Մադրիդի "Ատլետիկոն" կարողացել է համաձայնության գալ իր թիմի առաջատար Սերխիո Ագուեռոյի հետ, ու երկարաձգել արգենտինացու պայմանագիրը: Այժմ Մարադոնայի փեսան մադրիդցիների կազմում պաշտոնապես կխաղա մինչև 2014թ.: Պայմանագրում փոխվել է Կունի հրաժարագնի չափը, և տարօրինակ է, որ այն աճելու փոխարեն նվազել է` 60 մլն եվրոյից հասնելով 45-ի: