Home » 2011 » Հունվար » 05
Ուրուգվայցի նախկին պաշտպան Պաոլո Մոնտեռոն, ով հայտնի է իտալական "Յուվենթուսի" կազ-մում ունեցած իր ելույթներով, վերջերս հարցազրույց է տվել իտալական մի պարբերականի: Մոն-տեռոյի կարծիքով Իտալիայի "Սերիա Ա"-ի ներկայիս լավագույն թիմը "Ծեր սինյորան" է, այս  ամենը կապացուցի ողջ մրցաշրջանը, իսկ ահա Եվրոպայում կատալոնական "Բարսելոնային" ոչ ոք չի կարող կանգնեցնել: 
"Այսօրվա դրությամբ "Բարսելոնան" մի գլուխ բարձր է իր հիմնական մրցակիցներից` անգլիական "Մանչեսթեր Յունայթեդից" ու մադրի ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 399 | Добавил: Hayk | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Լոնդոնի "Տոտենհեմի" առաջատար Գարեթ Բեյլի նախկին գործակալ Պեպինո Տիրին հայտնել է, որ Բեյլի ծառայություններով անցած ամռանը հետաքրքրվում էր թուրինյան "Յուվենթուսը", բայց կոնկ-րետ առաջարկ չի եղել իտալացիների կողմից, բայց այ Մադրիդի "Ռեալը", որ լրջորեն է հետա-քր-քըրված ուելսցու ծառայություններով, կարող է հենց այս տրանսֆերային պատուհանի ժամանակ գնել "խթանների" առաջատարին: Ըստ Տիրիի` Մոուրինյոն հիացած է Բեյլով, ու դա բավական է, որ "սերուցքայինները" կոնկրետ քայլերի գնան Գարեթին ձեռք բերելու համար: 

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 491 | Добавил: Hayk | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Հանրահայտ հոլանդացի հարձակվող Դենիս Բերգկամպը, ով հայտնի է լոնդոնյան "Արսենալում" ունեցած իր ելույթներով, դարձել է հոլանդական "Այաքսի" երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ` փոխարինելով առաջին թիմ տեղափոխված Ֆրանկ դե Բուրին, ով հենց երեկ երկամյա պայմանագիր է ստորագրել "Այաքսի" առաջին թիմի հետ:
Հիշեցնենք, որ Բերգկամպը ֆուտբոլային կարիերային հրաժեշտ է տվել 2006թ. ու դրանից հետո 2 տարի մասնակցել է մարզչական կուրսերի` 2008թ. ստանալով մարզչական պրոֆեսիոնալ արտո-նագիր:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 455 | Добавил: Hayk | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

* Այսօր առավոտյան ընդհանուր մարզման ժամանակ "Մանչեսթեր Սիթիի" պաշտպան Կոլո Տուռեն ու հարձակվող Էմանուել Ադեբայորը քաշքշել են միմյանց: Նման դեպքի պատճառ է հանդիսացել Տուռեի կոշտ սահընկումը, որի պատճառով տուժել է Ադեբայորը: Ինչպես հայտնում են անգլիական ԶԼՄ-ները, երկու կարգազանցներին մեծ դժվարությամբ են կարողացել հաշտեցնել:
* "Մանչեսթեր Յունայթեդի" ավագ Նեմանյա Վիդիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, թե այս մրցաշրջանում չեմպիոնության տիտղոսը նվաճելու մեծ հավանակա-նություն կա, քանի որ իր թիմը հոյակապ մրցաշրջան է անցկացնում, իսկ իրենց միակ մրցակիցը` Լոնդոնի "Չելսին", հայտնվել է անհասկանալի խաղային ճգնաժամի մեջ:
* Լոնդոնյան "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, թե ամենայն հավանա-կանությամբ այս տրանսֆերային պատուհ ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 475 | Добавил: Hayk | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչը "կանաչ լույս" է վառել թիմի երիտասարդ հարձակվող մեքսիկացի Կառլոս Վելայի համար: Միստերը նշել է, որ "Բոլտոնը" վատ ակումբ չէ, այնտեղ երիտասարդը կարող է կատարելագործվել` ունենալով խաղային մշտական պրակտիկա: 
"Ինձ համար կարևոր է, որ Վելային վարձակալող թիմը երաշխիքներ տա մեզ, ու այդտեղ տղան պետք է ունենա գրեթե մշտական խաղային պրակտիկա: Նրա տարիքում դա անհրաժեշտ պայման է: Ցանկալի է, որ Վելան խաղա թոփ թիմում. գիտեմ, որ Մադրիդի "Ռեալին" հարձակվող է պետք, բայց ես նրանց թույլ չեմ տա ևս մի տաղանդի խլեն մեզնից: Ես չեմ ուզում կորցնել տաղանդի, ինձ պետք է, որ նրան մշակեն",-իր խոսքն ավարտել է ֆրանսիացի մասնագետը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 418 | Добавил: Hayk | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Goal.com կայքը տեղեկացնում է, որ "Միլանի" 33-ամյա պաշտպան Ջանլուկա Զամբրոտան մոտ օրերս պատրաստվում է վիրահատել ծունկը: Բժիշկները չեն կարողանում ասել, թե քանի շաբաթ ֆուտբոլիստը չի խաղա, բայց նա ամենաքիչը խաղադաշտում չի երևա ամենաքիչը երկու շաբաթ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 411 | Добавил: Hayk | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

"Պալերմոյի" կիսապաշտպան Խավիեր Պաստորեն իտալական Sky Italia պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ շատ է ցանկանում ակումբի հետ դառնալ Իտալիայի չեմպիոն կամ ստանալ ցանկացած տիտղոս` երկրպագուներին երջանկացնելու համար: Ֆուտբոլիստն ասել է, որ ինչպես իր, այնպես էլ ակումբի հիմնական նպատակն է ընկնել առաջին չորս ակումբների ցուցակը, որպեսզի հանդես գա "Չեմպիոնների լիգայում":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 424 | Добавил: Hayk | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Տոտենհեմը" դեռ վաղուց էր ցանկանում ձեռք բերել հոլանդական "Այաքսի" ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին, սակայն այդ ժամանակ հոլանդական ակումբը չէր ցանկանում վաճառել իր հարձակվողին, իսկ այժմ "Այաքսն" է ցանկանում վաճառել ուրուգվայցուն: "Խթանները" հնարավոր է գնան նոր տրանսֆերային ռեկորդի` ուրուգվայցու համար առաջարկելով 17 մլն. ֆունտ, որն ակումբի համար ռեկորդային կլինի, քանի որ մինչ այդ ռեկորդային էր Լուկա Մոդրիչի վաճառքը(15.5 մլն. ֆունդ): Այս տրանսֆերը հնարավոր է, որ կձգձգվի մինչև մրցաշրջանի ավարտը, քանի որ ուրուգվայցին "Այաքսի" կազմում արդեն խաղում է Չեմպիոնների լիգայում և տրանսֆերի կայանալու դեպքում ոչ մի կերպով չի կարողանա օգնել "Տոտենհեմին"
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 411 | Добавил: Hayk | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Իտալական "Ինտերի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ պարապմունքի ժամանակ թեթև վնասվածք է ստացել ակումբի բրազիլացի դարպասապահ Ժուլիո Սեզարը, որի պատճառով նա բաց կթողնի հաջորդ հանդիպումը, որը կլինի "Նապոլիի" հետ: Այդ խաղին չեն մասնակցի նաև Ուեսլի Սնեյդերը և Ֆիլիպ Կոուտինյոն:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 435 | Добавил: Hayk | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Ամեն օր ավելի թարմ նորություններ ենք ստանում տրանսֆերային պատուհանից, իսկ Անգլիայում ամենատարածված տրանսֆերային ասեկոսեները պտտվում են "Մանչեսթեր Սիթիի" հարձակվող Էմանուել Ադեբայորի շուրջը: Հիշեցնենք, որ Ադեբայորին ցանկանում է ձեռք բերել Մադրիդի "Ռեալը", իսկ այժմ այդ տրանսֆերին խառնվել է "Լիվերպուլը": Նշենք, որ "քաղաքաբնակներն" Ադեբայորին գնել էին նախորդ մրցաշրջանում 25 մլն. ֆունտ ստեռլինգով "Արսենալից" և չեն ցանկանում վաճառել նրան, սակայն դեմ չեն լինի նրան վարձավճարի տարբերակով տրամադրել մեկ այլ ակումբի:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 409 | Добавил: Hayk | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Ինչպես երևում է, իտալական "Ջենոա" ակումբը չի կարողանում երկար ժամանակ դիմանալ առանց "Միլիտո" ազգանուն ունեցող ֆուտբոլիստի: Դիեգո Միլիտոյին վաճառելուց հետո իտալական ակումբն աչք է դրել "Բարսելոնայի" կենտրոնական պաշտպան Գաբրիել Միլիտոյի վրա, ով արդեն ապաքինվել է վնասվածքից, սակայն չի կարողանում հայտնվել գրանդի հիմնական կազմում: "Ջենոան" իր պաշտպան Անդրեա Ռանոկյային "Ինտերին" վաճառելուց հետո պաշտպանի կարիք ունի, սակայն հարց է առաջանում, թե արդյոք Գաբրիելը "Բարսելոնան" կփոխարինի բավականին համեստ "Ջենոայով": Նշենք նաև, որ "Ջենոան" Գավրիելին ցանկանում է ձեռք բերել ինչպես վարձավճարի, այնպես էլ վաճառքի տարբերակով:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 399 | Добавил: Hayk | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

"Բիրհմինգեմը" արդեն սկսել է բանակցությունները "Տոտենհեմի" հետ Ռոբի Քինին ձեռք բերելու համար: Sky Sports-ի տեղեկացմամբ իռլանդացի հարձակվողը ցանկանում է հեռանալ "Տոտենհեմից" և տեղափոխվել այլ ակումբ, իսկ ամենահավանական տարբերակը "Բիրհմինգեմն" է: "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը նշել է, որ չի խանգարի Քինին տեղափոխվել այլ ակումբ, եթե դա ֆուտբոլիստի ցանկությունն է: Անհայտ աղբյուրների տեղեկացմամբ "Բիրհմինգեմի" ղեկավարությունը արդեն պաշտոնական առաջարկով դիմել է "Տոտենհեմին" և այժմ սպասում է պատասխանի:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 433 | Добавил: Hayk | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Չելսիի" գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Guardian պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ ինքն իսկապես հաջողակ անձնավորություն է, քանի որ ակումբի ղեկավարությունը մինչև այժմ իրեն չի հեռացրել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից: Անչելոտին նշել է նաև, որ այժմ ակումբը պիտի մտածի, թե ինչպես պիտի պաշտպանի Անգլիայի "Պրեմիեր լիգայի" չեմպիոնի տիտղոսը կամ էլ առնվազն պետք է գրավի 1-4 հորիզոնականներից որևէ մեկը` հայտնվելով Չեմպիոնների լիգային մասնակցող ակումբների քառյակում, իսկ վերջնական եզրակացությունները պիտի կատարվեն առաջնության ավարտից հետո, որից հետո ակումբի ղեկավարությունը կքննարկի իր կատարած աշխատանքը:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 390 | Добавил: Hayk | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Ջոն Ռունին, ով "Մանչեսթեր Յունայթեդի" անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի եղբայրն է, լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ չնայած նրան, որ ինքը գտնվում է մի քանի եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում, ցանկանում է մնալ ԱՄՆ-ում և խաղալ MLS-ում: Ջոնը ասել է, որ իրեն թվում է, որ իր որոշումը կլինի ճիշտ:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 470 | Добавил: Hayk | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Մադրիդի "Ռեալի" աստղային ֆուտբոլիստ Կական "Խետաֆեի" հետ արտագնա խաղի ավարտից հետո լրագրողների հետ ունեցել է հանդիպում: Հանդիպման ժամանակ Կական լրագրողներին պատմել է իր զգացած զգացումների մասին. "Ես երջանիկ եմ, որ վերադարձել եմ խաղադաշտ: Չնայած նրան, որ ես խաղադաշտում անցկացրեցի ընդամենը 20 րոպե, այդ ընթացքում փայլուն զգացողություններ ունեցա: Մի պահ ես նույնիսկ մտածում էի, որ այլևս խաղադաշտ չեմ վերադառնա: Վնասվածքի պատճառով ես անցել եմ այնպիսի դժվարին փորձություններով, որոնք բառերով հնարավոր չէ նկարագրել: Այժմ ես ավելի եռանդում եմ դարձել և կփորձեմ դառնալ հիմնական կազմի խաղացող, որը դժվար կլինի ինձ համար, բայց ոչ անհնարին, քանի որ այժմ "Ռեալն" էլ ավելի է հզորացել, և ես ցանկանում եմ կրկին զգալ նախկին զգացումները. խաղ մարզասերների համար, խաղ ակումբում տիրող մթնոլորտի համար: Պատրաստ եմ մարտնչել հիմնական կազմում հայտնվելու համար":
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 485 | Добавил: Hayk | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Եվս մեկ բարձրակարգ հարձակվող չի հայտնվի "ծեր սենյորայի" կազմում: Այս անգամ խոսքը գնում է գերմանական "Շալկե 04" ակումբի հոլանդացի հարձակվող Կլաաս Յան Հունտելարի մասին, ում տեղափոխությունը "Յուվենթուս" Հունտելարի մոտիկներից մեկը Goal.com-ին տված հարցազրույցում տեղեկացնում է, որ չի համապատասխանում իրականությանը, և հոլանդացին ցանկանում է ակումբում մնալ միչև պայմանագրի ավարտը` 2013թ.-ը:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 458 | Добавил: Hayk | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Իտալական "Ջենոայի" իտալացի հարձակվող Լուկա Տոնին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է, որ լքի ակումբը: Ինչպես տեղեկացնում է իտալական Corriere dello Sport պարբերականը 33-ամյա հարձակվողի ծառայություններով միանգամից հետաքրքրված են մի քանի ակումբներ, որոնցից են ռուսական "Զենիթն" ու "Սպարտակը", ամերիկյան "Լոս-Անջելոս Գալաքսին", իտալական "Միլանը" և անգլիական "Տոտենհեմը": Այս տարբերակներից ավելի հավանական համարվում է Տոնիի տեղափոխությունը "Միլան", որի այժմյան նախագահ Ադրիանո Գալիանին լրագրողներին հայտնել է, որ Ռոնալդինյոյի վաճառքից հետո ինքն անպայման պիտի հանդիպի "Ջենոայի" նախագահ Էնրիկո Պրեցիոզիի հետ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 417 | Добавил: Hayk | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Մադրիդի "Ռեալը" 2011 թվականը սկսեց այնպես, ինչպես ավարտել էր նախորդ տարին` գավաթային խաղում սեփական հարկի տակ հաղթելով "Լևանտեին" 8:0 հաշվով: "Խետաֆեի" նկատմամբ 2:3 հաշվով տոնած հաղթանակը "Ռեալի" համար 500-րդ արտագնա հաղթանակն էր Իսպանիայի առաջնությում անցկացրած 1257 արտագնա խաղերի մեջ:

Իսպանիայի առաջնությունում "Ռեալը" իր առաջին հաղթանակը տոնել է 1929թ.-ի փետրվարի 17-ին "Բարսելոնայի" նկատմամբ: Այդ խաղում Մորերայի դուբլը հաղթանակ բերեց մադրիդյան ակումբին(1-2):

... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 365 | Добавил: Hayk | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Թուրքական մամուլի ներկայացուցիչների կարծիքով ռումինացի հանրահայտ մասնագետ, Դոնեցկի «Շախտոյրի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն դիմել է Ստամբուլի "Ֆեներբախչեին", որպեսզի նրանք զբաղվեն իր ապագա աշխատանքով:
"Ֆոտոմաչ" պարբերականին տրված հարցազրույցում, Լուչեսկուն անկեղծացել է՝ նշելով, որ մրցաշրջանի վերջում ավարտվում է իր պայմանագրի ժամկետը "Շախտյորի” հետ, իսկ ակումբի նախագահ Ռինատ Ախմետովը չի ցանկանում նոր պայմանագիր առաջարկել:
Թուրքական ԶԼՄ-ների համար դա շատ լավ ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 376 | Добавил: Hartsat | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Այս հոդվածում մենք կներկայացնենք, թե ինչեր են կատարվել ֆուտբոլային Գերմանիայում տոնական օրերից հետո:
* Արաբական "Ալ Վեհդա" թիմը և գերմանական "Համբուրգն" ընկերական հանդիպում են անցկացրել, որտեղ գերմանացիները հաղթել են 3-2 հաշվով:
* Իսկ "Վոլսբուրգի" ղեկավարությունը հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Սթիվ Մակլարենը կշարունակի աշխատել թիմի հետ:
* "Հոֆֆենհայմում" խնդիրները շարունակվում են. թիմի առաջատարներից Դեմբա Բան արձակուրդից թիմ չի վերադարձել, և ինչքան էլ "Հոֆենհայմի" ղեկավ ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 382 | Добавил: mu | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Շարունակվում է Անգլիայի առաջնությունը: Երեկ կայացավ 22-րդ տուրի երեք մրցավեճ:
Առաջատար «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Սթոք Սիթիի» նկատմամբ: Սըր Ալեքս Ֆերգյուսոնի թիմը շարունակում է մնալ "Պրեմիեր լիգայի" միակ ակումբը, որը պարտություն չի կրել ընթացիկ առաջնությունում: "Կարմիր սատանաներն" անպարտելի են նաև Եվրոպայում:
«Սթոք Սիթիի» հետ մրցավեճում «կարմիր սատանաներին» հաղթանակ պարգեւեց պորտուգալացի ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 423 | Добавил: Hartsat | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն մեծ ուրախությամբ է ընդունել հանրահայտ բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի` "Բլեքբեռն" տեղափոխվելու մասին լուրը: "Ռոնալդինյոյին կցանկանայի տեսնել Անգլիայի առաջնությունում, նրա ֆանտաստիկ տեխնիկական խաղը "Բլեքբեռն" թիմի խաղը կդարձներ առավել հետաքրքիր ու գրավիչ: Ռոնալդինյոյի խաղաոճը համապատասխանում է անգլիական ֆուտբոլին",-նշել է ֆրանսիացի մասնագետը:
Ավելացնենք, որ "Բլեքբեռնը" Ռոնալդինյոյի համար պատրաստվում է վճարել շուրջ 20 միլիոն եվրո:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 392 | Добавил: mu | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Բասկյան «Ռեալ Սոսյեդադ» թիմի հիմնական կազմի ութ ֆուտբոլիստներ պատրաստվում են սատարել բանտերում գտնվող ձերբակալված ահաբեկիչներին. այս մասին հաղորդում է իսպանական  Marca-ն: Այսպիսի բողոքի ակցիայի մասնակիցների հիմնական նպատակն է ձերբակալված ահաբեկիչ-բասկերին տեղափոխել իրենց իսկ երկրում գտնվող ազատազրկման վայրեր:

... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 399 | Добавил: Hartsat | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի առաջին օրվա ամենահետաքրքիր հանդիպումը տեղի ունեցավ Մանչեսթերում: "Յունայթեդը" սեփական հարկի տակ`լեփ-լեցուն "Օլդ Թրաֆֆորդ" մարզադաշտում առանց մի շարք հիմնական կազմի խաղացողների հաղթեց բավականին ամուր "Սթոք Սիթիին" (2-1), գոլերի հեղինակներ դարձան Խավիեր Էրնանդեսը և Լուիշ Նանին: Իսկ ահա "Սթոքը" ոչինչ չկարողացավ անել, ու պատահական չէ, որ թիմի գլխավոր մարզիչ Թոմ Պյուլիսը խաղից հետո տված ասուլիսի ժամանակ նշեց, որ հաղթանակները կարծես "Յունայթեդի" ֆուտբոլիստների երակներում լինեն: Նրանք իրենց լավագույն խաղը կարող են չխաղալ, բայց հաղթել. սա իսկական պրոֆեսիոնալիզմ է:
Հիշեցնեմ, որ առաջնությունը գլխավորում է հենց Սըր Ալեքսի թիմը: Այս թիմի տղաները "Յունայթեդի" հարուստ պատմության մեջ մի նոր նվաճոշման հասան` Պրեմիեր լիգայի 25 հանդիպում առանց պարտության:


Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 357 | Добавил: mu | Дата: 05.01.2011 | Комментарии (0)

Ինչպես տեղեկացնում է հայկական armsport.am սպորտային կայքը, Գյումրիի «Շիրակն» այսօրվանից ուսումնամարզական հավաք է անցկացնելու Ավանի ֆուտբոլի դպրոցում` ֆուտբոլային ակադեմիայում: «Շիրակի» մամուլի քարտուղարությունից հայտնում են, որ թիմը հավաքին մասնակցելու է 28 ֆուտբոլիստներով:

«Շիրակում» մարզվող ֆուտբոլիստների թվում է նաև Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանը, ով հայտնի է Երեւանի «Բանանցում» եւ Դոնեցկի «Մետալուրգոււմ» ունեցած իր ելույթներով: Մելիքյանը թիմին մի ... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 447 | Добавил: Hartsat | Дата: 05.01.2011 | Комментарии (0)