11:11 Ռունին ու նրա "Երաշխիքները" | |
Crazyfootball-ը հանդիպել է "Մանչեսթեր Յունայթեդի" տհաճ ու տգեղ հարձակվող Ուեյն Ռունիին ու պարզել նոր պայմանագրի սկանդալային քաշքշուքի ձգձգման "ստույգ" պատճառները: - Ողջույն, Ուեյն: - Բարև Ձեզ (ժպտում է): - Վերջերս պայմանագրի երկարաձգումը կարգավորվեց: Թեթևություն զգո՞ւմ եք: - Իհարկե: Դա սոսկալի ժամանակահատված էր: Ակումբում ոչ մեկը չէր կարողանում ինձ երաշխիք տալ, որ "Մանչեսթեր Յունայթեդը" ծրագրում է թոփ-մակարդակի ֆուտբոլիստներ ներգրավվել և մասնակցել Անգլիայի առաջնության չեմպիոնության պայքարին: Ում ասես չդիմեցի. ձեռքներն էին տարածում: "Ի՞նչ երաշխիք ես ուզում", - ասում էին բոլորը: Ես մենակ էի, ընկճված: Ես ցավում էի, որ մեծագույն ակումբներից մեկը անդունդն է գլորվում: - Դուք միա՞կն էիք, որ այդպիսի երաշխիք էր պահանջում: - Չէ, մենակ չէի: Ինձ հետ էին ագահ ազգականներս: Միասին էինք պահանջում այդ երաշխիքները: - Բայց ակումբը Ձեզ տվե՞ց այդ երաշխիքները: - Իհարկե: Եկավ Դեվիդ Ջիլը և ասաց. "Ոեյն, իսկականից, անկեղծ երաշխավորում ենք, շնից ծնված լինեմ": Այդ պահին կասկածում էի, բայց երբ սըր Ալեքսը գլխի շարժումով հաստատեց, ես դադարեցի կասկածել, հասկացա, որ պետք է մնալ այն ակումբում, որն այդպիսի ծանրակշիռ երաշխիքներ է տալիս: - Ուրիշ էլ ի՞նչ երաշխավորեց ակումբը: - Երաշխավորեց, որ շուտով այլևս մարդիկ չեն մեռնի: Դա շատ լավ է: Ես վաղուց էի սպասում այդպիսի նորության: Նաև երաշխավորեց, որ կդասավորվի իմ ճակատագիրը: Ինձ դուր է գալիս այդպիսի երաշխիքներ ստանալը, քանի որ ես դրա միջոցով զգացի, որ ակումբը լուրջ խնդիրներ է դնում իր առջև` անմահության դեղամիջոցի հայտնագործմանը հասնելու համար: Հիշեք, եթե ինձ ցանկանում եք գնել, ապա ես երաշխիքների կարիք ունեմ: - Ներկա խաղընկերները համապատասխանու՞մ են թոփ-ակումբի Ձեր պատկերացում-ներին: - Ավաղ, նրանցից շատերը անկարող են լուրջ խնդիրներ լուծել: Այդ մասին ես տեղեկացրել եմ ղեկավարությանը: Օրինակ, ո՞վ է այդ Բերբատովը: "Սանդերլենդի" մակարդակի միջին խաղացող. ի՞նչ է անում մեր ակումբում, ես չեմ հասկանում: - Իսկ մարզիչը համապատասխանո՞ւմ է իր աշխատատեղին: - (Ժպտում է) Սըր Ալեքսը վատ մարզիչ չէ, բայց թոփ-մակարդակի չէ: Մեզ պետք է ջահել, հավակնոտ մարդ, որը երաշխիքների կարիք ունի: Ես այդպիսի մի քանի մարզչի գիտեմ. Լոթար Մաթեուս, Զորան Վուլիչ և Լեոնիդ Սլուցկի. ահա սրանք են թոփ-մակարդակը: Օրինակ, Զորանն ինձ զմրսած մի նամակ էր ուղարկել, որի մեջ մեծ երաշխիք էր տեղադրված: Իհարկե նա թոփ-մակարդակ ունի: - Խոսենք հավաքականից: Ի՞նչ կասեք թիմի մասին: Դեվիդ Բեքհեմը սպառնում է, որ հավաքականից չի հեռանա, Դուք նրա կողքի՞ն եք: - Դե թիմը շարունակում է պատրաստությունն ընտրական խաղերին: Իմ դերը չի փոխվել. պետք է չհայտնվել թշնամու ռադառներին և աչքի չընկնել ինֆրակարմիր սպեկտորում: Իսկ Բեքսի մասին մի բան ասեմ. երբ մեկը չիրացված էներգիա ունի, ապա ուզում է խաղալ հավաքականում: Ինչ ասեմ, արատավոր է: - Մակեդան ասաց, որ ափսոսում է Ձեր չհեռանալու կապակցությամբ: - Այդ ջահելը սուտասանի մեկն է: Չի հասկանում` ում հետ գործ ունի: Ես շատ լուրջ ընկերներ ունեմ` Նեվիլ եղբայրները, որոնք ընդամենը մեկ-երկու ֆունտով պատրաստ են նույնիսկ "Լիվերպուլի" նավագործարանի դաժան տղաների ու հարբած նավաստիների հետ կռվել: - Ամեն ինչ հասկանալի է: Իսկ կպատմե՞ք, թե ֆուտբոլից դուրս ի՞նչն է Ձեզ հուզում: - Գիտեք, հիմա ես շատ ազատ ժամանակ ունեմ: Շատ ժամանակ եմ անցկացնում զբոսայգի-ներում, խոսում ինքս ինձ հետ, փիլիսոփայում, նայում աղավնիներին: Այ Դուք գիտե՞ք, որ ճնճղուկները փոքրիկ աղավնիներ են: - Իմացանք Ձեզանից, շնորհակալություն ու հաջողություն Ձեզ: - Հաջողություն: Հ.Գ. Խնդրում ենք այս հարցազրույցին լուրջ չվերաբերել. սա պարզապես նոր տարվա կատակ է: Հղումը` "Ֆուտբոլ 365" թերթին:
| |
|
Total comments: 0 | |