Home » 2011 » Հունվար » 11 » Ամռանը Սեսկ Ֆաբրեգասը կհայտնվի "Բարսելոնում"
09:28
Ամռանը Սեսկ Ֆաբրեգասը կհայտնվի "Բարսելոնում"
Իսպանական մամուլը շարունակում է կատալոնացուն բերել հայրենիք: Որոշ ասեկոսեների համաձայն անգլիական "Արսենալի" կատալոնացի կիսապաշտպան և ավագ Սեսկ Ֆաբրեգասն արդեն պայմանավորվել է "Բարսելոնայի" նախագահ Սանդրո Ռոսելեի հետ և այս ամռանն "Արսենալից" կտեղափոխվի "Բարսելոնա"` կատալոնյան ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր, իսկ "կապտանռնագույնների" կազմում հանդես կգա 4 համարի մարզաշապիկով: Սակայն լոնդոնյան ակումբի ղեկավարությունը չի ցանկանում իր առաջատարին կորցնել: Որպեսզի "Բարսելոնան" կարողանա ձեռք բերել "անգլիացի" կատալոնացուն, պետք է "Արսենալին" վճարի 50 մլն. եվրո և ավելի, իսկ այդ գումարով Արսեն Վենգերը կկարողանա գնել մի քանի տասնյակ Սեսկերի, բայց ավելի երիտասարդ և անփորձ:
Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 560 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0