Home » 2011 » Հունվար » 23 » Գևորգ Բադալյանը դարձել է դուբլի հեղինակ
20:45
Գևորգ Բադալյանը դարձել է դուբլի հեղինակ
Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Գեւորգ Բադալյանը չեխական "Բանիկ Մոստի" կազմում դուբլի հեղինակ է դարձել "Վիկտորիա Պլզենի" հետ արտագնա ստուգողական հանդիպման ժամանակ:
Նշենք, որ Բադալյանն ընդգրկված է եղել հյուրերի մեկնարկային կազմում և աչքի է ընկել արդեն 5-րդ րոպեին: Եվս մեկ գնդակ հայ ֆուտբոլիստը խփել է 24-րդ րոպեին: Ընդմիջմանը Բադալյանը փոխարինվել է:
Հիշեցնենք նաև, որ "Բանիկ Մոստը" ելույթ է ունենում Չեխիայի 2-րդ դիվիզիոնում, իսկ ահա "Վիկտորիա Պլզենը" Չեխիայի ընթացիկ առաջնության միանձնյա առաջատարն է` առաջին շրջանի հաղթողը:
Attachments: Նկար 1
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 416 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0