07:45 "Ռոման" շատ շուտով կունենա նոր սեփականատեր | |
Ինչպես հայտնում է իտալական հանրահայտ La Gazzetta Dello Sport մարզական պարբե-րականը, երեկ ուշ երեկոյան Նյու Յորքում հանդիպել են UniCredit համաշխարհային բանկի փոխնախագահ Պաոլո Ֆիորենտինոն, նրա փաստաբան Ռոբերտո Կապելլին և հռոմեական "Ռոման" գնել ցանկացող հնդիկ ձեռներեցը: Հիշեցնենք, որ "Ռոման" պատկանում է բանկին, քանի որ Սենսի ընտանիքը չկարողացած վճարել բանկից վերցված ահռելի գումարը` կորցնելով ընտանեկան ամենամեծ հարստությունը և հպարտությունը` "Ռոման": Հավելենք, որ Իտալիայում լուրեր են շրջանառվում, թե հռոմեական գրանդի վաճառքը տեղի կունենա մինչև այս ամսվա վերջ: | |
|
Total comments: 0 | |