաշտոնապես վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Մադրիդի "Ռեալ" և մոտակա 5 ամիսներին հանդես կգա "սերուցքայինների" հարձակման գծում: Այդ կանդիպումից հետո իտալացի մասնագետը հարցազրույց է տվել նաև "քաղաքաբնակների" պաշտոնական հայքին, որ մեջբերում է Մանչինիի խոսքերը . "Հուսով եմ` սա լավ շանս կլինի նրա համար և նրա մոտ ամեն ինչ գերազանց կստացվի: Նա "Ռեալի" կազմում կխաղա մոտակա 5 ամիսներին, և հույս ունեմ, որ նա հաճախ դուրս կգա խաղադաշտ և շատ գոլեր կհեղինակի: Իսկ վերջում ավելացրել է. "Իսպանիայի առաջնությունը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում: Վստահ եմ, որ նա հաճույք կստանա այդ 5 ամիսներից, քանի որ հնարավորություն է ստացել խաղալ այնպիսի բարձրակարգ բուտբոլիստների հետ, ինչպիսին են Ռոնալդուն և Կական":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 424 | Добавил: Hayk | Дата: 27.01.2011 | Комментарии (0)