Home » 2011 » Հունվար » 4 » "Յունայթեդը" և "Սամպդորիան" համաձայնության են եկել
12:12
"Յունայթեդը" և "Սամպդորիան" համաձայնության են եկել
"Յունայթեդի" ղեկավարությունը համաձայնության է եկել "Սամպդորիայի" հետ 19-ամյա տաղանդավոր հարձակվող Ֆեդերիկո Մակեդային վարձավճարով տալու իտալական ակումբին: Իտալացի ֆուտբոլիստը "Սամպդորիայում" հանդես կգա մինչև 2011թ.-ի ամառ: Նշենք, որ Մակեդան համաձայնության էր եկել Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ, ով իտալացի խաղացողի հետագա աճը տեսնում է խաղային պրակտիկայի պայմաններում: Իտակլական La Gazzetta dello Sport-ի տեղեկացմամբ, պայմանագրի մեջ չկա այնպիսի կետ, որի համաձայն "Սամպդորիան" կարող է գնել Մակեդայի տրանսֆերը ամբողջությամբ, ինչը ևս մեկ անգամ մեզ համոզում է, որ Ֆերգյուսոնը նպատակներ ունի այս խաղացողի հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 343 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0