Home » 2011 » Հունվար » 26 » Լուիս Սուրեսն արժե 30 միլիոն եվրո
22:45
Լուիս Սուրեսն արժե 30 միլիոն եվրո
Հոլանդական "Այաքսի" ղեկավարությունը կբաժանվի իր ուրուգվայցի ռմբարկուից ոչ պակաս, քան 30 միլիոն եվրոյի դիմաց: Բացի այդ "Այաքսը" պահանջում է "Լիվերպուլին" հստակ որոշում կայացնել մինչև հունվարի 29-ը, իսկ դրանից հետո Սուարեսի գինը ամեն օր կավելանա հինգ միլիոնով: Հոլանդական թիմի ղեկավարությունը գտնում է, որ "Լիվերպուլի" առաջարկած 15 միլիոն եվրոն ծիծաղելի գումար է նման կարգի խաղացողի համար:
"Այդքան էլ դժվար չէ հասկանալ, որ Լուիս Սուարեսը 15 միլիոնից ավելին արժե: Եթե Սուարեսը ցանկանա մնալ, դա ֆանտաստիկ կլինի, իսկ եթե կուզենա հեռանալ, ապա անգլիացիները պետք է շտապեն, քանի որ ես թիմի ղեկավարությունից պատասխանի եմ սպասում հունվարի 29-ին, որպեսզի ժամանակ լինի ուրուգվայցուն համապատասխան փոխարինող գտնելու",- Ամստերդամի "Այաքսի" գլխավոր մարզիչ` Ֆրանկ Դե Բուր:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 493 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0