Home » 2011 » Հունվար » 16 » "Տոտենհեմ Հոթսպուր" - "Մանչեսթեր Յունայթեդ"
11:22
"Տոտենհեմ Հոթսպուր" - "Մանչեսթեր Յունայթեդ"
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 20:00-ին: Ինչ կարող ենք ասել. "Տոտենհեմը" վերջին երկու տարիների ընթացքում կարողացավ ֆուտբոլային միջակ թիմից բարձրանալ մինչև անգլիական ֆուտբոլի առաջատարների էլիտա: Հարի Ռեդնապի սաներին եվրոպական հսկաները պահում են մշտական ուշադրության կենտրոնում, իսկ ահա Գարեթ Բեյլի համար շատ ակումբներ պատրաստ են շռայլել այնքան, ինչքան ասենք կտային Ինյեստայի կամ Չավիի համար: "Տոտենհեմ" ակումբը նաև ցույց տվեց, որ ինքը մեկ տարվա թիմ չէ, ինչպես պատահում է մի շարք իսպանական թիմերի հետ. վառ օրինակ կարելի է բերել "Սեվիլիան", "Ատլետիկո" Մադրիդը և այլն: "Տոտենհեմի" ղեկավարությունը կտրականապես մերժում է Բեյլի, Մոդրիչի համար արված բավականին նպաստավոր առաջարկները: Եվ վերջապես. "Տոտենհեմը", առաջին անգամ մասնակցելով "Չեմպիոնների լիգայի" խաղարկությանը, կարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ` "ֆուտբոլային նոկդաունի" մեջ գցելով իտալական "Ինտերին":Իսկ ինչ վերաբերում է "Յունայթեդին", ապա "կարմիր սատանաներն" 10 տարի է չեն պարտվել "Ուայդ Հարթ Լեյն" ստադիոնում: Այս անչափ գրավիչ հանդիպումից առաջ Մայքլ Քերիկը նշել է, որ իրենց ծանրագույն հանդիպում է սպասվում: Երկար ընդմիջումից հետո այսօր կարող են խաղադաշտ դուրս գալ Փոլ Սքոուլզն ու Ջոն Օշին, Ուեյն Ռունիի խաղալը դեռևս փոքրիկ հարցականի տակ է, իսկ ահա Վան Դեր Սարը ամբողջովին պատրաստ է հանդիպմանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 430 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0