Home » 2011 » Հունվար » 26 » Ո՞վ է Էրիկ Կանտոնան կամ վերադարձ մեծ ֆուտբոլ
14:14
Ո՞վ է Էրիկ Կանտոնան կամ վերադարձ մեծ ֆուտբոլ
Նա կշռադատում է ամեն մի խոսք, հստակ ձևակերպում ցանկացած միտք, գրագետ ընտրում փոխաբերությունները և վկայակոչում արվեստի դասականներին: Բայց հենց հիշեցնում են ինչ-որ ժամանակ "հնարավոր է, որ հենց ես էլ "Մանչեսթեր Յունայթեդում" փոխարինեմ Ֆերգյուսոնին" արտասանած դարձվածքը, լայն ժպտում է և թեթևակի զարմանքով հարցնում. "Իսկապե՞ս հարցրել եմ: Դե, կարող է: Ես ամեն տեսակ հիմարություններ էլ դուրս եմ տալիս":
Ֆուտբոլում նա բացառիկ ընդունակություններ չուներ, ինչպես և կինոյում, որտեղ դեռևս շատերից մեկն է: Բայց ցանկացած ձևով իրեն դրսևորելու ցանկությունն արտահայտում է Կանտոնայի այն հանելուկային բնույթը, որը նրան դարձրել է գրեթե բոլոր անգլիացիների կուռքը: Նրա համար ֆուտբոլն արվեստ է, և կարիերան հաստատում է, որ այդ խաղն իրավունք ունի արվեստ կոչվելու: "Նա մարդ չե, նա Կանտոնան է" արտահայտությամբ Էրիկը չի պարծենում, նա իր շուրջը ստեղծում է բացառիկության աուրա, առանց որի ոչ մի իսկական ստեղծագործող յոլա չի գնա:
Նա ուժեղ է միլիոնավոր մարդկանցից, որոնք վախենում են անհայտությունից, վախենում են կորցնել ձանձրալի աշխատանքը` չիմանալով ինչ կլինի վաղը: Կանտոնան ֆուտբոլին "ոչ" ասաց 31 տարեկանում: Նրանք, ովքեր կյանքը դնում են մեկ գործի զոհասեղանին և կարիերայի ավարտին ձգտում են ամեն գնով պահպանել տեղը ֆուտբոլում, Կանտոնայի կարծիքով դժբախտ մարդիկ են: Ինքը ցանկանում է երջանիկ լինել, և միակ երջանկությունը նրա համար խաղալն է: Խաղալ կյանքում: Առանց երկմտելու թողեց լուսանկարչությունը, որտեղ քիչ հաջողությունների չէր հասել, երբ հետաքրքրության չնչին կորուստ զգաց: Անկասկած, այդպես կվարվի նաև կինոյի հետ:
Կանտոնան սկզբունքային տարբերություն չի տեսնում կինոխցիկի առաջ, բեմում կամ ֆուտբոլի դաշտում խաղալու միջև: Միայն խաղի միջոցով կարելի է տեսնել ներքինը, մարդու հոգին. այստեղ չի կարելի խաբել կամ կատակի վերածել: Դաշտն ու բեմը ցույց են տալիս ` ինչպիսին ես իրականում: Նրա բարձրացրած օձիքը դարձել էր  "Արքայի" ամենահաջողված հնարքը. դա նշանակում է բացառիկություն, նա գտնվում էր "գլխավոր դերի" մեջ` չնայած դա եսասերի դեր չէր. Կանտոնան իր գլխավոր խնդիրն էր համարում ընկերոջը փոխանցում կատարելը: Ունեցածը բաժանել:
 Դաշտում նա իրեն արտահայտում էր այդ օձիքով: Գոլ խփելիս հպարտ ցցում էր կուրծքը, ինչպես հին աշխարհի գլադիատոր: Բայց դա երանության ակնթարթ էր: Կանտոնան հանդարտվում էր և իրեն հանձնում ժողովրդին, նրա հետ ապրում յուրաքանչյուր պահը. խաղային ժամանակի իննսուն րոպեն նա ընդունում էր որպես համատեղ փորձարկում:
Ֆուտբոլից հետո Էրիկն օձիքը փոխարինեց սիգարետով: Նրա խարիզման արտահայտվում էր նույնիսկ այն ժամանակ, երբ նկարահանման հրապարակից դուրս էր գալիս թարմ օդ շնչելու, ծխում էր և անմիջապես իր վրա հրավիրում անցորդների ուշադրությունը:
Նրա աշխատանքն ապացուցում է "տաղանդ" բառի իսկական նշանակությունը: Տաղանդը միտքն է, որը գնում է բոլորի առջևից: Մտնելով կինոմատոգրաֆիա և նկարահանվելով "Տանջանքներ" սարսափ ֆիլոմում` Կանտոնան իր վրա հրավիրեց ֆրանսիական կինոգետների զայրույթը, որոնք պնդում էին, որ նույնիսկ կապիկն այդ ֆիլմում նախկին ֆուտբոլիստից լավ կխաղար: Բայց նրան խթանողը դա չէր, այլ կատարելագործվելու բնատուր պահանջը. հինգ տարի անց այդ նույն քննադատները հիանում էին նրա հաստլիկ-դմբո դետեկտիվի դերակատարմամբ, որի մեջ ներդրել էր իսկական զգացողություն:
Անհասկանալի դարձվածքներ նետելով և շրջապատի արձագանքին հետևելով` Էրիկը բախվեց նաև ինքն իրեն կողքից նայելու անհրաժեշտությանը: Պարզվեց, որ "Էրիկի որոնումներում" Կանտոնայի դերը խաղալը ավելի ծանր էր ցանկացած այլ խնդրից. այստեղ անհրաժեշտ էր լքել սեփական բանականությունը, որը վարժվել էր ստեղծել կերպարներ և ի տես ամենքի դնել մտացածին մարդկանց արարքները: Հիմա նրան անհրաժեշտ էր նույնն անել ինքն իր հետ: Եվ նա հաջողությամբ կատարեց հերթական մարտահրավերը:
Մեր հերոսի ըմբռնման մեջ միայն երկու զգացում կա, որոնք դուրս են կյանքի խաղից և կարող են գոյություն ունենալ առանց "արվեստի" թաղանթի` սիրելն ու ատելը, հենց դրանք էլ նա զգում էր իր մարզիչների և ակումբների նախագահների նկատմամբ: Վերադառնալով ֆուտբոլ` Կանտոնան ուզում է հասնել ոչ միայն սիրո, այլև ենթակաների հարգանքին: Հարկավոր է հաստատ ասել "այո" կամ "ոչ": Դա կախված չէ ոչ մի զգացմունքից, որ քո նկատմամբ ունեն խաղացողները:
"Նյու Յորք Կոսմոս" ֆուտբոլային ակումբի տնօրեն դառնալը ևս մի գալար է ստեղծագործողի զարգացման մեջ: Ոչ, նա չէր կարոտել ֆուտբոլը, բայց չէր էր դադարել սիրել. գնդակի խաղը նրան թվում է մեր կյանքի հրաշալի փոխաբերություն իր բոլոր դրսևորումներում: Ֆուտբոլ, կինո, թատրոն, նկարչություն, երաժշտություն. թվում է` հետագայում Կանտոնան կհամալրի իր փոխաբերությունների ցուցակը: "Ախր ես մի օր կմեռնեմ, բայց ուզում եմ փորձել այն ամենը, ինչ ծրագրել եմ":
Հղումը` "Ֆուտբոլ 365"-ին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 519 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0