Home » 2011 » Հունվար » 09
Անգլիական "Լիվերպուլը" լուրջ մտադրություն ունի այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել իր թիմի հարձակումը: Մերսիսայդյան  ակումբի տրանսֆերային հարցերով պատասխանատու անձիք այժմ քննարկում են մի քանի խաղացողի թեկնածություն: 
Շատ հավանական է, որ "Լիվերպուլի" շարքերում շուտով կհայտնվի իսպանացի հարձակվող Ալվարո Նեգրեդոն, ում պայմանագիրը անդալուզյան "Սևիլիայի" հետ ավարտվելու է միայն 2014թ.: "Սևիլիան" արդեն պաշտոնական հայտարարություն է կատարել, որտեղ իր խաղացողին գնահատել է առնվազն 20 մլն եվրո: 
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 513 | Добавил: Hayk | Дата: 09.01.2011 | Комментарии (0)

Այսօրվանից գերմանական "Վոլսբուրգի" բոսնիացի հարձակվող Էդին Ձեկոյի մասին ասեկոսեները կդադարեն, քանի որ այսօր "Մանչեսթեր Սիթիի" պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ բոսնիացին այսուհետ համարվում է "քաղաքաբնակ": Նշվել է նաև, որ նրա համար "Մանչեսթեր Սիթիի" շեյխերը վճարել են 32.5 մլն. եվրո և նրա հետ կնքել են 4.5 տարվա պայմանագիր: Անձամբ հարձակվողը լրագրողներին տեղեկացրել է, որ ինքն իրեն միշտ տեսել է որպես "Սիթիի" խաղասցող: Նշենք նաև, որ հարձակվողը "քաղաքաբնակների" կազմում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 395 | Добавил: Hayk | Дата: 09.01.2011 | Комментарии (0)

Այսօր Մադրիդի "Ռեալի" պաշտոնական կայքում զետեղված էր մի նյոթ, ըստ որի "սերուցքայինների" պորտուգալացի պաշտպան Պեպեն "Լևանտեի" հետ բավաթային խաղում վնասվածք է ստավել, որի պատճառով նա շարքից դուս է եկել մեկ ամսով: Այսինքն` նա չի մասնակցի այսօր երեկոյան "Վիլիառեալի" հետ կայանալիք հանդիպմանը, ինչպես նաև չի նասնակցի հունվարի 12-ին և 19-ին Իսպանիայի գավաթի 1/4 եզրապակչի հանդիպմանը Մադրիդի "Ատլետիկոյի" հետ:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 462 | Добавил: Hayk | Дата: 09.01.2011 | Комментарии (0)

Իտալական "Ինտերի" տեխնիկական տնօրեն Մարկո Բրանկան լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ "Ինտերի" համար այս ձմեռային տրանսֆերային պատուհանում առաջին և վերջին ձեռքբերումը կլինի պաշտպան Անդրեա Ռանոկյան, ով պետք է փոխարինի Վալտեր Սամուելին, իսկ այն հարցին, թե "Ինտեը" նոր հարձակվող կգնի՞ արդյոք, Բրանկան պատասխանել է, որ "Ինտերն" այժմ ունի այնպիսի հարձակվողներ, որոնք յուրաքանչյուր խաղում այնպես են խաղում, որ ակումբը հաղթանակի հասնի, իսկ նրանց այդ հարցում օգնում են բարձրակարգ կիսապաշտպանները:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 428 | Добавил: Hayk | Дата: 09.01.2011 | Комментарии (0)

Իսպանական մի քանի լրատվամիջոցների տեղեկացմամբ այս ամռանը Մադրիդի "Ռեալի" հիմնական նպատակը լինելու է անգլիական "Լիվերպուլի" կիսապաշտպան Սթիվեն Ջերարդի ձեռքբերումը: Իսպանական Sanday Mirror պարբերականի տեղեկացմամբ "սերուցքայինների" ղեկավարությունը Ջերարդի համար պատրաստ է վճարել 24 մլն. եվրո: Այն ժամանակ, երբ Մոուրինյոն մարզում էր "Չելսին", պորտուգալացին ցանկանում էր ձեռք բերել Ջերարդին, սակայն "Լիվերպուլի" ղեկավարությունը անգլիացուն չվաճառեց լոնդոնյան ակումբի վրա: Նշենք, որ Ջերարդի պայմանագիրը "Լիվերպուլի" հետ ավարտվում է 2013թ.-ին և նա շաբաթական ստանում է 144.00 եվրո:
Прикрепления: Image 1
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 403 | Добавил: Hayk | Дата: 09.01.2011 | Комментарии (0)

"Յունայթեդի" 90-ականների փայլուն թիմի և, ինչու ոչ, նաև 21-րդ դարի սկզբի ուժեղագույն պաշտպաններից մեկը` Գարի Նևիլը,  այս ամռանը կավարտի կարիերան: Նևիլը նշել է, որ ոչ մի ուրիշ ակումբում չէր ցանկանա հանդես գալ: Այս մրցաշրջանում Նևիլը "կարմիր սատանաների" կազմում խաղացել է 4 հանդիպում և խոստովանել է, որ լավագույն տարիներն արդեն անցյալում են: Նևիլը "Յունայթեդին" է նվիրել իր ֆուտբոլային կարիերայի 19 տարիները: Գարին ցանկություն ունի զբաղվել մարզչական աշխատանքով, իհարկե, սիրելի ակումբում: Նևիլի հրաժեշտի հանդիպումը տեղի կունենա այս տարվա ամռանը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 421 | Добавил: mu | Дата: 09.01.2011 | Комментарии (0)

Արդեն երեկ "Լիվերպուլի" ղեկավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ Ռոյ Հոջսոնը այլևս չի հանդիսանում թիմի գլխավոր մարզիչ և հեռացված է իր պաշտոնից: "Մերսիսեթյան" ակումբի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել Հոջսոնին այս 6 ամիսների ընթացքում կատարած աշխատանքի համար և նրան հաջողություն է մաղթել: Հիշեցնենք, որ "Լիվերպուլն" այժմ Անգլիայի առաջնությունում զբաղեցնում է 12-րդ հորիզոնակաը և կենդանության նշաններ դեռ ցույց չի տալիս:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 418 | Добавил: mu | Дата: 09.01.2011 | Комментарии (0)