Home » 2011 » Հունվար » 11
Իտալական "Նապոլիի” ուրուգվայցի հարձակվող Կավանին ”Յուվենտուսի” հետ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Այս խաղից հետո "Ինտերի” նախագահ Մասիմո Մորատտին խոստովանել է, որ զղջում է ամռանն Էդինսոնին բաց թողնելու համար:
"Միշտ էլ զղջում ես, երբ տեսնում ես, որ այն ֆուտբոլիստը, ում մի քանի տարի ցանկացել ես ձեռք բերել, լավ է հանդես գալիս այլ ակումբում”,- ասել է "Ինտերի" սեփականատերը:
Փոխարենը պարոն Մասիմոն չի զղջում, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է Լեոնարդոն: "Կատանիայի” հանդեպ տարած կամային հաղթանակից հետո Մորատտին գովաբանել է բրազիլացուն և հույս հայտնել, որ "Ինտերին” կհաջողվի կրկին միանալ Սկուդետոյի համար մղվող պայքարին:

< ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 426 | Добавил: Hartsat | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, խոսելով "Եվրո-2012”-ի ընտրական հանդիպմանը ռուս մոլագար ֆուտբոլասերների  ներկայության մասին, վստահեցրել է, որ իրավապահ մարմինները կկարողանան լուծել իրենց առջև դրված խնդիրը, և ոչինչ չի խանգարի մարտին կայանալիք հանդիպման ընթացքին: Միևնույն ժամանակ նա կարծում է, որ ռուս ֆուտբոլասերները մտնում են Եվրոպայի ամենաանկարգապահ  երկրպագուների եռյակի մեջ:
Նրա կարծիքով, այդ հարցում ռուսները բոլորովին չեն զիջում թուրք և հույն ֆուտբոլասերներին: Հայրապետյանը նաև կոչ է արել հայ կարգապահ երկրպագուներին չթեժացնել մթնոլորտը խաղի ժամանակ և զերծ մնալ չմտածված քայլերից, որոնք կարող են անցանկալի հետևանքների հանգեցնել. "Պետք է անել ամեն ինչ, որ ֆուտբոլային տոնը ստացվի: Իսկ եթե անկարգություններ լի ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 466 | Добавил: Hartsat | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Իսպանական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան երեկվա մրցանակաբաշխու-թյունից հետո հայտարարել է, թե հիասթափված չէ, որ 2009/10 մրցաշրջանի արդյունքներով չի ճանաչվել լավագույն ֆուտբոլիստ. «Ես հիասթափված չեմ։ Լինել երեք հավակնորդների ցուցակում արդեն շատ բան է նշանակում։ Տա Աստված, որ դա կրկնվի։ Կարևորը շարունակելն է լավ խաղալ, իսկ  մնացածը վերահսկել հնարավոր չէ»։ Ինչ վերաբերում է Լիոնել Մեսիին, որը ստացավ «Ոսկե Գնդակը», Ինյեստան ասել է. «Ես երջանիկ եմ, որ Լեոն արժանացավ այդ տիտղոսին։ Եթե ընտրել են նրան, ապա նա արժանի էր։ Մեր երեքից ցանկացածն էլ կարող էր արժանանալ այդ տիտղոսին, բայց մենք ուրախ ենք, որ Լեոն արժանացավ դրան և շնորհավորում ենք նրան»։
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 414 | Добавил: Hartsat | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Բրազիլական «Ֆլամենգոն» հայտարարել է "Միլանի" կիսապաշտպան Ռոնալդինյոյի հետ պայմանագրի կնքման մասին: Ռիո դե Ժանեյրոյի ակումբի հետ բրազիլացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2014թ-ի աշխարհի առաջնությունը:

Մինչև վերջին պահն բրազիլացի խաղացողին հավակնում էին նաև բրազիլական «Պալմերաս» և «Գրեմիո» ակումբները:

Այսպիսով` Ռոնալդինյոն վերադառնում է հայրենիք Եվրոպայի խաղադաշտերում  տասը տարի անցկացնելուց հետո: Եվրոպայում նա ելույթ է ունեցել «ՊՍԺ»-ում, «Բարսելոնայում» և «Միլանում»:


Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 479 | Добавил: Hartsat | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Գերմանական "Շալկե-04" ակումբի իսպանացի հարձակվող Ռաուլ Գոնսալեսը դեկտեմբերի ամսվա տվյալներով ճանաչվել է թիմի լավագույն խաղացող: Այսպիսի կոչում Մադրիդի "Ռեալի" նախկին ֆուտբոլիստը ստացել է ակումբի երկրպագուների քվեարկության արդյունքում: Հարցմանը մասնակցել է  3667 երկրպագու, իսկ Ռաուլը ստացել է  1702 ձայն:  Դա կազմել է ձայների 46.4 տոկոսը: Ռաուլն առաջ է անցել գելզենկիրխենյան թիմի ավագ Մանուել Նոյերից և Ջեֆերսոն Ֆարֆանից:  


Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 413 | Добавил: Hartsat | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Մյունխենի "Բավարիայի" ֆրանսիացի ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին հայտարարել է, որ նախորդ տարվա իր սխալներից դասեր է քաղել և  արել է համապատասխան հետևություններ: Ֆրանսիացի ֆուտբոլիստը համոզված է, որ ինքն ավելի հասուն մարդ է դարձել. "Սխալները, որոնք ես կատարել եմ 2010թ-ին, երկրորդ անգամ չեն կրկնվի: Ես շատ բան եմ սովորել իմ սխալներից: Ես խոստովանում եմ իմ սխալները ՀԱՀ-ի աշխարհի առաջնության ժամանակ և իմ սխալներն ընտանիքիս հանդեպ: Բայց հիմա ես փոխվել եմ, և ինձ համար ավելի կարևոր բաներ կան: Ընտանիքս հիմա ինձ համար ավելի կարևոր դեր է խաղում: Ես հասկացա,  որ ֆուտբոլի գլամուրային աշխարհն այդքան էլ չի արտացոլում կենսական արժեքները":

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 426 | Добавил: Hartsat | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Առաջիկա ֆուտբոլային մրցաշրջանին շարունակում է նախապատրաստվել երկրի փոխչեմպիոն Երևանի «Բանանցը», սակայն ոչ ամբողջական կազմով: Թիմի լեգեոնական ֆուտբոլիստները, ինչպես նաև գլխավոր մարզիչ Ստևիցա Կուզմանոսկին Երևան են ժամանելու միայն վաղը:
Հունվարի 15-ին «Բանանցն» ուսումնամարզական հավաքի կմեկնի Թուրքիա: Մարզումներին զուգահեռ նախատեսված է անցկացնել նաև 3 ստուգողական հանդիպում: Հունվարի 21-ին հայկական թիմի մրցակիցը կլինի Դոնեցկի «Մետալուրգը», որտեղ կշարունակի իր մրցելույթներն Արարատ Առաքելյանը: Ինչպես հայտնի է, ուկրանիական թիմում է հանդես գալիս նաև Արտակ Դաշյանը:
Իդեպ, «Բանանցի» դարպասապահների մարզիչ է նշանակվել Նիկոլայ Դոնևը, ով ժամանակին աշխատել է հայկական թիմում, իսկ այնուհետև տեղափոխվել Դոնեցկի «Մետալուրգ»:
... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 411 | Добавил: Hartsat | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Երևանի "Կիլիկիան" շարունակում է նախապատրաստվել Հայաստանի առաջնության առաջիկա մրցաշրջանին: Ամանորյա տոներից հետո թիմը հունվարի 7-ից գլխավոր մարզիչ Բաբկեն Մելիքյանի գլխավորությամբ վերսկսել է մարզումները:
"Կիլիկիայում" այժմ փորձաշրջան են անցնում "Ուլիսում" իր մրցելույթներով հայտնի` կիսապաշտպան Գոռիկ Խաչատրյանը, "Գանձասարի" նախկին ֆուտբոլիստ, հարձակվող Ալիկ Խաչատրյանը, նախկինում "Միկայի" կիսապաշտպան Էդգար Մանուկյանը, ինչպես նաև զինծառայությունից հարազատ ակումբ վերադարձած Ցոլակ Բեգլարյանը:

... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 431 | Добавил: Hartsat | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Սոմալլիի «Ալ-Շաբաբ» իսլամական խմբավորումը, որը վերահսկում է աֆրիկյան այդ երկրի մի մասն, արգելել է երկրի բնակչությանը ֆուտբոլ խաղալ։ Արգելքը բացատրվում է նրանով, որ խաղն ունի քրիստոնեական ծագում և այլասերում է մուսուլման երիտասարդությանը։
Սոցիոլոգները Սոմալիի քաղաքացիների հարցումից հետո պարզել են, որ նրանց մեծամաս-նությունը դեմ է կառավարության ընդունած որոշումին, բայց ստիպված են հետևել օրենսդրու-թյանը, քանի որ չհամաձայնվելը սպառնում է իրենց կյանքին։
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 441 | Добавил: Hartsat | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Անգլիական «Էվերթոնի» հարավաֆրիկացի կիսապաշտպան Սթիվեն Պիենարը հայտնվել  է լոնդոնյան «Չելսիի» ուշադրության կենտրոնում: "Արիստոկրատները" պատրաստվում են հարավ-աֆրիկացու համար պաշտոնական առաջարկություն անել: Տրանսֆերի գումարը կազմելու է մոտ 3 մլն ֆունտ ստեռլինգ:

Նշենք, որ 28-ամյա ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ավարտվում է  հաջորդ ամռանը: Կիսապաշտպանն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում պայմանագիրը երկարաձգել և մտադիր է Պրեմիեր լիգայի գրանդներից մեկում խաղալ: «Չելսին» հույս ունի Պինարին ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի  ժամանակ:


Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 429 | Добавил: Hartsat | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Դուբայում կայացել է տրանսֆերային շուկայի ֆուտբոլային օպերատորների` գործակալների ամենամյա ասուլիսը. այս մասին հաղորդում է Globe Soccer հանդեսը:
Ասուլիսի ժամանակ հրապարակվել է 2010թ. լավագույն ֆուտբոլային գործակալի անունը: Հաղթողն ընտրվել է գաղտնի քվեարկության միջոցով, որին մասնակցել են ՖԻՖԱ-ի արտոնագրված գործակալները և ակումբների եվրոպական ասոցիացիայի անդամների ներկայացուցիչները: Լավագույն ֆուտբոլային գործակալ է ճանաչվել Ժորժե Մենդեշը, ում ծառայություններից օգտվում են մարզիչ Ժոզե Մոուրինյոն և կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն:
Մենդեշը մի քանի աղմկոտ գործա ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 418 | Добавил: Hartsat | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Crazyfootball-ը հանդիպել է "Մանչեսթեր Յունայթեդի" տհաճ ու տգեղ հարձակվող Ուեյն Ռունիին ու պարզել նոր պայմանագրի սկանդալային քաշքշուքի ձգձգման "ստույգ" պատճառները:
- Ողջույն, Ուեյն:
- Բարև Ձեզ (ժպտում է):
- Վերջերս պայմանագրի երկարաձգումը կարգավորվեց: Թեթևություն զգո՞ւմ եք:
- Իհարկե: Դա սոսկալի ժամանակահատված էր: Ակումբում ոչ մեկը չէր կարողանում ինձ երաշխիք տալ, որ "Մանչեսթեր Յունայթեդը" ծրագրում է թոփ-մակարդակի ֆուտբոլիստներ ներգրավվել և մասնակցել Անգլիայի առաջնության չեմպիոնության պայքարին: Ում ասես չդիմեցի. ձեռքներն էին տարածում: "Ի՞նչ երաշխիք ես ուզում", - ասում էին բոլորը: Ես մենակ էի, ընկճված: Ես ցավում էի, որ մեծագույն ակումբներից մեկը անդունդն է գլոր ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 551 | Добавил: Vahe | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Մոտ ժամանակներս իսպանական Մադրիդի "Ատլետիկոն" կկատարի նոր տրանսֆեր, որի մասին կգրեն մի շարք պարբերականներ իրենց ամսագրերում: Իսպանական Goal.com Spain կայքի տեղեկացմամբ "Օսասունայի" կիսապաշտպան Խուանֆրանը կտեղափոխվի "Ատլետիկո" Մադրիդ, իսկ մադրիդյան ակումբը 25-ամյա կիսապաշտպանի համար կվճարի մոտ 8 մլն. եվրո: Այս տրանսֆերի մասին նախորդ շաբաթ նշել է նաև "Օսասունայի" գլխավոր մարզիչ Խոսե Անտոնիո Կամաչոն, ըստ որի տրանսֆերային շուկան ստիպում է անցանկալի քայլերի գնալ, և այդ ժամանակ կարևոր դեր է կատարում գումարը:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 410 | Добавил: Hayk | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Իտալական "Ռոմայի" ավագ Ֆրանչեսկո Տոտիի տարիքն արդեն անցել է "երիտասարդ" լինելու սահմանը և նա այդքան էլ հաճախ չի դուրս գալիս խաղադաշտ "Ռոմայի" հիմնական կազմում: "Գայլերն", իհարկե, սիրում են իտալացուն և շնորհակալ են նախկինում նրա ցույց տված խաղից, բայց Ռաուլ Գոնսալես Բլանկոյի` այլ ակումբ տեղափոխվելը ցույց տվեց, որ ամեն ինչ դեռ ավարտված չէ: Հիշեցնենք, որ ըստ "Ռոմայի" հետ ունեցաց պայմանագրի Տոտին հռոմեական ակումբում դեռ պիտի խաղա 3 տարի, սակայն այդ տարիների ընթացքում շատ բաներ կարող են փոխվել:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 411 | Добавил: Hayk | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Իսպանական մամուլը շարունակում է կատալոնացուն բերել հայրենիք: Որոշ ասեկոսեների համաձայն անգլիական "Արսենալի" կատալոնացի կիսապաշտպան և ավագ Սեսկ Ֆաբրեգասն արդեն պայմանավորվել է "Բարսելոնայի" նախագահ Սանդրո Ռոսելեի հետ և այս ամռանն "Արսենալից" կտեղափոխվի "Բարսելոնա"` կատալոնյան ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր, իսկ "կապտանռնագույնների" կազմում հանդես կգա 4 համարի մարզաշապիկով: Սակայն լոնդոնյան ակումբի ղեկավարությունը չի ցանկանում իր առաջատարին կորցնել: Որպեսզի "Բարսելոնան" կարողանա ձեռք բերել "անգլիացի" կատալոնացուն, պետք է "Արսենալին" վճարի 50 մլն. եվրո և ավելի, իսկ այդ գումարով Արսեն Վենգերը կկարողանա գնել մի քանի տասնյակ Սեսկերի, բայց ավելի երիտասարդ և անփորձ:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 559 | Добавил: Hayk | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Անգլիական Reuters պարբերականի տեղեկացմամբ ամերիկյան "Լոս-Անջելես Գալաքսի" ակումբի ղեկավարությունը թույլ չի տվել, որ անգլիական "Տոտենհեմը" վարձավճարի տարբերակով ձեռք բերի Դևիդ Բեքհեմին, սակայն նա ֆուտբոլիստին թույլ է տվել մինչև փետրվարի 10-ը մարզվել "խթանների" հետ` չմասնակցելով որևէ պաշտոնական հանդիպման: Անգլիացի 35-ամյա կիսապաշտպանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան ակումբի ղեկավարությանն իրեն ընձեռած շանսի համար և լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ անհամբերությամբ սպասում է, թե երբ կսկսի մարզվել "խթանների" հետ:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 416 | Добавил: Hayk | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Իտալական Football Italia պարբերականի տեղեկացմամբ իտալական "Ֆիորենտինայի" ղեկավարությունը լուրջ զբաղվում է Ադրիան Մուտուին պատժելու գործով, քանի որ ռումինացի հարձակվողն ու նրա գործակալը նախորդ շաբաթ թույլ էին տվել այնպիսի սխալներ, որոնք խախտել են Մուտուի և "Ֆիորենտինայի" միջև կնքված պայմանագրի որոշ կետեր: "Ֆիորենտինայի" նախագահ Անդրեա Դելա Վալեն լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ ռումինացին շատ վատ արարք է թույլ տվել, իսկ նրա գործակալն իրականությանը չհամապատասխանող հարցազրույց է տվել պարբերականներից մեկին: Այդ պատճառով "մանուշակների" նախագահը որոշել է պատժել Մուտուին` նրան չվաճառելով այլ ակումբի վրա, ինչպես նաև Մուտույին թույլ չի տա դուրս գալ խաղադաշտ, և ռումինացին իր կատարած սխալների համար դեռ պատասխան պիտի տա:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 442 | Добавил: Hayk | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Գերմանիայի հավաքականի և "Համբուրգի" եզրային պաշտպան Դենիս Աոգոն երկարաձգել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը: Համաձայն նոր պայմանագրի սևամորթ գերմանացին թիմում կլինի մինչև 2015թ:

Հիշեցնենք, որ 23-ամյա Աոգոյի ծառայություններով հետաքրքրվում էր Թուրինի "Յուվենթուսը", բայց Աշխարհի 2010թ. առաջնության մասնակիցը որոշեց մնալ իր հարազատ թիմում:


Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 435 | Добавил: Hartsat | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

Ֆուտբոլային մեծերը խոսում են Ժոզե Մոուրինյոյի մասին:

Ուգո Սանչես (նախկին մադրիդիստ)
Մադրդի «Ռեալը» նորից մրցանակներ կնվաճի, քանի որ թիմը մարզում է Մոուրինյոն: Ես ամենաշատը նրա մեջ հավանում եմ այն, որ նա ճշմարտախոս է ու ասում է այն, ինչ մտածում է: Նա ասում է այն, ինչը պետք է ասվի, նույնիսկ եթե այդ խոսքը փոքր-ինչ վիրավորական է: Նրա կարիերան հիանալու առիթ է տալիս, ու կարծում եմ, որ նա այն մարդն է, որ պետք է մարզի այս թիմը: «Ռեալը» նրա հետ շատ բանի կհասնի:

Սամուել Էտո´ո ("Ինտերի" հարձակվող)

Նա առանձնահատուկ է թե որպես մարզի ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 428 | Добавил: Hartsat | Дата: 11.01.2011 | Комментарии (0)