12:48 Ի՞նչ է ուզում ասել թուրքական մամուլը | |
Թուրքական մամուլի ներկայացուցիչների կարծիքով
ռումինացի հանրահայտ մասնագետ, Դոնեցկի «Շախտոյրի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն
դիմել է Ստամբուլի "Ֆեներբախչեին", որպեսզի նրանք զբաղվեն իր ապագա
աշխատանքով: "Ֆոտոմաչ" պարբերականին տրված հարցազրույցում, Լուչեսկուն
անկեղծացել է՝ նշելով, որ մրցաշրջանի վերջում ավարտվում է իր պայմանագրի
ժամկետը "Շախտյորի” հետ, իսկ ակումբի նախագահ Ռինատ Ախմետովը չի ցանկանում
նոր պայմանագիր առաջարկել: Թուրքական ԶԼՄ-ների համար դա շատ լավ առիթ է` ենթադրելու, որ Միրչան կարող է տեղափոխվել ստամբուլյան ակումբ: "Այստեղ
հարմար է: Ոչ մի ճնշում, ոչ մի սթրես: Մարզումներն առանց լրագրողների
ներկա-յության են ընթանում: Լիովին հարմարավետ վայր է",-չի թաքցրել
Լուչեսկուն: Բացի դրանից, Լուչեսկուն պատմել է, որ երկու անգամ կարող էր հայտնվել "Ֆեներ-բախչեում". "Առաջին
անգամ դա 1970-ականների վերջում էր որպես ֆուտբոլիստ: Բայց այն ժամանակ Չաուշեսկուն
թույլ չէր տալիս մեկնել արտասահման: Երկրորդ անգամ 1991թ. որպես մարզիչ,
սակայն ակումբի փոխնախագահը ինձ թույլչ տվեց գալ": Հավելենք, որ
Չեմպիոնների լիգայի "Բրագայի" հետ կարևոր խաղից առաջ "Շախտյորի" նախագահ
Ռինատ Ախմետովը հայտնել էր, որ Լուչեսկուի հետ նոր պայմանագիր կնքելն
ընդամենը ժամանակի հարց է:
Թե ինչ են ցանկանում այսպիսի լուրերով ասել թուրքերը, այսօր մի տեսակ անհասկանալի է. մի՞թե նրանք որոշել են իրենց երկրում զարգացնել "դեղին մամուլը": | |
|
Total comments: 0 | |