09:23 Մովսիսյանին սպասում են "Կրասնոդարում" | |
Հայաստանի ազգային հավաքականի ամերիկահայ հարձակվող Յուրա
Մովսիսյանի տեղափոխությունը ռուսական Պրեմիեր լիգայի նորեկ "Կրասնոդար"
ակումբ էլ ավելի ռեալ է դառնում: Երեկ կայացած ռուսական Պրեմիեր լիգայի հերթական նիստում պաշտոնապես դրական լուծում է տրվել "Կրասնոդարի"` բարձրագույն խմբում հանդես գալու հարցին: Դանիական Ekstra Bladet սպորտային կայքը գրում է, որ "Ռանդերսի" նախագահ Յակոբ Նիլսենը շուտով Ռուսաստանում կլինի ու բանակցություններ կվարի հայազգի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Ըստ կայքի` մեզ հաղորդած տեղեկությունների, տրանսֆերի մոտավոր արժեքը կկազմի 15 միլիոն դանիական կրոն, ինչը հավասար է մոտ երկու միլիոն եվրոյի: Հիշեցնենք, որ Մովսիսյանի տեղափոխությունը
ռուսական ակումբ կախված էր նրանից, թե արդյոք "Կրասնոդարն" իրավունք կստանա հանդես գալու
Պրեմիեր լիգայում, թե ոչ: | |
|
Total comments: 0 | |