Անգլիական AS պարբերականը տեղեկացնում է, որ իսպանական "Բարսելոնայի" երկրորդ կազմի հարձակվող Վիկտոր Վասկեսը կարող է հայտնվել "Բլեքբերնում": 23-ամյա հարձակվողն արդեն հասցրել է աչքի ընկնել է` "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլում գրավելով ռուսական "Ռուբինի" դարպասը, ընդ որում այդ խաղի ժամանակ նա խաղադաշտ է դուրս եկել առաջին խաղակեսում` 13-րդ րոպեին փոխարինելով Ջեֆրենին: "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան տեղյակ է, որ Վասկեսը ցանկանում է իր ուժերը փորձել այլ ակումբում, այդ պատճառով նա հիմա որոշում է բաց թողնել կամ բաց չթողնել հարձակվողին:
|
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 20:00-ին: Ինչ կարող ենք ասել. "Տոտենհեմը" վերջին երկու տարիների ընթացքում կարողացավ ֆուտբոլային միջակ թիմից բարձրանալ մինչև անգլիական ֆուտբոլի առաջատարների էլիտա: Հարի Ռեդնապի սաներին եվրոպական հսկաները պահում են մշտական ուշադրության կենտրոնում, իսկ ահա Գարեթ Բեյլի համար շատ ակումբներ պատրաստ են շռայլել այնքան, ինչքան ասենք կտային Ինյեստայի կամ Չավիի համար: "Տոտենհեմ" ակումբը նաև ցույց տվեց, որ ինքը մեկ տարվա թիմ չէ, ինչպես պատահում է մի շարք իսպանական թիմերի հետ. վառ օրինակ կարելի է բերել "Սեվիլիան", "Ատլետիկո" Մադրիդը և այլն: "Տոտենհեմի" ղեկավարությունը կտրականապես մերժում է Բեյլի, Մոդրիչի համար արված բավականին նպաստավոր առաջարկները: Եվ վերջապես. "Տոտենհեմը", առաջին անգամ մասնակցելով "Չեմպիոնների լիգայի" խաղարկությանը, կարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ` "ֆուտբոլային նոկդաունի" մեջ գցելով իտալական "Ինտերին":Իսկ ինչ
...
Կարդալ ավելին
|
Հոլանդական Մյուխենի "Բավարիայի" հոլանդացի ետ քաշված ոճի կիսապաշտպան Մարկ վան Բոմելի գործակալ Մինո Ռայոլան չի բացառում, որ Մարկը հենց այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել իտալական "Միլան": Հոլանդական Ilsussidiario.net կայքը մեջբերում է Մինո Ռայոլայի խոսքերը. "Ես ուշադրություն չեմ դարձնում շշուկների վրա, այլ դրա փոխարեն կենտրոնանում եմ իմ ստանձնած աշխատանքի վրա: Բայց և այնպես չեմ բացառում, որ վան Բոմելը կտեղափոխվի "Միլան", քանի որ մինչև հունվարի 31-ը դեռ շատ ժամանակ կա "Միլանից" առաջարկ ստանալու համար":
|
Չնայած այն բազմաթիվ հայտարարություններին, որոնք անգլիակակն "Արսենալից" հեռացնում էին դարպասապահ Մանուել Ալմունիային, իսպանացի դարպասապահը կմնա լոնդոնյան ակումբում: Մի քանի օր առաջ "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ակումբի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է, որ հունվարին լոնդոնյան ակումբից ոչ ոք չի հեռանա: Սա նշանակում է, որ իտալական "Յուվենթուս" չի տեղափոխվի "զինագործների" ռուս կիսապաշտպան Անդրեյ Արշավինը, ում դեպի Իտալիա էին ձգում իտալական СМИ-ները:
|
Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ վախենում է "Տոտենհեմի" առաջատար Գարեթ Բեյլի համար, քանի որ եթե այս ամռանը "խթանների" ղեկավարությունը նրան տրանսֆերի հանի, ապա նրա նկատմամբ տրանսֆերային շուկայում կսկսվի որս: Իտալացի մասնագետը նշել է, որ այդ դեպքում "քաղաքաբնակները" նույնպես "որսի" դուրս կգան, իսկ ինչ վերաբերում է "Տոտենհեմին", ապա Բեյլին կոցնելու դեպքում ակումբը կզրկվի իր հնարավորությունների կեսից: Անգլիական Sky Sports պարբերականը մեջբերում է մասնագետի խոսքերը. "Դեռ նախորդ մրցաշրջանում Բեյլը ցույց էր տվել իր "արժեքը" և նրա կարիերան դեռ նոր է սկսում բարձրանալ բարձունքով վեր: Նրան ձեռք բերելու համար ակումբները "խթաններին" պետք է վճարեն շատ մեծ գումարներ: Օրինակ. եթե "Յուվենթուսը" ձեռք բերի Բեյլին, ապա Իտալիայի առաջնություն
...
Կարդալ ավելին
|
|