Home » 2011 » Հունվար » 4 » Անորոշ իրավիճակ Բեքհեմի տրանսֆերի շուրջ
19:26
Անորոշ իրավիճակ Բեքհեմի տրանսֆերի շուրջ
Անգլիացի հայտնի կիսապաշտպան Դեվիդ Բեքհեմը համաձայնվել է տեղափոխվել Լոնդոնի «Տոտենհեմ»: Այս մասին The Sun-ին անթաքույց ուրախությամբ հայտնել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը:
«Նա ասաց, որ ցանկանում է տեղափոխվել «Տոտենհեմ»: Մեզ անհրաժեշտ է արագ գործել: Ես այդ մասին արդեն հայտնել եմ ակումբի ղեկավարությանը: Առաջիկայում կսկսվեն բանակցություններն ամերիկյան ակումբի հետ»,-ասել է Ռեդնապը:
Բեքհեմը ցանկանում է, որ «Լոս Անջելես Գալաքսին» այժմ բաց թողնի իրեն, քանի որ MLS-ում մրցաշրջանն արդեն ավարտվել է:
Ռեդնապը հայտնել է, որ «Տոտենհեմը» չի պատրաստվում 35-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել, որ նա պարզապես ժամանակ անցկացնի Լոնդոնում:
«Աջ եզրում մենք չունենք նրան համարժեք խաղացող: Դեվիդ Բենտլին մշտապես վնասվածքներ է ստանում: Երբ ես Տեդի Շերինգեմին վերցրի «Պորթսմուտ», ապա անընդհատ ասում էի. «Տեսեք, թե ինչպես է նա մարզվում: Հետեւեք նրա յուրաքանչյուր գործողությունին: Նա ամեն ինչ 100 տոկոսով ճիշտ է անում»: Ես նույնը կարծում եմ նաեւ Բեքհեմի կապակցությամբ: Ինձ պատմել են, որ ամեն մարզումից հետո Բեքհեմը եւս մեկ ժամ անցկացնում է խաղադաշտում: Երիտասարդ խաղացողներին շատ օգտակար կլինի դա տեսնել»:
Ավելորդ չէ նշել, որ ժամանակին Բեքհեմը հայտարարել էր, որ "Պրեմիեր" լիգայում կրկին ելույթ կունենա միայն իր հարազատ ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, ինչնայսօրվա դրությամբ շատ անհավանական է:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 383 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0