Home » 2011 » Հունվար » 26
Հոլանդական "Այաքսի" ղեկավարությունը կբաժանվի իր ուրուգվայցի ռմբարկուից ոչ պակաս, քան 30 միլիոն եվրոյի դիմաց: Բացի այդ "Այաքսը" պահանջում է "Լիվերպուլին" հստակ որոշում կայացնել մինչև հունվարի 29-ը, իսկ դրանից հետո Սուարեսի գինը ամեն օր կավելանա հինգ միլիոնով: Հոլանդական թիմի ղեկավարությունը գտնում է, որ "Լիվերպուլի" առաջարկած 15 միլիոն եվրոն ծիծաղելի գումար է նման կարգի խաղացողի համար:
"Այդքան էլ դժվար չէ հասկանալ, որ Լուիս Սուարեսը 15 միլիոնից ավելին արժե: Եթե Սուարեսը ցանկանա մնալ, դա ֆանտաստիկ կլինի, իսկ եթե կուզենա հեռանալ, ապա անգլիացիները պետք է շտապեն, քանի որ ես թիմի ղեկավարությունից պատասխանի եմ սպասում հունվարի 29-ին, որպեսզի ժամանակ լինի ուրուգվայցուն համապատասխան փոխարինող գտնելու",- Ամստերդամի "Այաքսի" գլխավոր մարզիչ` Ֆրանկ Դե Բուր:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 493 | Добавил: mu | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

***Մաուրո Կամորանեզին, փաստորեն, կարճ ժամանակով էր "Շտուտգարտում". նա արդեն հեռացել է գերմանական թիմից:
***"Վոլֆսբուրգը" հետաքրքրություն է ցուցաբերում "Լիվերպուլի" հարձակվող Միլան Յովանովիչի նկատմամբ, որը վերջին ժամանակներս խաղային պրակտիկա չի ստանում:
***Հոլանդացի հարձակվող Ռուդ վան Նիստելռոյը պայմանագիր չի կնքի "Համբուրգի" հետ և կհեռանա թիմից ամռանը: Հոլանդացին այս կերպով իր դժգոհությունն է հայտնում գերմանական ակումբի ղեկավարությանը այն բանի համար, որ իրեն չթույլատրեցին վերադառնալ Մադրիդի "Ռեալ"
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 466 | Добавил: mu | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Լոնդոնի "Չելսիի" 19-ամյա տաղանդավոր ֆրանսիացին վարձավճարային հիմունքներով կխաղա "Ֆուլհեմում" մինչև մրցաշրջանի վերջ:
Հիշեցնենք, որ Կակուտան նոր, երկարաժամկետ պայմանագիր էր կնքել "արիստոկրատների" հետ ուղիղ մեկ ամիս առաջ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 463 | Добавил: mu | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" բրազիլացի երիտասարդ պաշտպանը "Բլեքպուլի" հետ հանդիպման ժամանակ օդային պայքարում բախվել է Մարուն Հարեվուդի հետ և գլխին ծանր հարված է ստացել: Ըստ նախնական տեղեկությունների Ռաֆայելը թեթևակի ուղեղի ցնցում է ստացել և բաց կթողնի "Սաութհեմփթոնի" դեմ կայանալիք գավաթային հանդիպումը:
Մեր կողմից առողջություն ենք ցանկանում այս անչափ տաղանդավոր ֆուտբոլիստին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 468 | Добавил: mu | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Իսպանական Պրեմիերայի 20-րդ տուրի "Բարսելոնա"-"Ռասինգ" (խաղն ավարտվել է 3:0 հաշվով հօգուտ "կապտանռնագույնների") հանդիպման ժամանակ Լեոնել Մեսսին խփած հերթական գնդակից հետո բարձրացրել է մարզաշապիկը, որի վրա գրված է եղել` "ծնունդդ շնորհավոր Մայրիկ": Մրցավարը այդ ամենը տեսել է միայն հետխաղյա տեսության մեջ, և իսպանական Պրեմիերայի կանոններին համաձայն Մեսսին խաղից հետո դեղին քարտ է ստացել և տուգանվել 2 կամ 3 հազար եվրոյով:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 389 | Добавил: mu | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Իտալական "Միլանի" նորակոչիկ կիսապաշտպան Մարկ վան Բոմելը որպես "Միլանի" խաղացող տված իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ ինքը ցանկություն չի ունեցել լքել "Բավարիան", բայց հանգամանքների բերումով հեռացել է Գերմանիայից: "Ես չէի ցանկանում հեռանալ, սակայն ինձ համար այնքան խաղային պրակտիկա չէի ստանում, որքան անհրաժեշտ էր: Թիմի պլաններում շատ բաներ փոխվեցին, և ես չէի կարող չարձագանքել դրանց: Թեև իմ հեռանալու պատճառը մարզիչն էր, բայց հեռանալիս ես սեղմել եմ վան Գալի ձեռքը, ավելին` մենք միմյանց հաջողություն ենք մաղթել:"
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 523 | Добавил: mu | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Սըր Ալեքսը`"Բլեքպուլի" դեմ երեկ կայացած հետաձգված հանդիպումից հետո, նշել է, որ առաջին խաղակեսում Յան Հոլոուեյի սաները մեծ ճնշում էին գործադրում իրենց վրա, ինչի արդյունքում արժանիորեն հաղթում էին 2-0 հաշվով: "Ադամ Չարլտոնն իր ետևից տանում էր թիմը. Ադամի կատարած անկյունային հարվածները ես կգնահատեի 10 միլիոն եվրո: Բարեբախտաբար, ընդմիջումից հետո ինձ հաջողվեց փոփոխություններ մտցնել խաղում և մենք արժանիորեն հաղթեցինք: Գիգզի խաղադաշտ դուրս գալու արդյունքում ստացվում էին արագ հակագրոհները":
Էրնանդեսի մասին Սըրը նշել է, որ խաղացողը ցույց տվեց բարձր պրոֆեսիոնալիզմ և հերթական անգամ շատ կարևոր գնդակի հեղինակ դարձավ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 438 | Добавил: mu | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Նա կշռադատում է ամեն մի խոսք, հստակ ձևակերպում ցանկացած միտք, գրագետ ընտրում փոխաբերությունները և վկայակոչում արվեստի դասականներին: Բայց հենց հիշեցնում են ինչ-որ ժամանակ "հնարավոր է, որ հենց ես էլ "Մանչեսթեր Յունայթեդում" փոխարինեմ Ֆերգյուսոնին" արտասանած դարձվածքը, լայն ժպտում է և թեթևակի զարմանքով հարցնում. "Իսկապե՞ս հարցրել եմ: Դե, կարող է: Ես ամեն տեսակ հիմարություններ էլ դուրս եմ տալիս":
Ֆուտբոլում նա բացառիկ ընդունակություններ չուներ, ինչպես և կինոյում, որտեղ դեռևս շատերից մեկն է: Բայց ցանկացած ձևով իրեն դրսևորելու ցանկությունն արտահայտու ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 518 | Добавил: Hayk | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Հայաստանի ազգային հավաքականի ամերիկահայ հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը ռուսական Պրեմիեր լիգայի նորեկ "Կրասնոդար" ակումբ էլ ավելի ռեալ է դառնում: Երեկ կայացած ռուսական Պրեմիեր լիգայի հերթական նիստում պաշտոնապես դրական լուծում է տրվել "Կրասնոդարի"` բարձրագույն խմբում հանդես գալու հարցին:

Դանիական Ekstra Bladet սպորտային կայքը գրում է, որ "Ռանդերսի" նախագահ Յակոբ Նիլսենը շուտով Ռուսաստանում կլինի ու բանակցություններ կվարի հայազգի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Ըստ կայքի` մեզ հաղորդած տեղեկությունների, տրանսֆերի մոտավոր արժեքը կկազմի 15 միլիոն դանիական կրոն, ինչը հավասար ... Կարդալ ավելին

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 450 | Добавил: Hartsat | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" ուելսցի լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզը չի կարո- ղացել անտարբեր անցնել  թիմի հարձակվող Ուեյն Ռունիի` վատ մարզավիճակում գտնվելու հարցի կողքով. "Շրեկի մոտ այժմ գոլային երաշտ է: Բայց ամեն դեմքում տղան աշխատում է գոլեր խփելու ուղղությամբ. դրա ականատեսը եղանք "Բիրմինհեմի" հետ խաղի ժամանակ: Հիմա մեզ համար կարևոր է, որ ողջ թիմը լավ խաղա, իսկ Ռունին վաղ թե ուշ կսկսի գոլեր հեղինակել":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 442 | Добавил: Hartsat | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Կատալոնական "Բարսելոնայի" իսպանացի կիսապաշտպան Չավի Հեռնանդեսը AS պարբերականի լրագրողի օգնությամբ հիշել է այն ժամանակները, երբ կատալոնական ակումբում էր աշխատում Մադրիդի "Ռեալի" այժմյան գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Պորտուգալացի մասնագետն այն ժամանակ Մյունխենի "Բավարիայի" ներկայիս մարզիչ Լուի վան Գալի օգնականն ու թարգմանիչն էր, ինչպես նաև երբեմն խաղում և մարզվում էր ակումբի երկրորդ թիմի կազմում:

"Մոուրինյոն իրական հաղթող է, որը ստիպում է մնացածին ևս տրամադրվել հաղթանակի: "Բարսելոնայում" նա մեծ աշխատանք է կատարել, ինչի համար նրան այստեղ շատ են հարգում: Երբ նա աշխատում էր որպես վան Գալի օգնական ու թարգմանիչ հաճախ մարզումներ էլ էր անցկացնում ակումբի երկրորդ թիմի հետ: Եվ ես պետք է ասեմ, որ դրանք պարզապես ֆանտաստիկ էին",- վերհիշել է Չավին: ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 452 | Добавил: Hartsat | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Մերսիսայդյան "Լիվերպուլի" հոլանդացի վինգեր Ռայան Բաբելը տեղափոխվել է գերմանական "Հոֆենհայմ": Չնայած մի քանի օր առաջ "Լիվերպուլի" գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը հայտա- րարել էր, որ ֆուտբոլիստը շարունակելու է հանդես գալ "կարմիրների" կազմում, քանի որ ակումբը հարձակվողների կարիք ունի: 
Ավելի վաղ Բաբելը հրաժարվում էր պայմանագիր կնքել գերմանական կողմի հետ, բայց վերջիվերջո փոխեց սեփական որոշումը:
Բաբելն արդեն այսօր պաշտոնապես կներկայացվի որպես "Հոֆենհայմի" ֆուտբոլիստ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 485 | Добавил: Hartsat | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Երեկ Գյումրիի "Շիրակը" մեկ տարվա պայմանագիր է կնքել փորձառու հայ ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանի հետ, ով հունվարի 6-ից մարզվում էր ակումբի կազմում։ Այս մասին հայտնել է "Շիրակի" մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Մելիքյանը ծնվել է 1979թ. օգոստոսի 13-ին Երևանում։ Մեծ ֆուտբոլում առաջին քայլերը կատարել է Արտաշատի "Դվինում", ապա հանդես է եկել Արարատի "Արաքսում", Երևանի "Բանանցում", ուկրաինական "Մետալուրգում" (Դոնեցկի) և "Ստալում"։ Վերջինիս կազմից վերադառնալով հայրենիք՝ 2009թ. Մելիքյանը կրկին հանդես է եկել Հայաստանի առաջնությունում՝ ելույթ ունենալով երևանյան "Ուլիսի" կազմում։ Նույն տարվա ամռանը կրկին տեղափոխվել է Ուկրաինա՝ հանդես գալով "Զարյայի" կազմում։ 2010թ. Հայաստանի առաջնության առաջին շրջանում հանդես է եկել "Ուլիսում"։
Հայաստանի հավաքականի կազմում Եղիշե Մելիքյանն անցկացրել է 29 հանդիպում ... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 423 | Добавил: Hartsat | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Հայաստանի ազգային ընտրանու անդամ Ռոբերտ Արզումանյանը չի կարողացել համաձայնության գալ լեհական "Սլյոնսկ" վրոցլավյան ակումբի հետ: Լեհական մարզական մամուլի տեղեկացմամբ` գլխավոր պատճառ է դարձել խաղացողի գործակալի առաջարկած "աստղային" պայմանները:  
"Մենք չենք կարող ընդունել նման արտոնյալ պայմաններ:  Հաստատ որոշված է` Արզումանյանը "Սլյոնսկում" չի խաղալու",- հայտարարել է լեհական ակումբի մամուլի քարտուղար Միխալ Մազուրը:
Հավելենք, որ հայ ֆուտբոլիստը բավականին լավ է դրսևորել իրեն թիմի ուսումնամարզական հավաքների ժամանակ, այնքան լավ, որ "Սլյոնսկի" գլխավոր մարզիչը ցանկացել է տեսնել Արզումանյանին իր թիմի հիմնական կազմում: Բայց երբ կողմերը պետք է պայմանագիր կնքեին, ամեն ինչ բարդացել է գործակալի պատճառով: Խոսքը գնում է այն միջնորդավճարի մասին, որ պահանջել է Արզու ... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 416 | Добавил: Hartsat | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Գյումրիի "Շիրակը" շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել Ծաղկաձորում։ Թիմի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը ArmSport.am կայքին տված հարցազրույցում նշել է, որ առաջիկայում ակումբը փորձարկելու է նաև արտասահմանցի խաղացողների: Ապա Պետրոսյանն անդրադարձել է իր թիմին. "Բնականաբար Ծաղկաձորում խաղացողներին փորձարկել չենք կարող, քանի որ այստեղ թիմը ֆիզպատրաստվածությունն է բարելավում։ Նախատեսում ենք արտասահ- մանցի խաղացողների փորձարկել Անթալիայում փետրվարին կայանալիք հավաքի ընթացքում։ Այնտեղ Բելգիայից կժամանեն մեկ պաշտպան և մեկ հարձակվող։ Բանակցություններ ընթանում են նաև տեղացի ֆուտբոլիստների հետ։ Եթե նոր ձեռքբերումներ լինեն, ապա ակումբի մամուլի քարտուղարությունը անմիջապես տեղեկատվությունը կտարածի":

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 405 | Добавил: Hartsat | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այսօր "Սևիլյայի" հետ կայանալիք խաղից առաջ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է մի քանի խնդիրների. "Իմ կադրային որոշումները մեծ ռիսկի հետ են կապված, բայց ինչ կարելի է անել. որոշողը ես եմ, թե ով կխաղա, ով` ոչ: Ըստ իմ մշակած ծրագրի կիրակի օրը "Մալյորկայի" հետ խաղին չմասնակցած կիսապաշտպաններն այսօր կլինեն թիմի հիմնական կազմում: "Սևիլյան" ուժեղ է ու հարկավոր է դիմակայել նրա ուժին: Սամի Խեդիրան արդեն ապաքինվել է և լիարժեք պատրաստ է խաղին: Կցանկանայի, որ այսօրվա խաղում իմ թիմը մինչև ընդմիջում գոնե մեկ գնդակ խփի: Դա հնարավորություն կտա մանևրելու: Կիրակնօրյա խաղի ժամանակ մեր երկրպագուներից ոմանք սկսեցին սուլել թիմի անդամներին: Դա անարգանք է. եթե նրանք սուլում են թիմին, ապա դա ինձ էլ է վերաբերում. ես նույնպես թիմի մասնիկն եմ: Ես կցանկանայի, որ ինչադան միշտ մեր կողքին լիներ, ինչ էլ որ պատահեր: Նրանց հասկանալ կա ... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 467 | Добавил: Hartsat | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Ինչպես հայտնում է իտալական հանրահայտ La Gazzetta Dello Sport մարզական պարբե-րականը, երեկ ուշ երեկոյան Նյու Յորքում հանդիպել են UniCredit համաշխարհային բանկի փոխնախագահ Պաոլո Ֆիորենտինոն, նրա փաստաբան Ռոբերտո Կապելլին և հռոմեական "Ռոման" գնել ցանկացող հնդիկ ձեռներեցը: Հիշեցնենք, որ "Ռոման" պատկանում է բանկին, քանի որ Սենսի ընտանիքը չկարողացած վճարել բանկից վերցված ահռելի գումարը` կորցնելով ընտանեկան ամենամեծ հարստությունը և հպարտությունը` "Ռոման":

Հավելենք, որ Իտալիայում լուրեր են շրջանառվում, թե հռոմեական գրանդի վաճառքը տեղի կունենա մինչև այս ամսվա վերջ:

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 425 | Добавил: Hartsat | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Լոնդոնյան "Չելսիի" իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին չի զղջում, որ ամռանը չխան- գարեց Ջո Քոուլին, Դեկուին, Կարվալյոյին, Բալակին ու Ժուլիաննո Բելետտիին "արիստոկրատների" շարքերը լքելուն: Դոն Կարլոն երեկ հարցազրույց է տվել BBC-ի սպորտային լրագրողին` անդրադառնալով վերը նշված ֆուտբոլիստներին. "Անցած մրցաշրջանի վերջում իմ անմիջական մասնակցությամբ և ակումբի ղեկավարի իմացությամբ փոխվեց թիմի փիլիսոփայություն. պետք է ճանապարհ բացել մեր ակադեմիայի սաների համար: Մեզ համար կարևոր էր, որ երիտասարդները փորձ ձեռք բերեն: Իհարկե, այսօր էլ "Չելսին" երիտասարդանալու խնդիր ունի, բայց սերնդա-փոխությունը հանգիստ գործընթաց է, այստեղ չի կարելի շտապել: Ամեն դեպքում ես գոհ եմ երիտասարդներից, նրանց խաղը հուսադրող է":

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 420 | Добавил: Hartsat | Дата: 26.01.2011 | Комментарии (0)