14:43 Ճապոնիան՝ Ասիայի չեմպիոն | |
Երեկ ուշ երեկոյան Ասիայի գավաթի եզրափակիչում Ճապոնիայի ազգային հավաքականը հանդիպեց Ավստրալիայի ընտրանու հետ: Խաղն անցավ շատ գրավիչ ու դիտարժան: Երկու թիմերն էլ վճռականորեն էին տրամադրված նաև կոշտ ու ֆիզիկական պայքարին: 90 րոպեների ընթացքում հաղթողը չորոշվեց, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսում, ավելի ստույգ խաղի 109-րդ րոպեին, հանդիպման միակ գնդակը խփեց Ճապոնիայի հավաքականի խաղացող Տադանարի Լին` հաղթանակ պարգևելով ճապոնացիներին: Այս հաղթանակով Ճապոնիան դարձավ միակ հավաքականը, որ 4 անգամ դարձել է Ասիայի չեմպիոն:
| |
|
Total comments: 0 | |