Home » 2011 » Հունվար » 23
Անգլիական The Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ Լոնդոնի "Արսենալը" շատ շուտով հնարավոր է պայմանագիր կնքի "Սաութհեմթոնի" երիտասարդ կիսապաշտպան Ալեքս Օքսադ Չեմբեռլենի հետ: Այդ 17-ամյա կիսապաշտպանը համարվում է Անգլիայի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստը, այդ պատճառով զարմանալի չէ, որ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է իր ակումբում տեսնել կիսապաշտպանին: Կիսապաշտպանի համար "Սաութհեմթոնի" ղեկավարությունը ցանկանում է ստանալ շուրջ 10 մլն. ֆունտ ստեռլինգ:
Նշենք, որ արդեն երեկ Ալեքսը "զինագործների" բազայում հանդիպել է Արսեն Վենգերի հետ և նրա հետ քննարկել է իր` լոնդոնյան ակումբ տեղափոխվելու հարցը:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 423 | Добавил: Hayk | Дата: 23.01.2011 | Комментарии (0)

Իտալական "Ինտերի" նախագահ Մասիմո Մորատտին լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը գոհ է իր ակումբի արդյունքներից, որոնք ցույց է տվել ակումբը նորընտիր գլխավոր մարզիչ Լեոնարդոյի ղեկավարությամբ և եթե հնարավորություն լիներ Լեոնարդոյին փոխել Մոուրինյոյի հետ, ապա նա այդ քայլին չէր գնա:
Իտալական Football Italia պարբերականը մեջբերում է Մորատտիի խոսքերը. "Շատ դժվար է պատասխանել այն հարցին, թե կվերադարձնեի՞ արդյոք Մոուրինյոյին Լեոնարդոյի փայլուն դեբյուտից հետո: Կարծում եմ, որ ես այդ քայլին չէի գնա: Մյուս կողմից էլ պորտուգալացին ինքն է ցանկանում իրեն ցույց տալ Մադրիդի "Ռեալում": Երբ ես ցանկանում էի Լեոնարդոյին հրավիրել "Ինտեր", ես կանխազգում էի, որ ամեն ինչ լավ է լինել ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 452 | Добавил: Hayk | Дата: 23.01.2011 | Комментарии (0)

Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Գեւորգ Բադալյանը չեխական "Բանիկ Մոստի" կազմում դուբլի հեղինակ է դարձել "Վիկտորիա Պլզենի" հետ արտագնա ստուգողական հանդիպման ժամանակ:
Նշենք, որ Բադալյանն ընդգրկված է եղել հյուրերի մեկնարկային կազմում և աչքի է ընկել արդեն 5-րդ րոպեին: Եվս մեկ գնդակ հայ ֆուտբոլիստը խփել է 24-րդ րոպեին: Ընդմիջմանը Բադալյանը փոխարինվել է:
Հիշեցնենք նաև, որ "Բանիկ Մոստը" ելույթ է ունենում Չեխիայի 2-րդ դիվիզիոնում, իսկ ահա "Վիկտորիա Պլզենը" Չեխիայի ընթացիկ առաջնության միանձնյա առաջատարն է` առաջին շրջանի հաղթողը:
Прикрепления: Image 1
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 415 | Добавил: Hayk | Дата: 23.01.2011 | Комментарии (0)

Անգլիական լրատվամիջոցներում սկսվել է խոսվել, որ ամառային տրանսֆերային շրջանում Լոնդոնի "Արսենալի" ռուս ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը տեղափոխվելու է "Չելսի":
Արշավինը վերջին շրջանում տեղ չի գտնում իր ակումբի մեկնարկային կազմում, որը հավանական է դարձնում նրա տեղափոխության մասին խոսակցությունների հավաստիությունը: Նշվում է նաև, որ ռուս ֆուտբոլիստը լավ հարաբերություններ ունի "Չելսիի" սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ, որի հետ համագործակցել է աշխարհի 2018 թ. եզրափակիչ փուլը Ռուսաստանում անցկացնելու ուղղությամբ տարված աշխատանքներում:
Խոսվում է նաև, որ "Զենիթը" նույնպես ցանկանում է ետ վերադարձնել իր երբեմնի առաջատարին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 394 | Добавил: Hayk | Дата: 23.01.2011 | Комментарии (0)

Իսրայելական Աշկելոնի "Հապոելի" և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Եղիա Յավրույանի մասնակցությունը երկրի առաջնության 19-րդ տուրի Հայֆայի "Հապոելի" հետ հանդիպմանը հարցականի տակ էր: Ակումբում առաջացած գրիպի համաճարակը չէր շրջանցել նաև Եղիային: Բայց Յավրույանը վերջին պահին ապաքինվել է և մասնակցել է վերոհիշյալ հանդիպմանը: Նա փոխարինման է մտել 56-րդ րոպեին: Խաղի հաշիվը չի բացվել և գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի:
Հիշեցնենք, որ Աշկելոնի "Հապոելը" շարունակում է մնալ 13-րդ հորիզոնականում:
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 426 | Добавил: Hayk | Дата: 23.01.2011 | Комментарии (0)

Իսպանական Մադրիդի "Ռեալը" վեց ամսով, այսինքն՝ մինչև տրանսֆերային հաջորդ շրջան, ձեռք բերելով Ռուդ վան Նիստելռոյին՝ փոքր-ինչ կարող է լուծել հարձակման գծում առկա խնդիրները, սակայն, ինչպես պնդում է իսպանական հեղինակավոր AS պարբերականը, "Արքայական ակումբը" պատրաստվում է ամռանը ձեռք բերել անվանի հարձակվողի, որի օգնությամբ մի որոշ ժամանակ ակումբն այլևս հարձակվողի փնտրտուքների մեջ չի հայտնվի:
AS-ը տեղեկացնում է, որ "Ռեալն" իր աչքի առաջ ունի Ուեյն Ռունիին, Լլյորենտեին և Ագուերոյին: Ռունիին Մոուրինյոն շատ լավ գիտի. դեռևս "Չելսին" մարզած տարիներից, իսկ Ագուերոն և Լլյորենտեն պորտուգալացու ուշադրո ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 456 | Добавил: Hayk | Дата: 23.01.2011 | Комментарии (0)

Real News պարբերականը տեղեկացնում է, որ Հունաստանի Սալոնիկ քաղաքը ներկայացնող "Արիս" հուտբոլային ակումբի ղեկավարությունը պաշտոնական առաջարկ է ներկայացրել Արգենտինայի ազգային հավաքականի նախկին մարզիչ Դիեգո Արմանդո Մարադոնային, որպեսզի վերջինս ստանձնի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը:
Թիմի ղեկավարությունն այնքան էլ չի հավատում, որ Մարադոնան կհամաձայնի գլխավորել այդպիսի համեստ ակումբ, սակայն մեկ փաստ կա, որը ստիպում է հույներին փոքր-ինչ հուսալ. Մարադոնան, չնայած մեծ ցանկությանը, Արգենտինայի հավաքականից հետո չի կարողանում աշխատանք գտնել, իսկ "Արիսի" տարբերակը կարող է լինել դեպի Կենտրոնական Եվրոպա ուղևորու ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 428 | Добавил: Hayk | Дата: 23.01.2011 | Комментарии (0)

Մյունխենի "Բավարիայի" և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Միրոսլավ Քլոզեն, որին ցանկանում են իրենց ակումբում տեսնել այնպիսի գրանդներ, ինչպիսին են իսպանական Մադրիդի "Ռեալը", իտալական "Յուվենթուսը", գերմանական "Վերդերն" ու" Հոֆենհայմը", հետաքրքրել է Միլանի "Ինտերին:
4-4-2.com ֆուտբոլային կայքը տեղեկացնում է, որ իտալական "Ինտերն" այս օրերին ցանկանում է ձեռք բերել ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 442 | Добавил: Hayk | Дата: 23.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Տոտենհեմ Հոթսպուրի" ղեկավարությունն  առաջիկա օրերին նոր պայմանագիր կկնքի Գարեթ Բեյլի հետ, ըստ որի ֆուտբոլիստը կստանա իր ներկայիս աշխատավարձի կրկնակին, այսինքն՝ 100 հազար ֆունտ ստեռլինգ շաբաթական: "Տոտենհեմն" այդպիսի աշխատավարձ երբևէ ոչ մի ֆուտբոլիստի չի տվել, սակայն այժմ ամեն ինչի պատրաստ է, որպեսզի տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստը մնա ակումբում:
Գարեթ Բեյլն իր խաղով արդեն երկար ժամանակ է իր վրա է կենտրոնացրել ֆուտբոլային այնպիսի գրանդների ուշադրությունը, ինչպիսիք են "Մանչեսթեր Յունայթեդը", Մադրիդի "Ռեալը" և "Ինտերը": Այդ ակումբներն արդեն հայտարարել են իրենց հետաքրքրության մասին, որն արդեն անհանգստացնում է "Տոտենհեմին": Այդ պատճառով էլ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի հարցը շուտափույթ լուծել, քանի որ նրանից թե խաղային և թե ֆինանսական տեսանկյունից ... Կարդալ ավելին
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 443 | Добавил: Hayk | Дата: 23.01.2011 | Комментарии (0)

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի "Շախտյորի" ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր կարծիքն է արտահայտել երեկվա՝ "Շախտյոր"-"Ժիլինա" հանդիպման վերաբերյալ, որն ավարտվել է 2:5 հաշվով հօգուտ "Ժիլինայի", իսկ այդ խաղում մեր հայրենակիցն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը::
"Չեմ ցանկանում խոսել իրենց խաղի մասին, կխոսեմ մեր խաղի վերաբերյալ: Խաղում էինք ինչ-որ չափով թուլացած, չնայած լիարժեք պարապմունքներ էինք անցկացրել: Տա Աստված, որ Ուկրաինայի առաջնությունում և "Չեմպիոնների լիգայում" խաղանք ավելի պարզ, որպեսզի մեկս մյուսին ավելի լավ հասկանանք, և ամեն ինչ ստացվի: Գլխավորն այն է, որ կատարենք վերլուծություն մեր սխալների վերաբերյալ, որպեսզի մյուս խաղերում այդպիսի սխալներ չգործենք, որոնց պատճառով ակումբի հաղթանակը կասկածի տակ հայտնվի",- ասել է Հենրիխը, իսկ վերջում Մխիթարյանն ավելացրել է,- "մ ... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 477 | Добавил: Hayk | Дата: 23.01.2011 | Комментарии (0)

Իսպանական "Բարսելոնայի" և Դանի Ալվեշի միջև դեռ նոր պայմանագիր չի կնքվել, ուստի կասկած կա, որ բրազիլացի պաշտպանն այս ամռանը կարող է հեռանալ կատալոնյան ակումբից: Մի քանի իսպանական պարբերականներ տեղեկացնում են, որ Ալվեշի ու "Բարսելոնայի" միջև բանակցությունները փակուղում են հայտնվել: Սակայն "կապտանռնագույնների" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի շտապում այս առիթով որևէ հայտարարություն անել. "Իմ կարծիքով Ալվեշը կշարունակի հանդիսանալ "Բարսելոնայի" ֆուտբոլիստը և որքանով տեղյակ եմ, նրա հետ նոր պայմանագիր կնքելու բանակցությունները լիովին չեն կանգնեցվել: Բացի դրանից երևում է, որ բրազիլացու խաղը վերջին շրջանում ավելի է կատարելագործվել, ուստի կարծում եմ, որ ամեն ինչ լավ ավարտ կունենա և Դանիի, և "Բարսելոնայի" համար":

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 461 | Добавил: Hayk | Дата: 23.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Չելսիի" կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի մասնակցությունը երկուշաբթի օրը "Բոլթոնի" հետ կայանալիք հանդիպմանը կասկածի տակ է, քանի որ անգլիացին դեռևս լիարժեք չի ապաքինվել ծանր վնասվածքից: Սակայն անգլիացին իր պատրաստակամությունն է հայտնել այդ հանդիպմանը մասնակցելու համար: Լեմպարդը լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ դեռ հույս ունի, որ ակումբը դուրս կգա ճգնաժամից և կսկսի ցուցադրել այն ֆուտբոլը, որը ցուցադրում է նախորդ մրցաշրջանում: Լեմպարդի կարծիքով առջևում կայանալիք հանդիպումները "Բոլթոնի" և "Սանդերլենդի" հետ անգլիական "Պրեմիեր լիգայի" շրջանակներում  ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 419 | Добавил: Hayk | Дата: 23.01.2011 | Комментарии (0)

Ֆրանսիայի ազգային հավաքականի լեգենդար կիսապաշտպան Զինեդին Զիդանը կարծում է, որ Ֆրանսիայի ազգային ընտրանու ապագան պատկանում է անգլիական "Արսենալում" հանդես եկող ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրիին, ով այս մրցաշրջանում լոնդոնյան ակումբում իրեն նոր որակներով է ցույց տալիս:
Անգլիական Reuters պարբերականին տված հարցազրույցում Զիզուն նշել է. "Ես կարծում եմ, որ Նասրիին սպասվում է փառահեղ ապագա: Նա Ֆրանսիայի ազգային ընտրանու հիմնական ուժն ու հավատն է և նրան սպասվում է մեծ ֆուտբոլային կարիերա":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 436 | Добавил: Hayk | Дата: 23.01.2011 | Комментарии (0)

Իտալական Միլանի "Ինտերի" ղեկավարությունը նախատեսում ձեռք բերել "Ուդինեզեի" իտալացի հարձակվող Անտոնիո Դի Նատալեին: Նույնիսկ Միլանյան ակումբի ղեկավարությունը պաշտոնական առաջարկով դիմել էր "Ուդինեզեին" 33-ամյա իտալացի հարձակվողին ձեռք բերելու համար: Սակայն իտալական հեղինակավոր մի քանի պարբերականներ հավաստում են, որ "Ուդինեզեն" չի ցանկանում վաճառել իր ռմբարկուին և մերժել է "Ինտերին":
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Անտոնիո Դի Նատալեն Իտալիայի առաջնությունում դարձել է 14 գոլի հեղինակ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 396 | Добавил: Hayk | Дата: 23.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" անգլիացի պաշտպան Ռիո Ֆերդինանդը կարծիք է հայտնել, որ իր ակումբը կարիք չունի նոր խաղացողներ գնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը հայտարարել է, որ "կարմիր սատանաներն" ունեն այնպիսի կոլեկտիվ, որն ի վիճակի է լուծել անգամ ամենաբարդ խնդիրները:
"Երբ նայում եմ ակումբի իմ գործընկերներին, ապա ես երջանիկ եմ այն կազմով, որը մենք ունենք: Համոզված եմ, որ այդպիսի տեսակետ ունի նաև գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը: Եթե նա որոշի ինչ-որ մեկին գնել, ապա ես  կհասկանամ նրա որոշումը:  Բայց որևէ  խնդիր չեմ տեսնում, եթե մենք որևէ մեկին ձեռք չբերենք ձմռանը: Մենք ունենք համապատասխան կազմ, որն անհրաժեշտ է երկար մրցաշրջանի համար: Երբ բոլորը շարքում են, մեր կազմը լավագույնն է լիգայում: Ես վստահ եմ, որ իմ թիմակիցների ուժերը կհերիքեն մինչև մրցաշրջան ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 389 | Добавил: Hayk | Дата: 23.01.2011 | Комментарии (0)

Ինչպես հայտնում են մի քանի բրիտանական հրատարակչությունները, Լոնդոնի "Արսենալը" հետաքրքրված է իսպանական "Բարսելոնայի" և Արգենտինայի ազգային հավաքականի  կիսապաշտպան Խավիեր Մասկերանոյի ծառայություններով:
26-ամյա արգենտինացի կիսապաշտպանն իսպանական "Լա լիգայի" ընթացիկ մրցաշրջանում "կապտանռնագույնների" կազմում 14 հանդիպում է անցկացրել:
Նշենք, որ լոնդոնյան ակումբը մտադիր է ձեռք բերել կիսապաշտպանին մրցաշրջանի ավարտին:
Հիշեցնենք, որ Մասկերանոն արդեն հանդես է եկել Անգլիայում, մասնավորապես` "Լիվերպուլի" կազմում, իսկ "Բարսելոնա" նա տեղափոխվել է նախորդ ամռանը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 395 | Добавил: Hayk | Дата: 23.01.2011 | Комментарии (0)