Home » 2011 » Հունվար » 30
Դեռ նախորդ մրցաշրջանի վերջից խոսվում էր այն մասին , որ Երևանի "Կիլիկիա" ֆուտբոլային ակումբը հնարավոր է լքի Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը ֆինանասական սղության պատճառով: Արտասահմանում դա սովորական բան է, երբ թիմերը սնանկանում են, ապա լքում են մրցաշարը, որին մասնակցում են: Մասնավորապես, Ռուսաստանում այս տարի միանգամից մի քանի թիմ  հրաժարվել է խաղալու երկրի ուժեղագույնների խմբում:
Հայաստանում "Կիլիկիայի" սնանկացումը պարզ է դարձել այն բանից հետո, երբ լրացել է ակումբների համար խաղերին մասնակցելու հայտերի և անդամավճարների ներկայացման վերջնական ժամկետը:
 Մեր երկրի ֆուտբոլի բարձրագույն խմբի բոլոր թիմերը մինչև սահմանված ժամկետները  պաշտոնապե ... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 517 | Добавил: Hartsat | Дата: 30.01.2011 | Комментарии (0)

Այսօր "Ռեյնո դե Նավարայում"` "Օսասունայի" հետ խաղում մադրիդյան "Ռեալի" պորտուգալացի սուպերաստղ Կրիշտիանու Ռոնալդուն անցկացնելու է "Լա լիգյում" իր հոբելյանական 50-րդ հանդիպումը: Առաջնության նախորդ 49 խաղում նա դարձել է 49 գնդակի հեղինակ: Ինչպես նշում է իսպանական Marca պարբերականը, այսպիսի պատմական ու ռեկորդային թվերի "Արքայական" ակումբի հարձակվողներից դեռ ոչ ոք չէր հասել: 

Ոչ Պուշկաշը, ոչ Դի Ստեֆանոն, ոչ Պահինյոն, ոչ Ուգո Սանչեսը, ոչ Ռոնալդոն ու ոչ էլ Վան Նիստելռոյը… "Ռեալի" հարձակվողներից և ոչ մեկը իր գոլերի "ոսկե հարսանիքը" չի ... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 490 | Добавил: Hartsat | Дата: 30.01.2011 | Комментарии (0)

Իտալական "Միլանի" փոխնախագահ Ադրիանո Գալիանին սպորտային լրատվամիջոցներին հայտարարել է, որ ակումբն այլևս խաղացողներ չի գնի այս տրանսֆերային պատուհանի ընթացքում. "Դադիչ Վիլայի տրանսֆերը վերջինն էր մեզ համար տրանսֆերային պատուհանի ժամանակ: Կարծում եմ, որ "Միլանը" հիանալիորեն համալրվեց այս հունվարին: Բոլոր նորեկները պետք է օգնեն մեզ տիտղոսներ նվաճելու գործում":
Հիշեցնենք, որ "Միլանը" Դադիչ Վիլայից բացի այս տրանսֆերային պատուհանի ընթացքում համալրել են հոլանդացիներ Ուրբի Էմանուելսոնը և Մարկ Վան Բոմելը,  ինչպես նաև իտալացի հարձակվող Անտոնիո Կասսանոն:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 479 | Добавил: Hartsat | Дата: 30.01.2011 | Комментарии (0)

Այսօր Իտալիայի "Ա Սերիայի" առաջնության 22-րդ տուրի "Բոլոնիա"-"Ռոմա" ֆուտբոլային հանդիպումը դադարեցվել է հանդիպման 16-րդ րոպեին. խաղը կանգնեցվել է առատ ձյան պատճառով: Հանդիպման անցկացումը հարցականի տակ էր նաև նախքան խաղի մեկնարկը:
Չնայած վատ եղանակային պայմաններին` հանդիպումը մեկնարկեց, բայց 16 րոպե անց մրցավարը որոշեց, որ խաղն անցկացնել անհնար է եղանակային վատ նման պայմաններում:
Հավելենք, ու հանդիպումը դադարեցվել է 0:0 հաշվի ժամանակ:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 466 | Добавил: Hartsat | Дата: 30.01.2011 | Комментарии (0)

Իսպանական "Լա Լիգայի" 21-րդ տուրում հաղթելով "Հերկուլեսին" 3-0 հաշվով` կատալոնական "Բարսելոնան" կրկնեց Մադրիդի "Ռեալի" հնամյա ռեկորդը. միայն արքայական ակումբին է հաջողվել ազգային առաջնությունում 15 խաղ անընդմեջ միավոր չկորցնել: Այդ ռեկորդը սահմանվել է հեռավոր 1960-61 մրցաշրջանում։ Այն ժամանակ "Ռեալի" կազմում հանդես էր գալիս Ալֆրեդո դի Ստեֆանոն, ով այսօր "գալակտիկոսների" լեգենդն ու ակումբի պատվավոր նախագահն է:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 514 | Добавил: Hartsat | Дата: 30.01.2011 | Комментарии (0)

Լոնդոնյան "Տոտենհեմը", չկարողանալով "Նյուքասլից" ձեռք բերել անգլիացի տաղանդավոր հարձակվող Էնդի Կերոլին, այսօր պաշտոնական առաջարկ է ներկայացրել բասկյան "Ատլետիկ" Բիլբաոյին, որպեսզի ձեռք բերի բասկերի թիմի առաջատար 24-ամյա հարձակվող Ֆերնանդո Լլորենտեին: Առաջարկության մեջ հստակորեն նշվում է խաղացողի տրանսֆերային գումարը`  30 մլն եվրո: Այժմ "հոթսփուրցիները" սպասում են "Ատլետիկի" ղեկավարության պատասխանին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 610 | Добавил: REAl | Дата: 30.01.2011 | Комментарии (0)

Իտալիայի "Ա Սերիայում" երեկ կայացավ հերթական տուրը: Մեծ հետաքրքրություն էր առաջացնում "Միլանի" և "Կալյարիի" միջև կայացած հանդիպումը: Խաղն էլ ավելի հետաքրքիր ու դիտարժան դարձավ, երբ խաղի 54-րդ րոպեին "Միլանը" մնաց 10 հոգով. խաղադաշտից երկրորդ դեղին քարտ ստանալու պատճառով հեռացվեց միլանյան ակումբի նորեկ, հոլանդացի հենակետային կիսապաշտպան Մարկ վան Բոմելը: Բայց այդ հանգամանքը չխանգարեց "Միլանին", և արդեն չորս րոպե անց` հանդիպման 58-րդ րոպեին բրազիլացի Ռոբինյոն բացեց խաղի հաշիվը: Խաղի վերջնական ելքը վճռեց միլանյան ակումբի նորընծա առաջատար, շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով հանդիպման ավարտից 5 րոպե առաջ` 85-րդ րոպեին կրկնապատկեց խաղի հաշիվը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 591 | Добавил: REAl | Дата: 30.01.2011 | Комментарии (0)

Երեկ ուշ երեկոյան Ասիայի գավաթի եզրափակիչում Ճապոնիայի ազգային հավաքականը հանդիպեց Ավստրալիայի ընտրանու հետ: Խաղն անցավ շատ գրավիչ ու դիտարժան: Երկու թիմերն էլ վճռականորեն էին տրամադրված նաև կոշտ ու ֆիզիկական պայքարին: 90 րոպեների ընթացքում հաղթողը չորոշվեց, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսում, ավելի ստույգ խաղի 109-րդ րոպեին, հանդիպման միակ գնդակը խփեց Ճապոնիայի հավաքականի խաղացող Տադանարի Լին` հաղթանակ պարգևելով ճապոնացիներին: Այս հաղթանակով Ճապոնիան դարձավ միակ հավաքականը, որ 4 անգամ դարձել է Ասիայի չեմպիոն:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 611 | Добавил: REAl | Дата: 30.01.2011 | Комментарии (0)

  Կատալոնական "Բարսելոնայի" կենտրևոնական պաշտպան Խերարդ Պիկեն Sports Illustrated ամսագրին տված հարցազրույցի ժամանակ խոսել է շատ բաների մասին, համեմատել Լիոնել Մեսսիին ու Քրիշտիանու Ռոնալդուին, ինչպես նաև բացատրել է, թե որն է "Բարսելոնայի" պատանեկան ակադեմիայի` աստղեր պատրաստելու հաջողության գաղտնիքը:

-Դուք ծնվել եք Բարսելոնայում:  Կարելի՞ է արդյոք ասել, որ Ձեր գալուստը կատալոնական ակումբ արդեն նախանշված էր Աստծու կողմից:

... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 602 | Добавил: Hartsat | Дата: 30.01.2011 | Комментарии (0)

Երեկ կայացավ իսպանական "Լա լիգայի" հերթական տուրը: Օրվա կենտրոնական հանդիպումը համարվում էր "Հերկուլես"-"Բարսելոնա" մրցավեճը, քանի որ այս մրցաշրջանում "Լա Լիգայում" "Բարսան" միայն "Հերկուլեսից" էր պարտություն կրել :Խաղն ընթացավ "Բարսայի" խաղային ու տարածքային առավելությամբ, սակայն "Հերկուլեսը" գրագետ էր պաշտպանվում, և միայն 43-րդ րոպեին "կապտանռնագույն" Պեդրոյին հաջողվեց բացել խաղի հաշիվը:
Երկրորդ խաղակեսում գրեթե նույն իրավիճակն էր խաղադաշտում` կատալոնացիները գրոհում էին, "Հերկուլեսը"` ողջ թիմով պաշտպանվում:
Հանդիպման ելքը վճռվեց խաղի 85-րդ րոպեին, երբ դաշտից հեռացվեց "Հերկուլեսի" ֆուտբոլիստ Ֆարինոսը: Թվային առավելությունը բավական էր, որ 2010թ. լավագույն ֆուտբոլիստ ճ ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 567 | Добавил: REAl | Дата: 30.01.2011 | Комментарии (0)

Իտալական "Ֆիորենտինային" պատկանող ռումինացի սկանդալային հարձակվող Ադրիան Մուտուն Football Italia ռադիոալիքի լրագրողի հետ հանդիպ- ման ժամանակ հույս է հայտնել վերադառնալ "մանուշակների" հիմնական կազմ: Ռումինացին որոշել է չհեռանալ թիմից և հույս ունի, որ "Ֆիորենտինայի" մարզչական շտաբն իրեն ևս մեկ հնարավորություն կընձեռի` ապացուցելու, որ ինքը դեռ պրոֆեսիոնալ է:
Հիշեցնենք, որ Մուտուն խաղադաշտում չի հայտնվել հունվարի սկզբից ակումբի ղեկավարության հետ ունեցած ոչ ֆուտբոլային խնդիրների պատճառով:
Ընդհանրապես հարկ ենք համարում նշել, որ ռումինացին մինչև հոկտեմբեր իրավունք չուներ խաղալու դոպինգ ընդունելու պատճառով ստացած հեռացման համաձայն: Իսկ արդեն արդեն հոկտեմբերին` խաղադ ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 448 | Добавил: Hartsat | Дата: 30.01.2011 | Комментарии (0)

Ճապոնիայի ազգային հավաքականի և "Սիմպիջու Ս-Պուլս" ակումբի աստղն արդեն նախապես պայմանավորվել է գերմանական "Շտուտգարտի" հետ: Խաղացողը հայտարարել է, որ ինքը մինչև այսօր չէր ցանկանում խոսել դրա մասին, քանի որ կենտրոնացած էր Ասիայի գավաթի խաղարկության վրա: Այդ ընթացքում խաղացողի գործակալը կարգավորել է ամեն ինչ, և սպասվում է, որ արդեն այս երկուշաբթի օրն Օկազակին կներկայացվի որպես "Շտուտգարտի" պաշտոնական խաղացող:
Հաջողություն մաղթենք մեզնից շատերին անհայտ այս խաղացողին "Բունդեսլիգայում":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 604 | Добавил: mu | Дата: 30.01.2011 | Комментарии (0)

Սանկտ-Պետերբուրգի "Զենիթի" իտալացի կիսապաշտպանը կես տարով կխաղա իտալական "Չեզենայում"` այս մասին տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ "Զենիթն" իտալացի կիսապաշտպանին ձեռք էր բերել թուրինյան "Տորինոյից" մեկուկես տարի առար` վճարելով շուրջ 7 միլիոն եվրո:

Եզրափակելով կարող ենք ասել, որ սա ռուսական թիմի հերթական անհաջող տրանսֆերն էր, որը բավականին մեծ գումարներով իրականացրեց պետերբուրգյան ակումբը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 570 | Добавил: mu | Дата: 30.01.2011 | Комментарии (0)

Իսպանական "Ռասինգի" նոր հնդիկ սեփականատեր Ասան Ալի Սայեդը հայտարարել է, որ մինչև տրասֆերային պատուհանի փակվելը Նիկոլա Ժիգիչը, ով այժմ խաղում է անգլիական "Բիրհմինգեմում", կտեղափոխվի "Ռասինգ": Սերբ հսկայի համար սա կարող է դառնալ երրորդ վերադարձ-տեղափոխությունը "Ռասինգ":
Հիշեցնենք, որ 2006-2007, 2008-2009թթ.-ին նա արդեն հանդես է եկել "Ռասինգում"` ցույց տալով բավականին արդյունավետ խաղ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 463 | Добавил: mu | Дата: 30.01.2011 | Комментарии (0)

Հայտնի է այն, որ անգլիական "Լիվերպուլի" ղեկավարությունը մերժել է Լոնդոնի "Չելսիի" առաջին առաջարկը` Ֆեռնանդո Տորեսին գնելու համար: Այժմ բանակցությունները որոշ ժամանակով ընդհատվել են, իսկ անգլիական ԶԼՄ-ները հեղեղում են տարատեսակ նորություններ այս տրանսֆերային սագայի վերաբերյալ:
"Լիվերպուլը" Տորեսի համար ցանկանում է ատանալ 50 մլն. եվրո` գումարած Նիկոլա Անելկային: Իսկ ահա "Չելսին" որպես խաղացող առաջարկում է երիտասարդ Դանիել Սթարիդջին: "Լիվերպուլի" պաշտոնական կայքը հրաժարվում է որևէ տեղեկություն տարածել այս բավականին խճճված պատմության վերաբերյալ, սակայն մի բան հաստատ է. Տորեսը ցանկանում է խաղալ "Չելսիում", իսկ Սուարեսին "Լիվերպուլը" բավականին բարձր գնով ձեռք բերեց, հավանաբար, Տորեսին փոխարինելու համար:
Սակայն առայժմ ոչինչ պարզ չէ, իսկ այս տրանսֆերի հետագա ընթացքի մանրամասները Դուք կարող եք տեղեկանալ մեր կայքից հետագա այցերի ժամանակ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 474 | Добавил: mu | Дата: 30.01.2011 | Комментарии (0)

Երեկ կայացած գավաթային "Սաութհենփթոն"-Մանչեսթեր Յունայթեդ" (խաղն աարտվել է 1-2 հաշվով հօգուտ "մանկունիացիների") հանդիպումից հետո Սըր Ալեքսը չի թաքցրել իր մեղքը, և հայտարարել է, որ առաջին խաղակեսը տանուլ տվեցին կիսապաշտպանական գիծը սխալ դասավորելու արդյունքում. "Մենք փորձեցինք ողջ խաղը կազմակերպել կենտրոնով, սակայն մենք սովոր ենք խաղալ խաղադաշտի ողջ լայնքով, մի խոսքով ես դժվարացրեցի իմ տղաների խաղն առաջին խաղակեսում, սակայն երկրորդ խաղակեսում ամեն ինչ կարգին էր և մենք հաղթեցինք",- եզրափակել է Ֆերգին:
Ավելացնենք, որ "Յունայթեդի" կազմում երեկ իր դեբյուտը նշեց դարպասապահ Անդերս Լինդեգարդը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 484 | Добавил: mu | Дата: 30.01.2011 | Комментарии (0)